"Whether you think you can or you can`t Either way you are right."

Jul 21, 2012

"Միհր" թատրոն...Լավ է, որ դուք կաք մեր երկրում:

Արդեն 10 տարի է մեր երկրում գոյություն ունի "Միհր" թատրոնը:Այն հիմնադրել է Ցոլակ Մլքե-Գալստյանն իր քրոջ `Շողակաթ Մլքե-Գալստյանի հետ:"Միհր"-ը միակն է  Կովկասի ողջ տարածքում,որ ներկայանում  է Contemporary Dance  ոճում:  Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների :
  Մի քանի օր առաջ հանդիպեցի "Միհր "-ի դերասաններին: Առավոտյան, քաղաքի այգիներից մեկում ,զրուցում էինք արվեստի, մշակույթի, հայ երիտասարդ արվեստագետների եւ "Միհրի" մասին: Գիտեք, մտածում էի, ինչպես սկսեմ, ինչ նախաբան գրեմ, ինչ-որ բարձր -ամպագոռգոռ բառեր էի փնտրում...հետո հասկացա, որ կարեւորն անկեղծ խոստովանելն է. ես  այս թատրոնը շատ եմ սիրում  ու լավ է, որ նրանք կան մեր երկրում: 
Շողեր-թատրոն ստեղծելու գաղափարը Ցոլակինն էր, ինձ համար դա նոր էր,երբեք չէի փորձել...հիմա, արդեն չեմ առանձնացնում թատրոնն իմ անձնական կյանքից, մտել է կյանքիս մեջ. մեր տանն ենք ստեղծագործում, փորձեր անում, մի անգամ առնչվում ես արվեստին , ու վերջ, դժվար է դուրս գալը, չես էլ ուզում...պատասխանատուեմ թատրոնի համար,դա շատ կարեւոր է,մարդիկ կան, որ սովորում են, բայց պատասխանատու չեն իրենց սովորելու համար, պատասխանատու  չեն  իրենց մասնագիտության համար: 
Ցոլակ -Մենք մեր թատրոնով  փորձեր ենք անում ,ստեղծագորործում ենք  ու դա լավ է: Մի քիչ դժվար է, որովհետեւ մենք ունենք ոչ միայն հանդիսատեսի , այլեւ, ընդհանուր, հանրության խնդիր: Երիտասարդության մեջ ավելորդ լարվածություն կա,ինչ-որ ծանրություն, նեգատիվ, ... չեմ ասում լինենք անբռնազբոս ազատ, ինչպես Եւրոպայում, մենք դրան դժվար մոտենանք... ես չէի էլ ուզի,բայց,մյուս կողմից, պետք է ազատ շնչելու հնարավորություն լինի: Մենք ունենք պրինցիպիալ վերաբերմունք մեր գործին: Միշտ չէ, որ ամենակարեւորը  վարձատրվելն է: Հա', մենք քիչ ենք գումար աշխատում,բայց մենք հոգեւոր սնունդ ենք շատ ստանում, ինչը ինձ համար  թանկ է ու կարեւոր , եթե դու քո արածից չես բավարարվում, քեզ աշխարհի փողերը չեն փրկի: Ես չեմ հասկանում արվեստագետներին, ովքեր գումարի համար սերիալում են նկարվում: Ուզու՞մ ես շատ փող աշխատես,թո'ղ արվեստը, գնա' բանկ, լիքը փող կա այնտեղ: Հետո,փառքը ու փողը պետք է շատ լինի, ասենք ձեր շենքի աղջիկները քեզ ճանաչեցին, հետո ին՞չ...իսկ, եթե քո արածը   արժեք է, իսկ դա ժամանակն է ցույց տալիս, դու քո տեղն անպայման կգտնես,ժողովուրդն ասում է."Տաշած քարը գետնին չի մնա" ուղղակի այդ ճանապարհին, դիմանալ է պետք, հիմա,իմ կարծիքով, մենք ճանապարհի լավ հատվածում ենք :
Ի՞նչն է ձեզ պահում թատրոնում:
Ցոլակ-ինձ պետք չեն ինչ-որ "քաղցր-մաղցր բաներ", որ ինձ թատրոնում պահեն,եթե թատրոնը չլինի, ես կմեռնեմ, չէ', ֆիզիկապես ես կլինեմ, բայց այն Ցոլակը, որ հիմա նստած քո հետ խոսում է չի' լինի: Բա էլ ո՞նց ես երիտասարդ, եթե գիշերն արթուն չես անցկացնում, նոր բաներ չես մտածում, չես ստեղծագործում:  Առողջ մարդիկ գտնելն է դժվար, նկատի ունեմ, ուղեղով առողջ, իմ խմբի դերասաններից մի քանիսը հիմա սերիալում են խաղում,հնարավոր է կոմերցիոն առումով դա ավելի ձեռնտու է... մարդու  ընտրությունն է... նշանակում է իմ թատրոնում իրենք անելիք չունեն: Դերասաններ ունեմ, որ տարիներով ինձ հետ են, միասին ենք աճել, զարգացել, հնարավոր է սկզբում արտասահման գնալու հեռանկարով եմ իրենց խումբ բերել:)))) Հետո` իրենք են որոշել:
Նառ, 8 տարի է խմբում ես, դժավար թե միայն արտասահմանա գնալու համար մնայիր:
Նառա-ես մասնագիտությամբ դերասանուհի եմ,ու հասկանում եմ, որ այս թատրոնում, այս ձեւի մեջ  գտել եմ ինձ, ավելի մեծ հնարավորություն ունեմ ինքնադրսեւորվելու որպես դերասանուհի, պարուհի : 16 տարեկան էի, երբ եկա "Միհր", հնարավոր է սկզբում հետաքրքրությունն ինձ այստեղ բերեց, հետո դարձավ ապրելակերպ: Պետք է ուժեղ լինես,  նվիրվես թատրոնին մինչեւ վերջ: Մենք ամեն օր  փորձ  ունենք,իսկ Հայաստանում, գիտես,միայն  թատրոնով գումար չես աշխատի,բայց, պետք է մյուս գործերդ այնպես դասավորես, որ  չխանգարի թատրոնին: Դժվարություններ կան, բայց ես չեմ դժգոհում:
Էլեն-սկզբում հավես էր,մեկ տարի հետո հասկանում ես, որ հավեսը պրծավ: Թատրոնը մտնում է կյանքիդ մեջ ու դժվար է եւ' ամեն օր փորձի գնալ, եւ' մյուս գործերդ հասցնել, հետո տարիներն անցնում են, մեծանում ես ու միեւնույն է, չես կարող առանց թատրոնի:

