"Whether you think you can or you can`t Either way you are right."

Feb 20, 2015

Մեկ հեռախոսազանգ

Ողջույն~~...իմ բլոգն ասես փոքրիկ(արդեն 2 տարեկան) կենդանի լինի(օրինակ արջ), որ ձմռանը քուն է մտնում, իսկ գարնան շունչն զգալուն պես արթնանում: Սկսենք նրանից, որ ցուրտ է և, անգամ, հանուն իմ սիրելի բլոգի, ես պատրաստ չեմ կանգնել -....ջերմաստիճանի պայմաններում և լուսանկարվել: Միակ բանը,  որ ես մտածում եմ ցուրտ ժամանակ' ինչպես մի  տաք վայրից մյուսը հասնել:
 Բայց, այս տարի, ինձ "քնից արթնացրեց" ոչ թե արևն ու տաք եղանակը,  այլ մի հեռախոսազանգ:
Գոյություն ունի ընկերություն, որի հետ ես շատ էի ուզում աշխատել, դա բլոգերների հետ աշխատող ամենամեծ միջազգային ընկերություններից է և բլոգը բացելու առաջին  օրից ես նրանց նամակ էի գրում:  Ես այնքան հաճախ էի գրում, որ, անգամ, կասկածում էի, որ դրանք տեղ են հասնում, որովհետև միայն այն պատճառով, որ այլևս իրենց չձանձրացնեմ, նրանք պետք է  պատասխանեին ինձ: 
Բայց...իմ նամակներն անպատասխան էին մնում ...Ի վերջո ես դադարեցի գրել: Դա չի նշանակում "հույսը կորցնել", ես, ընդհանրապես, երբեք հույսս չեմ կորցնում: Ես դադարեցի գրել, բայց գիտեի, որ մի օր, մի շատ լավ օր, թեկուզ երկու տարի անց, ինձ անպայման պատասխանելու են:))) 
Եվ այո՛, ինձ զանգահարեցին: Չեմ կարող նկարագրել իմ ուրախությունը:
Ես հերթական անգամ համոզվեցի , երբ ինչ որ բան իսկապես շատ ես ուզում, երբ ցանկությունդ բարի է, այն անպայման իրականանում է: 
Իսկ ընկերության հետ իմ համագործակցության մասին կպատմեմ հաջորդ post-ում:))
Իմ շատ սիրելի ընթերցողներ, Asos-ն առաջարկում է գարնանային շատ ոճային հավաքածու ))

                                                Ջինսն ու բլուզը՝  Asos

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...