"Whether you think you can or you can`t Either way you are right."

Apr 23, 2012

Անդրեա Բոչելլի...երազանքներիս պարահանդեսն ու մեծ "բանտիկով" աղջիկը:)))))

Ինչպես ես խոստացել էի, այսօր պատմելու եմ Անդրեա Բոչելլի-ի համերգի եւ երեկվա իմ հրաշք օրվա մասին (ես նկատել եմ, որ հրաշք բառը շատ եմ օգտագործում:)):....Ենթադրում եմ, որ ձեզանից շատերը երեկ Ազատության հրապարակում վայելում էին իտալացի հանրաճանաչ տենոր Բոչելլի կենդանի կատարումները, այդ առիթով ես ուզում եմ բոլոոորիս շնորհավորել ~~~~:))) Իսկապես, հրաշալի համերգ էր!!!!! :
Երբեմն ինձ թվում է` ես սխալ ժամաակաշրջանում եմ ծնվել...գիտեք ինչ կուզենայի...ապրել Տոլստոյի, Jane Austen-ի նկարագրած պարահանդեսների, կառքերի, վալսերի, ժամանակաշրջանում~~~ Բոչելլիի երգերն ինձ տեղափոխել էին հենց այդ ժամանակաշրան~~~


Հիմա տեսեք այս փոքրիկին, երեւում է նա Բոչելլիի մեծ երկրպագու է`
                                                                               :))))))))))
Խնդրում եմ, մի գնացեք համերգների այսպիսի մեեեծ "բանտիկներով" ....նորաձեւ լինել-չլինելը դեռ մի կողմ....այս աղջիկն իր "բանտիկով" ողջ համերգի ընթացքում խանգարում էր ինձ...:)))))))))))))))))))))))))))))))))
Ամեն դեպքում երեկ մեծ տոն էրԵրեւանում~~~Համերգից հետո ոչ ոք տուն չէր գնում....պառկած խոտերի վրա երազում էինք~~~~


4 comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...