Սաթ-Ես մեկ տարի է թատրոնում եմ,շատ եմ փոխվել այս ընթացքում , արժեքների վերանայում է եղել,ավելի ինքնավստահ եմ դարձել,ուժեղ: Ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ այստեղ:
Պետո -Ես ուրիշ խմբում էի պարում, ուրիշ ոճում,նույնիսկ չգիտեի, որ Հայաստանում  Contemporary Dance կա ու այս ոճն ինձ ավելի դուր եկավ: Ես երկար չեմ խմբում, բայց հույս ունեմ, որ "Միհր"-ի հետ դեռ երկար կաշխատեմ:
Ունե՞ք չգնահատված լինելու խնդիր: 
Շողեր-Գիտես,մեկ- մեկ ասում ենք "Միհր" թատրոն,հարցնում են՞նչ", եթե նույնիսկ գիտեն մեր մասին, մեկ-մեկ հրավիրում ենք ներկայացման`չեն գալիս:  Մենք տոմս չենք վաճառում, մուտքն ազատ է: Արվեստով հետաքրքրված լինելը, արվեստը սիրելը   գրքերից մի քանի տող FB-ում գրելը չի կամ, Van Gogh-ի նկարները  Profile Picture դնելը: Ասում են` Հայաստանում  արվեստ չկա, ոչ մի բան չկա... բազմաթիվ ջազզ փառատոններ են լինում, դասական երաժշտության փառատոններ, մուտքն էլի ազատ է, ո՞վ է գնում:

