"Whether you think you can or you can`t Either way you are right."

Jul 3, 2013

Don't Worry, Be Happy

 Սիրում եմ այն օրերը, որ անցկացնում եմ ընտանիքիս ու հարազատներիս հետ: Վաղուց ուզում էի տեղադրել այս լուսանկարները, բայց պակասում էր այն տրամադրությունը, որ կա  լուսանկարներում, որ միշտ լինում է, երբ օրս անցնում է ընտանիքիս հետ, այն ապահովության ու խաղաղության զգացողությունը, այն ջերմությունն ու հանգստությունը: Դրան գումարած հենց նոր այգուց քաղած ծաղիկների  բույրը, հատապտուղների ու պաղպաղակի իմ ամենասիրած համադրությունն ու ամառային թեթեւ, մեղմ գույնով զգեստը: Այսպես ամառային սովորական օրը դառնում է ամենահիշարժան օրերից մեկը: 
Իսկ ժամանակն ինչպես միշտ արագ է անցնում.. աննկատ անցավ ամառվա գրեթե կես....աննկատ ու անվերադարձ....
Ու սովորում ես գնահատել յուրաքանյուր օրդ, յուրաքանչյուր պահը, որ ապրում ես:
                Para Chicas աքսեսուարները կարող եք ձեռք բերել գրելով ShagaBlog եւ Para Chicas ֆեյսբուքյան էջերին:

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...