"Whether you think you can or you can`t Either way you are right."

May 20, 2012

"Թանգարանային գիշեր "`իմ տեսած հատվածը :))

Ողջու~~յն , հրաշալի  հանգստյան օրեր էին, նախ` Թանգարանային գիշեր-ը , հետո էլ` ուղեւորություն Դիլիջան! :«Թանգարանային գիշեր»-ն անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին նախորդող շաբաթ օրը : Թանգարանները կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, իսկ մուտքն ազատ է բոլոր այցելուների համար :
 Ես այդ օրը շատ եմ սիրում, ինչ որ ոչ սովորական ոգեւորություն է լինում քաղաքում : Դե այնքան "ոչ սովորական" , որ գրեթե ոչ մի թանգարան հնարավոր չէր մտնել :)))
Գաֆեսչյան կենտրոն-ի առաջին հարկում ահա այսպիսի հերթ էր,իսկ մարդիկ դեռ գալիս էին ու գալիս, մենք չկարողացանք ներս մտնել, որոշեցինք բարձրանալ վերև:
Երկրորդ հարկում էլ  նույնն էր, մի հարկ էլ բարձրանանք:)))))
Երրորդ հարկում Ստանսիլավ Լիբենսկուև Յարոսլավա Բրիխտովայի ապակուց պատրաստված քանդակների ցուցադրությունն էր: Քանդակը կոչվում է Այրվող գահ:
Հորիզոն
Չգիտեմ ինչպես էր սա "աշխատում", բայց ապակու հակառակ կողմից ինքս ինձ չէի տեսնում,իսկ այս կողմից երկու հատ էի երեւում , հնարավոր է, դա պարզ ֆիզիկա է, բայց ես դրանից գլուխ չհանեցի;)
Սա էլ ԱզգայինՊատկերասրահի առաջ գոյացած հերթն է : Մենք որոշեցինք, այնուամենայնիվ, ներս մտնել :))
Նկարները չվնասելու նպատակով, արգելված էր դրանք լուսանկարել, բացի այդ, Այվազովսկու,Սարյանի, Կոջոյանի,Գառզուի նկարների առաջ կանգնած, ես լրիվ մոռացել էի լուսանկարչական ապարատի, ու մնացած շատ-շատ բաների մասին :)
Իսկ, այ,  Հայաստանի պատմության թանգարան-ից ես շատ լավ լուսանկարներ եմ արել ձեզ համար, 18-19-րդ դարերի Վան- Վասպուրականից Արծաթագործության նմուշներ, ի դեպ դրանք հիմա էլ ես մեծ հաճույքով կկրեի :))
Հայաստանի ազգային պատկերասրահ, Ֆրանսիական արվեստի ցուցասրահ
Հուսով եմ ,կարողացա ձեզ էլ իմ "Թանգարանային գիշեր "-վա մասնակիցը դարձնել :)) Դիլիջանի ու էլի շատ շատ բաների մասին կպատմեմ վաղը ...բարի գիշեր, կամ հաճելի երեկո բոլորիդ :)

2 comments:

  1. Շագա ջան, ես քո այս նյութին ծանոթացա Facebook-ից և հավանեցի թե գրելաոճդ, թե լուսանկարները... Կսպասեմ նոր հետաքրքիր նյութերի... Քո նոր մշտական ընթերցող Անուշ Կրկյաշարյան

    ReplyDelete
  2. Շատ ուրախ եմ Անուշ ջան, որ դուր է եկել, հուսով եմ չեմ հիասթափեցնի հետագայում :)))

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...