"Whether you think you can or you can`t Either way you are right."

Girls' talk

Լիլիթ Սիմոնյան սիրում է համով բաներ պատրաստել և Բարսելոնա թիմը

-Ողջույն կպատմե՞ս  քո մասին:
- Լիլիթն եմ, 20 տարեկան եմ, ասղակերպի նշանով առյուծ եմ, ու նրան բնորոշ հատկություններն ունեմ քմահաճ եմ, համառ նաև գաղտնապահ: Սիրում եմ պարել, շատ եմ կարևորեւորում սպորտով զբաղվելը, ազատ ժամանակ նկարում եմ և լեզուներ սովորում: Սիրում եմ համով բաներ պատրաստել և ֆուտբոլ եմ սիրում, հատկապես Բարսելոնա թիմը:
-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Նորաձևությունը միշտ հետաքրքրել է, փոքր տարիքում բարբիներիս համար հագուստներ էի կարում:
-Դու` 2017-ին:
-Օօօ անկեղծ ասած չգիտեմ ու չեմ էլ մտածում, նույնիսկ վաղվա օրն է ինձ համար անկանխատեսելի և կարծում եմ այդպես հետաքրքիր է ավելի:

-Ո՞րն է քո ամենամեծ երազանքը:
Ճանապարհորդել ողջ աշխարհում:
-Ոճդ ինչպե՞ս կբնութագրես :
Հստակ ոճ չկա, շատ փոփոխական եմ, արագ ձանձրանում եմ :
-Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ : Ի՞նչ կավելացնեիր քո զգեստապահարանում:
Շաաատ կոշիկներ և ներքնազգեստ: Այս երկուսը երբեք շատ չի լինում:
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Հարդարման որ պարագան է առանց որի չես կարող տանից դուրս գալ:
-Շնորհակալ եմ զրույցի համար:
-Ես էլ անչափ շնորհակալ եմ:

                                                                                                                                                                                  **************************
Նելլի Մելքոնյան սիրում է բարի մարդկանց,երազում է սիրել և լինել սիրված


 -Ողջույն …) կպատմե՞ս քո մասին:
Ողջույն .Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ընձեռված հնարավորության համար: Շատ լավ առիթ է` սեփական կերպարի մասին բարձրաձայնելու: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ նաև պարուհի: Պարում եմ Մայա Մարգարյանի Thea Jazz խմբում:
-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար: Առաջին քայլերս սկսել եմ դպրոցում` ընդմիջման գումարով ինձ մազակալներ գնելով: Իսկ հագուստն ինձ համար տրամադրության,արտաքին միջավայրի ընկալման արտացոլումն է և սեփական մտքերի արտահայտումը: Հենց դրանում էլ ինձ համար կայանում է նորաձևության կարևորությունը:
-Դու` 2017-ի Ինձ չհանձնելով բախտի քմահաճույքին,չկանխատեսելով ապագան,այլ ապրելով այս օրով` ստեղծելով գալիքը`կարող եմ ասել.«Ոզում եմ լինել նորաձև մայրիկ»: 
-Ո՞րն է քո ամենամեծ երազանքը: Ուզում եմ ունենալ ամուր, գեղեցիկ ու հետաքրքրիր ընտանիք և ապրել ԱՄՆ-ում:
-Ոճդ ինչպե՞ս կբնութագրես : Ցունամի :Դ առանց մեկնաբանության :Ճ
-Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ :Ինչ ես մտածում հայկական շոուբիզնեսի մասին: Ով է քո կարծիքով ամենաոճայինը: Նախորդ հյուրի հարցն ինձ համար հասկանալի է,թեպետ ես նրա նշածը կաող եմ որակել միայն բիզնես,առանց շոուի:Իսկ նորաձև համարում եմ բոլոր նրանց, ովքեր կարողանում եմ քաղել տարվա տենդենցները և չկորցնելով ու չաղավաղելով սեփական կերպարը,ստեղծել հետաքրքիր լուքեր:
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է: Ի՞նչ կավելացնեիք Ձեր զգեստապահարանում:
-Շնորհակալ եմ զրույցի համար:
-Ես նույնպես շնորհակալ եմ:



