"Whether you think you can or you can`t Either way you are right."

May 10, 2013

Para Chicas աքսեսուարներ իմ բլոգում: ( մաս 4)

 Մեծ տարբերություն կա դպրոց գնալ որպես աշակերտ, երբ քեզ սպասում են ուսուցիչներդ, ովքեր վստահ են, որ դու ոչինչ չգիտես, (կամ, լավագույն դեպում, քիչ բան գիտես), եւ դպրոց գնալ որպես ուսուցչուհի, երբ քեզ սպասում են աշակերտներդ, ովքեր  վստահ են, որ դու ամեն ինչ գիտես: 
ԱՄԵՆ ԻՆՉ!! )))) 
Զարմանում եմ նույնիսկ,մեկ վայրկյանում որտեղի՞ց են նրանք գտնում այդքան հարցեր. մեկը մյուսից անկանխատեսելի, մեկը մյուսից տարբեր: )))) Հիշու՞մ եք Հախվերդյանն էր երգում. <<Ես փորձում եմ գտնել պատասխաններ ու ստանում, ու ստանում նոր հարցեր>>: ))))
 Չգիտեմ՝ ավարտելուց հետո ինչպես ամեն ինչ կստացվի, բայց հիմա՝ առավոտյան դպրոց շտապելը, երբ ամեն կերպ փորձում եմ չուշանալ ,  դասամիջոցների աղմուկն ու դասերից հետո տիրող անսպասելի լռությունը, աշակերտներիս թարսուշիտակ հարցերն ինձ անսահման դուր են գալիս:))))
 Հիմա ես ավելի շատ եմ հագնում վերնաշապիկներ, շրջազգստներ. ինչ որ սահմաններ կան, որ դպրոցում չարժե անցնել:
 Իսկ կերպարները, ոչ միայն դպրոցում, առհասարակ, յուրաքանչյուր տեղ առավել հետաքրքիր կարելի է դարձնել  աքսեսուարների միջոցով: Այսօր էլ ուզում եմ ներկայացնել Para Chicas ընկերության հետ արված մեր հաջորդ շարքը:  Ես ընտրել եմ սպիտակ վերնաշապիկ, կարմիր կիսաշրջազգեստ եւ ոսկեգույն աքսեսուարներ:Կարմիրի եւ ոսկեգունի համադրությունն ինձ շատ է դուր գալիս:   Ընդհանրապես, Para Chicas-ն ինձ ամեն անգամ հիացնում է: Դուք ի՞նչ կասեք:)))



             Para Chicas աքսեսուարները կարող եք ձեռք բերել գրելով  ShagaBlog  եւ Para Chicas  ֆեյսբուքյան էջերին: 
                                                                         

May 4, 2013

Para Chicas աքսեսուարներ իմ բլոգում: ( մաս 3)

  Սիրում եմ, երբ լուսանկարներն արվում են եւ նույն օրն էլ post  եմ տեղադրում. այդպես ավելի հեշտ է փոխանցել լուսանկարների տրամադրությունը, ընդհանրապես, հեշտ է ինչ որ բան գրել....իսկ հիմա, ես մտքով (ու ոչ միայն) բոլորովին այլ տեղ եմ,  բոլորովին  այլ իրականության ու տրամադրության մեջ: Այդ մասին դեռ կգրեմ :)
Հիմա, առաջարկում եմ դիտել  Para Chicas  ընկերության հետ արված մեր հաջորդ  շարքը: Ինձ անչափ ուրախացնում է  ձեր արձագանքը, շատ եմ ուրախանում, որ Para Chicas-ի աքսեսուարները ձեզ դուր են գալիս: Այս անգամ էլ՝ շատ գեղեցիկ վզնոցներ, թեւնոցներ, իսկ աբադոկների մեեեծ շարք խոստանում եմ ներկայացնել   շուտով ;)))



 Para Chicas աքսեսուարները կարող եք ձեռք բերել գրելով  ShagaBlog եւ Para Chicas 
 ֆեյսբուքյան էջերին:
Բարի գիշեր կամ լավ օր: ))

Լուսանկարների համար շնորհակալություն եմ հայտնում  Լուսինե Հովհաննիսյանին:


Apr 30, 2013

Para Chicas աքսեսուարներ իմ բլոգում: ( մաս 2)

Իմ սիրած հերոսները  ֆիլմերում եւ գրքերում միշտ եղել են ուժեղ կանայք: Բարեհամբյուր, մշտապես ժպտացող <<շիկահերներն>> ինձ հետաքրքիր չէին,նրանք ինձ թվում էին չափազանց <<քաղցր-մաղցր>> , չափազանց թույլ, նրանց մեջ ընդհանրապես գաղտնիք չկար:  Սիրում էի հերոսների, ովքեր  հստակ գիտեն` ինչ են ուզում : Այդ կանայք հիմնականում սեւ, կարճ մազերով էին, դասական, խիստ ոճի հագուստով: Երեւի, այդ պատճառով էլ, ես սիրեցի Para Chicas ընկերության հետ արված այս շարքը: Ես այստեղ ինձ այդպիսի ֆիլմերից մեկի հերոսուհի եմ զգում, համենայնդեպս, տրամադրությունն այդպիսին է: )))))
 Իսկ Para Chicas աքսեսուարները հրաշալի լրացնում են յուրաքանչյուր կերպար:


