"Whether you think you can or you can`t Either way you are right."

Mar 20, 2013

Happy B-Day Shaga Blog!!


Եվ այսպես...իմ բոգը մեկ տարեկան է!!!!!!!!Ի՞նչ էի ես մտածում, մեկ տարի առաջ տեղադրելով իմ առաջին post-ը` ՈՉ-ՄԻ_ԲԱն: Ես հիմա էլ ոչինչ չեմ մտածում... ուղղակի անում եմ այն,ինչ ՈՒԶՈՒՄ ԵՄ...կարո՞ղ է սա հիմնավոր պատճառ լինել,....ԿԱՐՈՂ Է!!Հիշում եմ, դեռ շատ փոքր տարիքի իմ երազանքներում միշտ կար հագուստի տարրը: Ես այնքան մանրամանս էի պատկերացնում հագուստի էլեմենտները,որ լինում էր, ընդհանրապես մոռանում էի ինչի մասին եմ մտածում: Մյուս կողմից, ինձ երբեք, առանձնապես, չի հետաքրքրել նորաձեւությունը, ես նույնիսկ հիմա կարգին չգիտեմ, ինչպես է արտասանվում այս կամ այն բրենդի անվանումը: Ես միանգամայն համոզված եմ, որ հագնվել իմացող մարդուն, կարելի է առանձնացնել նույնիսկ տատիկի շատ հին զգեստվ....ես չեմ սիրում երկար ժամանակ անցկացնել խանութներում, նախ, դա նշանակում է, որ դու չգիտես ինչի համար ես եկել...ես միշտ գիտեմ ինչ եմ փնտրում," իմ" հագուստը ես մինգամից ճանաչում եմ: Իսկ հենց shopping-ի ընթացքն ինձ այլեւս հաճույք չի պատճառում..հնարավոր է մեծացել եմ...ավելի հաճելի է տարբեր կերպարներ մտածելը,հաճախ միեւնույն զգեստով...ստեղծագործաբար մոտենալ հագնվելուն....ամեն օր ուղղակի նոր հագուստ գնել ու հագնելը, ամենաքիչը ձանձրալի է: Ձանձրալի է, ամեն օր, ժամերով կանգնել զգեստապահարանի առաջ` մտածելով ինչ հագնլ...կան կարծրատիպեր իրրեւ կանանց բնութագրող, որոնք իմ կարծիքով այդքան էլ իրական չեն....հաճախ արթնանում եմ տանից դուրս գալուց ընդամենը 20րոպե առաջ, կարո՞ղ եմ երկար կանգնել զգեստապահարանի առաջ, իհարկե ոչ, հազիվ հասցնում եմ սուրճ խմել...ես չեմ հասկնում...չէ՞ որ իմ զգեստապահարանն է ու իմ զգեստները, ի՞նչ կա այստեղ երկար մտածելու..... Ես երբեք որեւէ մեկին չեմ հարցնում`ի՞նչպիսի տեսք ունեմ...բացառությամբ մայրիկիս, ում գրեթե երբեք դուր չի գալիս այն, ինչ ես հագնում եմ....երբեք չեմ հագնվում տղամարդկանց համար, նրանք դրանից ոչինչ չեն հասկանում, նրանց գնահատականը հիմնականում շատ մակերեսային է....իմ եւ, երեւի, այլ կանանց.... կարծում եմ,կանայք ովքեր հագնվում են տղամարդկանց համար եւս շատ չեն հասկանում նորաձեւությունից...այս դեպքում ամենաճիշտ տարբերակը շատ կարճ կիսաշրջազգեստն ու շատ բարձր կրունկներն են...տղամարդիկ կգնահատեն նրանց ջանքերը...ոճի մասին, իհարկե,կլռեմ, բայց կանանց այս տեսակն ինձ ավելի է ուր գալիս, քան "մեզ միեւնույն է ինչպիսի տեսք ունենք" կաանյք...առաջինները գոնե չեն մոռանում, որ իրենք կին են եւ հիմնականում շատ համարձակ են լինում: Իսկ, ընդհանրապես, նորաձեւ լինելն այնքան էլ դժվար չէ, ընտրում են ամսագրերից մի բան, վերցնում են որոշակի գումար, գնում ես խանութ...այսպես ձեւավորվում է" նորաձեւության զոհերի" եւ shopaholic-ների մի մեծ զանգված.......իրականում նորաձեւոթունը մակերեսային մի բան է....իսկ ոճը գալիս է ներսից:

Նաեւ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց,ովքեր կարդում են իմ բլոգը, ում հետաքրքիր է,ովքեր մեկնաբանություններ են թողնում......ես փորձելու եմ մաքսիմալ անկեղծ լինել ձեզ հետ ու նույնն ակնկալում եմ ձեզանից.....ուզում եմ միայն դրակն լիցքեր փոխանցել ձեզ, ինչպես, հաճախ, ձեր մեկնաբանություններց ինձ է փոխանցվում: Շնորհակալ եմ: Շնորհավոր Shaga Blog!!

17 comments:

  1. Im karciqov shat inqnabav e

    ReplyDelete
    Replies
    1. Նարինե3/20/2013 2:14 AM

      ինքնաբավ էր, համաձայն եմ,բայց միթե դա վատ է: Հետաքրքիր էր կարդալ,լակոնիկ եւ պարզ:Ինքս հաճախ կրկնում եմ խելացի կինը հագնվում է իր եւ այլ խելացի կանանց համար Հաջողություններ եմ մաղթում Գաայնե ջան:

      Delete
  2. Shnorhavooooooooor siruns!!!!

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Shnorhavor)hamarya misht kardum em!

    ReplyDelete
  5. երբեք չեմ հագնվում տղամարդկանց համար, նրանք դրանից ոչինչ չեն հասկանում,hamamit em)

    ReplyDelete
  6. Esorvanic el zgestapaharani dem@ chem kangnelu erkar :D

    ReplyDelete
  7. Gay jan es qez dprocic inch hishum em, du tarbervum eir,hishum es qo aranjovi maykan??vor partadir sev u spitak petqa hagneinq, menq daje mtacum einq, vonca qo vra chen jxaynanum: Mi ban gitein achqis :DDDD

    ReplyDelete
    Replies
    1. :DDD aha, ed Orangy,es el ei zarmanum, vor chen jxaynanum :D hatkapes Manukyan@)))))))) lav hishecrecir, kuzenayi imanayi te ov es))

      Delete
  8. Sirun axjik u hetaqrqir mtqer

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...