"Whether you think you can or you can`t Either way you are right."

Oct 15, 2013

Երազանքների իրականացման աշուն ♥

Ամեն օր քնելուց առաջ հիշում էի, որ կրկին բլոգում post չեմ տեղադրել, ամեն օր mail-ով ստանում էի համապատասխան ընկերության նամակը` "Dear Gayane ...դուք նորից ուշացնում եք բլոգի գրառումները", ամեն օր ինքս ինձ վրա բարկանում էի, որ գրադարանի գրքերն էլի չհանձնեցի: Աշնան անձրևների հետ, ինձ մի մեծ ծուլություն էր այցելել,այնքան մեծ, որ, երբ համացանցում տեսնում էի "Ինչպես հաղթահարել ծուլությունը" թեմայով նյութեր, անպայման բացում ու կարդում էի:))))
Ասենք,այս փոքրիկ թերությունը եթե չհաշվենք, (որը կարծես թե անցնում է, եթե հաշվի առնենք, որ հենց հիմա  բլոգում նյութ եմ գրում, հետո էլ պատրաստվում եմ գրքերը տանել գրադարան), ապա հրաշալի աշուն է, մի տեսակ` երազանքների իրականացման: 
Չէ, ինչ մի տեսակ, լավ էլ հստակ` երազանքների իրականացման!!!:))) 
Այո', ես նորից երազանքների մասին եմ գրում, հնարավոր է, ես ամեն բան չգիտեմ, ամեն ինչ չէ, որ հասկանում եմ, բայց մի բանում վստահ եմ`պետք է մեծ երազանքներ (նպատակներ) ունենալ,պետք է ոգեշնչված ապրել ու պետք է սիրել:

Հ.Գ. Ինչ վերաբերում է, իմ այսօրվա կերպարին...ցուրտ է, պետք է տաք հագնվել...բայց....ես գնում եմ հերթական շրջազգեստը ու, թեկուզ, այն այս սեզոն կարողանալու եմ հագնել ընդամենը մեկ անգամ, հետո ինչ: ))))) Եթե ձեզ նույնպես միևնույն է, ցուրտ է թե` ոչ, այս  շրջազգեստից կարող եք պատվիրել  Shaga Shop  օնլայն խանութից: Կարող եք պատվիրել նաև սևը, մոխրագույնը, կարմիրը:
Եվ..կոշիկների մասին...ծայրը սուր  կոշիկները կրկին նորաձև են: )))))))) Տարօրինակ բան է նորաձևությունը. մի քանի ամիս առաջ մենք ծաղրում էինք դրանք, հիմա` աշխարհի բոլոր նորաձևության սիրահարներն այսպիսի կոշիկներ են հագնում: Այս փաստը գալիս է ապացուցելու մի պարզ ճշմարտություն` ամեն ինչ չափի մեջ գեղեցիկ է: Եթե ծայրահեղությունների մեջ չընկնենք, ապա մի փոքր սրություն ունեցող կոշիկներն իսկապես շատ գեղեցիկ կարող են լինել:  ASOS -ում կարող եք գտնել աշնանը նորաձև կոշիկների մեծ հավաքածու:
Վերջ, կարծես թե` ոչինչ չմոռացա :)
Շնորհակալ եմ, որ կարդում եք, արևոտ, ջերմ աշնանային օրեր բոլորիս:

Լուսանկարների համար շնորհակալություն եմ հայտնում մի մարդու, ով ինձ ընդհանրապես թույլ չի տալիս  իրենից շնորհակալություն հայտնել, բայց բլոգում ինձ թվում է կարելի է` շնոր-հա-կալ եմ  ;))))))))

3 comments:

  1. Barev dzez, shat sirun eq, shat sirun lusankarner en Shaga jan, es misht hetevum em dzer ejin.

    ReplyDelete
  2. wow Gay, shat lavn es, apres

    ReplyDelete
  3. Какая же вы красивая!)

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...