"Whether you think you can or you can`t Either way you are right."

Dec 28, 2012

Hey, 2012 ! Thank You

Ինձ դուր են գալիս աղոթքները, որտեղ մարդիկ ավելի շատ շնորհակալություն են հայտնում իրենց աստծուն, քան խնդրում են նրանից ինչ որ բան .....
Շնորհակալ լինել այն ամենի համար ինչ ունես, ինչ ունեցել ես....
Մտածում էի 2012-ի մասին....տարվա հենց սկզբից որոշել էի, որ այն ինձ համար հաջող է լինելու....
...հիմա, ուզում եմ ասել հեեեեեեյ 2012 շնորհակալ եմ!!!! Դու լավ տարի էիր!!!)))))))))))))))))))

Հույս ունեմ` 2012 ձեզ նույնպես չի հիասթափեցրել, բայց, եթե, այնուամենայնիվ,ինչ որ տեղ, ինչ որ բան ձեր ուզածով չի եղել......ինչ կա որ... ամեն ինչ հրաշալի կլինի 2013-ին!!!!Ես հավատում ու սպասում եմ միայն ամենալավին......իսկ խելացի մարդիկ ասում են` ստանում ես այն, ինչին հավատում ես......
Հ.Գ Շնորհակալ եմ մարդկանց, ովքեր այս տարի բլոգիս աշխատանքներում ինձ հետ են եղել....իմ քույրիկներն` Մարիին եւ Սիրուշոյին, որ միշտ, բոլոր հարցերում կողքիս են, իմ ընկերուհուն` Լուսինեին, ով ողջ տարի ոգեւորել ու օգնել է ինձ, բոլոր լուսանկարիչներին, ում հետ աշխատել եմ բլոգում` Արեւ Գրիգորյանին, Լիանա Բադալյանին, Կաչ Կոջոյանին, Անուշ Մուրադյանին, Կարեն Դավթյանին:Շնորհակալ եմ Girls talk-ի բոլոր աղջիկներին, Street Fashion շարքի բոլոր մարդկանց : Անչափ շնորհակալ եմ իմ բոլոր ընթերցողներին: Ինձ հետաքրքիր է այն ինչ անում եմ, հաճելի է, որ կան մարդիկ, ում դա եւս հետաքրքիր է:

1 comment:

  1. arajin angam em ditum.amen inch shat yurahatuk e Shagane jan (entadrum em, vor anun@ ayspese bloggeruhu, ete ayspisi termin arhasarak @ndunvac e ogtagorcel)))

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...