"Whether you think you can or you can`t Either way you are right."

Mar 1, 2014

Հեյ Գարուն ~

Միացնում եմ երաժշտությունը, դնում եմ ականջակալներս ու, մի կերպ ինձ զսպելով, որ չսկսեմ պարել, գնում եմ աշխատանքի: Ինձ համոզում եմ,որ ոչ մի արտասվոր բան չկա, սովորական oր է, ինչպես մյուս բոլոր oրերը...բայց ո՞ւմ եմ ասում...Ես արդեն մտքումս բարձր երգում եմ ու ինքնաբերաբար քայլում  երգի ռիթմին համընաց...Մոտենում եմ փողոցի անկյունում ծաղիկներ վաճաող կնոջն ու ձնծաղիկ ու էլի ինչ որ դեղին ծաղիկներ եմ գնում: Ինձ թվում է, որ ծաղիկներ վաճաող կինն էլ այսoր արտասովոր տրամադրություն ունի: Նա ուրախ ժպտում է ու լավ oր մաղթում: Որոշում եմ ծաղիկները նվիրել մեր աշխատասենյակի ամենատարեց կնոջը: Նա ամենակենսուրախն է ու ամենաշատն էր սպասում գարնան գալուն: Բացի այդ, նա միշտ աշխատանքի է գալիս բարձրակրունկ կոշիկներով ու երբեք խորհուրդներ չի տալիս: Մենք նրան շատ ենք սիրում: Կուրախանա: Ժամանակին հասնում եմ աշխատանքի, ժպտում եմ...տարվա իմ ամենասիրած oրն է ու ես ինձ զգում եմ չափազանց գարնանային: )))
Ասեմ, որ շատ էի կարոտել բլոգս ու կփորձեմ այնպես անել, որ երկար դադարներ այլևս չլինեն: ))
Հ.Գ. Ուզում եմ նշել , որ նոր համագործակցոււթյան առաջարկ եմ ստացել Boommy Fashion -ից,ինչն ինձ շատ է ուրախացնում: Boommy Fashion-ն առաջարկում է գարնանային ամենատարբեր վերարկուներ, որոնցից մեկը ես հաճույքով ներկայացրել եմ:
Շնորհակալ եմ,որ կարդում եք:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԱՐՆԱՆ ԱռԱՋԻՆ OՐ!!!

1 comment:

Related Posts Plugin for WordPress, Blogger...