"Whether you think you can or you can`t Either way you are right."

Sep 28, 2014

PR միջոցներն անզոր են

Մի քանի օր առաջ ինձ որպես բլոգեր  հրավիրել էին մի երգչի տեսահոլովակի շնորհանեսի: Եթե անկեղծ լինեմ, ես ոչ մի բան չեմ հիշում ո՛չ տեսահոլովակից, ո՛չ երգչից, ո՛չ երգից:
 Շնորհանդեսը քաղաքի լավագույն սրճարաններից մեկում էր,  լավ PR էր արվել,   հյուրերի թվում շոու բիզնեսի հայտնի դեմքերն էին, բազմաթիվ լրատվամիջոցներ, արտասահմանից հյուրեր, հյուրասիրություն...պետք է խոստովանեմ, որ լավ ժամանակ անկացրի, բայց երգիչն, ամեն դեպքում, չտպավորվեց...
Մի քանի օր անց էլի հրավիրված էի համերգի՝ Ֆորշի համերգին: Անձրևոտ, ցուրտ օր էր, համերգը բացօթյա դահլիճում էր, ասենք ինչ դահլիճ, հեծանիվ քշելու հրապարակ էր՝ չոր, կեղտոտ աթոռներով, կծկվել նստել էինք, մինչև համերգը սկսվեր,,
 Համերգից դուրս եկա ժպտալով ( չնայած Ֆորշի երկրպագուն էլ չեմ), մոռացել էի, որ ցուրտ է, որ անձրև է... Ամբողջ դահլիճը նրա հետ երգում էր...
Համերգից հետո համեմատում էի, չնայած, հնարավոր է, համեմատելը սխալ է... Իսկապես արվեստի մարդկանց չի խանգարում, ո՛չ անձրևը ոչ վատ պայմանները, նրանք կարող են ուղղակի փողոցում երգել ու տպավորիչ լինել..
Ու այստեղ բոլոր PR միջոցներն անզոր են:
Ես սիրում եմ արվեստով ապրող, շնչող բոլոր մարդկանց:

                                                                Կոշիկները՝ Aldo
                                                                               Շրջազգեստը՝ Asos
                                                                               Վերնաշապիկը՝ Asos
                                                            Լուսանկարիչ` Շող Փահլևանյան

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...