Para Chicas աքսեսուարներ ձեռք բերելու համար գրեք Shaga Blog  կամ Para Chicas   ֆեյսբուքյան էջին:

Apr 27, 2013

Para Chicas աքսեսուարներ իմ բլոգում:

Մի քանի օր առաջ ինձ զանգահարեցին Para Chicas ընկերությունից եւ առաջարկեցին բլոգում ներկայացնել իրենց աքսեսուարները: Սա նման համագործակցության իմ առաջին փորձն էր  եւ ես, անկեղծ ասած, մի քիչ անհանգստանում էի: Մտածում եմ՝ որեւէ բան ներկայացնելուց առաջ, պետք է վստահ լինես, կարծիքդ հիմնավորված լինի, որ անկեղծ լինես գնահատականներիդ մեջ, չստացվի, որ հենց այնպես նյութ ես անում... ու, երբ հանդիպեցի Para Chicas ընկերության ներկայացուցիչներին՝  երկու շատ գեղեցիկ եւ ոճային աղջիկներ, հասկացա, որ մտահոգությունս անտեղի էր. նրանց միանշանակ կարելի էր վստահել.....դուք երբեւէ տեսե՞լ եք հենդմեյդ պատրաստող մարդիկ ինչպես են խոսում իրենց աշխատանքների մասին....այնպիսի ոգեւորությամբ եւ սիրով, որ դա ինձ էլ փոխանցվեց...փաստորեն, մինչ աքսեսուարները տեսնելը, ես արդեն սիրում էի դրանք))).......աքսեսուարների մասին շատ չեմ խոսի, ինքներդ ամեն ինչ կտեսնեք, իրենց անվանը շատ համապատասխան.Para Chicas, այսինքն աղջիկների համար,շատ ակտուալ, նորաձեւ, վստահ եմ ձեզ էլ դուր կգա...
Մենք մի քանի ֆոտոշարք ենք արել....առաջինը որոշեցի հենց այս շարքը ներկայացնել, որովհետեւ ինքս սիրահարվել եմ այս աբադոկին....տպավորություն էր, թե իսկական վարդեր են ու ես անընդհատ ուզում էի հոտ քաշել:)))

Para Chicas աքսեսուարներ ձեռք բերելու համար գրեք Shaga Blog ֆեյսբուքյան էջին:

Apr 4, 2013

Street Fashion Yerevan 4

Կարմիր Street fashion վարդագույն քաղաքում: ))))


                                                                                                                                             

Apr 3, 2013

Hand made by HAS մրցույթի հաղթողը:

Ողջույն~ամեն օր մտնում էի բլոգ եւ կարդում էի ձեր մեկնաբանությունները...ին~չ լավն եք դուք, ոչ թե մեկնաբանություններ էին, այլ իսկական շարադրություններ...ձեր տրամադրությունը, հոգեվիճակը, զգացմունքները...հաճախ ժպտում էի կարդալիս,շնորհակալ եմ  իսկական գարնանային տրամադրություն ստեղծելու, ողջ շաբաթ ձեր մեկնաբանություններով ինձ գարուն նվիրելու համար : Անչափ շնորհակալ եմ, որ մասնակցում էիք:
Պետք է խոսովանեմ, որ ընտրելը շատ դժվար էր...յուրաքանչյուր մասնակցի գարունը յուրովի գեղեցիկ էր....
Իր անկեղծության եւ անսահման մեծ սիրո շնորհիվ հաղթում է Ռուզաննա Ավետիսյանը: ruzmuzmuz@gmail.com:
Շնորհավորում եմ: !!!
Բոլորիս ուզում եմ մաղթել պայծառ, լուսավոր գարնանային տրամադրություն, ովքեր որ չհաղթեցին....ինչ կա որ.....չի բացառվում,որ ձեր գարնանային անակնկալը դեռ առջեւում է: )))

Apr 2, 2013

Shaga Blog in Fashiony.ru


Կան երազանքներ, որոնք մեզ համար շատ կարեւոր են, ու հենց այդ պատճառով, մենք դրանց մասին քիչ ենք խոսում,դրանք ամենամեծ, "ամենամեր" երազանքներն են: Բայց, կան ցանկություններ, փոքրիկ երազանքներ, որոնց իրականանալն էլ պակաս հաճույք չի պատճառում:
http://fashiony.ru ուսական ամենահայտնի  fashion կայքերից մեկում գրել են իմ բլոգի մասին, ներկայացրել են իմ ոճը, լրագրողը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, մանրամասն ծանոթացել է  բլոգին, մեջբերումներ է արել իմ մտքերից ու շատ ջերմ խոսքեր է գրել: Անչափ շնորհակալ եմ:
Եթե հետաքրքիր է կարող եք նայել, թողնում եմ link-ը, չնայած, ամբողջ նյութը կարելի է տեսնել, միայն կայքում գրանցվելուց հետո: http://fashiony.ru/page.php?id_n=91114

Related Posts Plugin for WordPress, Blogger...