"Whether you think you can or you can`t Either way you are right."

Dec 7, 2013

Տաք թեյ

Նստել էի այգու մի անկյունում ու ոչ մի բան չէի մտածում: Մի տեսակ` մոռացել էի աշխարհում ամեն ինչ ...փակել էի աչքերս ու ժպտում էի...
Գլխումս ողջ օրը պտտվող ներքին երկխոսությունը դադարել էր, մտքերս, հավանաբար հոգնելով միմյանց դեմ  պայքարից,լուռ նստել էին ուղեղիս մի անկյունում: Պատկերացրեցի այդ տեսարանն ու ծիծաղեցի` ինչ որ փոքրիկ մտքիկներ, որ ժամանակ առ ժամանակ գալիս են` խանգարելու իմ ներքին խաղաղությունը: Նույնիսկ խղճացի ուղեղումս կուչ եկած այդ հիմար մտքերին....ես վաղուց գիտեմ`իմ ներքին խաղաղությունը խախտելն այնքան էլ հեշտ գործ չէ: 
Հիմա գրում եմ, իսկ դրսում ձյուն է գալիս...մեր քաղաքի առաջին ձյունը: Ձյունն էլ է խաղաղություն  ու մենք սիրում ենք այն հենց դրա համար: 

Հ.Գ Չնայած լուսանկարներն աշնանային են, բայց տաք թեյն այս եղանակի համար է`մի բաժակ տաք թեյ ու հին, բարի ֆիլմ, առավել ևս, որ կիրակի է:   ;)
 Իսկ լուսանկարները մենք արել ենք աշնան վերջին օրը  Тёплый ЧАЙ ընկերության հետ:



Հ.Գ.   Եթե ուզում եք ավելին իմանալ  Тёплый ЧАЙ ճապոնական թեյերի մասին, կարող ենք նայել այստեղ: Ասեմ, որ յուրահատուկ համով թեյեր են:
Հ.Գ.Շնորհավոր առաջին ձյուն: Չմոռանաք, այսօր ձնագնդի խաղալ: ;)

                 Լուսանկարների համար շնորհակալ եմ Տալիթա Բաղդասարյանից

2 comments:

  1. Gay jan, es inch sirun es du

    ReplyDelete
  2. Shaga jan dzer blogy misht hetevum em

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...