"Whether you think you can or you can`t Either way you are right."

Aug 16, 2012

Մենք` Մնջախաղի քաղաքից )

Ողջույն~~~ մենք վերադարձել ենք Ծաղկաձորից, որտեղ օգոստոսի 10-15-ն անցկացվում էր Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնը: Ընդհանրապես, ես Ծաղկաձորը ձմռանն եմ սիրում, թեկուզ հենց նրա համար, որ կարելի է դահուկ  քշել, բայց փառատոնի օրերին այնտեղ  եւս հետաքրքիր է ` լիքը հյուրեր, դերասաններ, լրագրողներ....Այս տարի Ծաղկաձորում բացվեց  Լեոնիդ Ենգիբարյանի արձանը՝ դրվագ "Թռիչք անձրեւանոցով" մանրապատումից..........
Ինձ  դուր եկավ հատկապես անձրեւանոցը..... 
Փառատոնին մասնակցում էին թատերախմբեր Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից...Ցավոք, մենք բոլոր ներկայացումները չկարողացանք դիտել...Փառատոնի շրջանակներում, ես երկրորդ անգամ ներկա գտնվեցի "Միհր" թատրոնի "Մտքերի երկխոսություն" ներկայացոմանը (առաջին անգամ Երեւանում էի նայել)....ամեն անգամ լրիվ նոր բան եմ տեսնում, ու լրիվ այլ կերպ եմ ընկալում...ինչպես լրագրողներից մեկը նշեց. "Հրաշք էր"
Շատ հետաքրքիր էր ճապոնացի Մակոտո Ինոուեի “Դոջո-ջի”`ներկայացումը:Ճապոնական թեմաներ, ճապոնական երաժշտություն..
ի դեպ, նա, ի տարբերություն մեզ եւ  փառատոնի մյուս մանսակիցների, ուշադրությամբ հետեւում էր բոլոր օրերի, բոլոր մասնակիցների ելույթներին:Նրա ներկա լինել-չլինեը անհնար էր չնկատելը, քանի որ ուր էլ գնար, միանգամից ուշադրության կենտրոնում էր հայտնվում)) 
 ճիշտ է, մենք բոլոր ներկայացումները չենք կարողացել  դիտել, բայց հետաքրքիր ուրիշ բաներ  ենք տեսել , օրինակ, թե ինչպես են օգտագործում ամռանը դահուկորդների կոշիկները...)))
heheeey)))) 
...թե ինչ տխուր բան է դատարկ ճոպանուղին....
 որտեղ կուզենայինք ապրել...
ավելի շատ նկարներ կտեղադրեմ վաղը ...լավ օր~

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...