"Whether you think you can or you can`t Either way you are right."

Jun 15, 2012

Happy birthday Mr. President...Marilyn Monroe, Jackline Kennedy


Երեւի տեսել եք այս հատվածը.1962 թ մայիսի 19 Madison Square Garden-ում նշվում էր John Kennedy ծննդյան տարեդարձը: Marilyn Monroe-ն աննկարագրելի գեղեցիկ զգեստով ("Ինձ պետք է այնպիսի մի բան,որը  կարող եմ հագնել միայն ես,միայն այդ օրը, իսկապես պատմական զգեստ",-Ամերիկայի ամենահայտնի ոճաբանին պատվիրել էր  նա) բարձրանում է բեմ ( ինչ սիրուն է դա անում~) ու երգում Happy birthday Mr. President, Happy birthday to you~....2 ամիս անց Մոնրոն "ինքնասպան" է լինում:

Ինչպես է Jackline Kennedy շնորհավորել  ամուսնուն` հայտնի չէ,ինձ թվում է` այսպես. առավոտյան արթնացել  ու նախաճաշի սեղանի շուրջ ասել է. " Շնորհավո'ր տարեդարձդ , սիրելի'ս" " Շնորհակալ եմ , սիրելի'ս"..վերջ, գնաց ամեն մեկն իր գործերով :

Չգիտեմ`ինչու եմ այս ամենի մասին գրում, երկու օր է այս թեմայով հաղորդումներ ու ֆիլմեր եմ նայում...ինչ որ տխուր բան կա այս ամենի մեջ...
Marilyn Monroe, Jackline Kennedy շատ իրարից տարբեր....
Նախագահի կինը հենց այսպիսին պետք է լինի չէ՞;) 
Նրանց անընդհատ համեմատում են... Jackline լեդի է, ուժեղ ինքնավստահ, Monroe իսկական կինոդիվա ` անսհաման կանացի,զգացմունքային, գեղեցիկ: Մտածում եմ `համեմատելու բան էլ չկա :
 Կարո՞ղ է Jackline-նն այնպես արտասանել Goodnight, honey!,որ մարմնովդ սարսուռ անցնի, չի' կարող, նա դրա համար չափազանց "արիստոկրատ"է ,փոխարենը` Սորբոնի դիպլոմ ունի xex;)
Մոնրոն ինձ համար տխուր հեքիաթ է...կուզենայի իրականում  նույնքան երջանիկ, լուսավոր լիներ, ինչպես  նկարներում ու էկրանին է երևում:

3 comments:

  1. Gay, mi ban nkateci, petqa asem anpayman,aynpisi tpavorutyun e vor qmcicaxov es xosum Jackline Kennedy masin, jish e du ches asum da uxix, bayc da zgacvum e,amen depqum, inqy kinn e exel orinakan isk Monron, es el em iran sirum, bayc siruhu derum e exel miayn

    ReplyDelete
  2. shat uxix el karox em asel:)jisht es, es qmcicaxov em grel ir masin,ays 2 orn aynqan ban em kardacel vor sirts xarnum e ir kexc, sar@, amen inn4 hashvarkac kerparic.

    ReplyDelete
  3. Monron siruna~~~~

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...