Ցոլակ- Արտասահմանում մենք տոմս վաճառում ենք, , իսկ Հայաստանում `ոչ'. ինձ համար կարեւոր է, որ այստեղ բոլորը կարողանան տեսնել ներկայացումը, ուրիշ հարց է, որ մի հատված կա,որը միեւնույն է` չի գալու: Մենք որոշել ենք այլեւս  չմասնակցել Հայաստանյան մրցանակաբաշխություններին . ներկայացումը, որ երկու միջազգային մրցանակ ունի, ոչ միայն չի նոմինացվում, այլեւ իմ դերասաններին ոչ պատշաճ վերաբերմունք են ցույց  տալիս: Մենք այս պահին փորձ անելու տեղ չունենք, դրսում ենք փորձ անում, խաղաղ անկյուն ենք գտել, չենք դժգոհում: Վատ է, որ մեր ներկայացումներն ենք քիչ խաղում, : Այնպես է ստացվում, որ մեր վերջին ներկայացման պրեմիերան Պերմում արեցինք, կարող էինք չէ՞ մեր երկրում անել, բայց Հայաստանում տեղ չկա:Ինչ-որ ստրկություն է. ակադեմիական թատրոններն իրենց հնացած խաղացանկերով, հնացած օրենքներով, իսկ նորարարական արվեստի համար հնարավորություններ ը քիչ են: Մեր ներկայացումների վերնագրերը միայն եթերից լսելով, հասկանում ես, որ պոռնոգրաֆիա է թատրուններում, ես էլ կարող եմ ինչ որ վատ վերնագիր ընտրեմ, ասենք " Անկողնուց այն կողմ", կիսամերկ աղջիկներով ցուցանակ անեմ, ու վերջ, կոմերցիոն առումով  ինձ ապահովեմ,  բայց էրոտիկան արվեստի ամենացածր աստիճանն է, ես չե'մ ուզում դա անեմ: Ու չե'մ անի : Մի քան օր առաջ, բավական հեղինակավոր ժյուրին, նշեց, որ Contemporary Dance  ոճում "Միհր"-ը նոր ուղղություն ստեղծելու ճանապարհին է, ես դրան եմ գնում, ինձ դա հերիք է: 
Նառա-Մեզ մոտ նույն ասպարեզում աշխատող մարդիկ, չեն հետաքրքրվում միմյանցով:Միմյանց ներկայացումներին չեն գնում,  թատրոններում փակված, իրենց ներկայացումն են խաղում, բայց այդպես զարգացում չի լինի,պետք է իմանաս ինչ է կատարվում քո դաշտում, ինչ նոր ուղղություններ կան, ինչ փոփոխություններ կան: Իսկ ամենավատը, որ միմյանց ներկայացումները գոնե մի անգամ չտեսած, կարծիք են կազմում  իրար մասին:
Ի՞նչ հանարավորություններ ունեն հայ արվեստագետ երիտասարդները եւ արտասահմանում ապրող երիտասարդները:
Ցոլակ- ոչ մի հնարավորություն, կամ ես պետք է լավ ամուսնանամ, կամ աղջիկները: Մի կողմ դնենք Եւրոպան, նույնիսկ Ռուսաստանում, եթե իրենց մշակույթը զարգացնող, ար-ժեքներն այլ երկրներին ներկայացնող որեւ բան ես անում, անկախ նրանից ինչ ազգանուն ունես, կողքիդ կանգնում են: Ես ունեմ "Կոմիտաս" ներկայացումը, որը կարող եմ խաղալ տարվա մեջ 200 անգամ,աշխարհի տարբեր բեմերում, բայց հնարավորություն եմ ունեմ խաղալու միայն 10 անգամը. հրավեր ստանում եմ, բայց գնալ չեմ կարող Եղել է, որ մշակույթի նախարարությունը ինչ որ հարցերում մեզ օգնել է, բայց հիմնականում  ամեն ինչ ինքներս ենք անում: Կուզենամ երկու մարդու նշել, որ մեր կողքին են   «Հայֆեստ» թատերական փառատոնի կազմակերպիչ Արթուր Ղուկասյանը եւ Ֆաինա Հարությունյանը,այո գլամուրի, շոու-բիզի մեջ էլ կան մարդիկ, որ սրտացավ են, Ֆաինան անվճար կարեց մեր վերջին ներկայացման բոլոր զգեստնները:
Շողեր- մեր երիտասարդները ,պիտի ընդունեն, որ վախենալու չի նոր բան փորձելը,, վախենալու չի սխալվելը:Եթե դու կարողանում ես շշերով նվագել, նվագի'ր շշերով, եթե մենք այս պահին տեղ չունենք ներկայացում անելու, լա'վ, մենք կանենք բացօթյա ներկայացում,  արտերկրում բազմաթիվ ներկայացումներ ենք տեսել տանիքներում, անցումների տակ: Արվեստագետը պետք է համարձակ լինի,  չսահմանափակի  իրեն, չդնի ինչ-որ քառակուսու մեջ: 
Պետրոս-Հասարակ օրինակ բերեմ, ես երկար մազեր ունեմ ու երբ քայլում եմ Երեւանում, ինչ-որ տարօրինակ հայացքներ եմ նկատում, վերաբերմունքը փոխվում է, բայց ես նույնն եմ չէ, ինչ տարբերություն երկար թե կարճ մազերով, իսկ արտերկրում, նման խնդիր իհարկե չկա:
Հ.Գ ..Իմ ընթերցողներին ուզում եմ հայտնել, որ այսօր եւ վաղը շամը 19.00-ին , Կիրովի այգում կարող եք դիտել "Միհր" թատրոնի ներկայացումները:Այսօր ` "Սև ամրոց" ներկայացման ԵՐևԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ եւ վաղը ` "Մտքերի երկխոսություն" ներկայացման ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ: 

1 comment:

  1. Es gnacel ei, uxxaki xosqer chkan!apreq duq!

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...