************************


Աննա Սահակյան սիրում է ամառ, երազում է բարություն


-Ողջույն …) կպատմե՞ս քո մասին:
-Աննա Սահակյան, ծնվել եմ Երեւանում սովորում եմ Երգի պետական թատրոնում, պատրաստվում եմ երգչուհի դառնալ:
-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Նորաձեւությունն ինձ միշտ հետաքրքրել է, հագնվում եմ տարբեր ոճերում, սիրում եմ   street style: Սիրում եմ Սիրուշոյին եւ նրա ոճը:
-Դու` 2017-ին
Կունենամ իմ Boutique, որտեղ կլինեն միայն նորաոճ իրեր: 
-Ո՞րն է քո ամենամեծ երազանքը:
Երազանքներս շատ են, ուզու եմ երգչուհի դառնալ, հիմա երազանքս իրականացնելու ճանապարհին եմ :
-Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ : Երբ կյանքը կանգնեցում է երկընտրանիք առաջ, ինչպե՞ս վարվել: Եվ ի՞նչ ես կարծում, բոլո՞ր աղջիկներն են ծնվել մայր դառնալու և ընտանիք ունենալու համար…
- Կյանքում հաճախ են լինում պահեր, երբ կանգնում ես երկընտրանքի առաջ, ուղղակի պետք է ընտրել այն, ինչ ուզում է սիրտդ:Յուրաքանչյուր աղջիկ ընտրելու հնարավորություն ունի եւ ինքն է որոշում ինչն է իր համար կարեւոր:
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Ինչ ես մտածում հայկական շոուբիզնեսի մասին: Ով է քո կարծիքով ամենաոճայինը:
Շնորհակալ եմ զրույցի համար:
-Ես նույնպես շնորհակալ եմ:


***********

Ինքն ուզում է՝ իրեն այսպես ներկայացնեմ.
ՄԻ ստեղծագործողի երազադարանից :) 


-Ողջույն …) կպատմե՞ս քո մասին:
-Բարի օր: )))  Անունս Անժելա է. այն իմ մասին շատ բան է պատմում. համենայն դեպս, այդպես են փաստում հոգեբանները: )))
Գիտնականներն ապացուցել են, որ մարդկանց միայն 10 % է օգտագործում ուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է ստեղծագործ մտածողության համար: Ես այդ
10 %-ի մեջ եմ մտնում: Երազանքների մի ամբողջ տիեզերք կա մտքերումս. ամեն օր արթնանալով մտածում եմ ՝ինչպես իրականացնել բոլորը: Սիրում եմ մոտիվացնող, կենսագրական գրականություն, հետաքրքրվում են հոգեբանությամբ ու փիլիսոփայությամբ.
ամենասիրելի զբաղմունքս որևէ հետաքրքիր նյութ գտնելու ակնկալիքով ինտերնետը քրքրելն է: Սիրում եմ դրամատիկ ֆիլմեր դիտել, սուրճ խմել ու վայելել ներշնչանքի ակնթարթները, խենթանում եմ հատկապես դաշտային ծաղիկների համար… ամենակարևոր կենսապահանջս խաղաղությունն է. մնացած ամեն ինչ ստեղծում եմ ինքս: Ստեղծագործելը էությանս ամենանբաժանելի մասնիկն է: Ուզում եմ մարդկության պատմության մեջ հետք թողնել. ուզում եմ թեկուզ մի մարդ, իմ մասին լսելով, չհանձնվի, այլ ներշնչվելով շարունակի իր պայքարը: Ամեն ինչ հնարավոր է, եթե  ցանկություն ու հավատ կա…


-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար
- Ես նորաձևությամբ չեմ հետաքրքրվում: Ինձ ոճերն են ձգում… Յուրաքանչյուր դիզայներ թելադրում է իր ոճը, իսկ թե ինչքանով է դա դառնում նորաձևություն, որոշում է հասարկությունը: Նորաձևությունն ինձ համար արվեստ է, արվեստի ամենասիրելի ճյուղը:
Իզուր չէ, որ նորաձևությունը կրկնվելու հատկություն ունի. այդ հատկությունը վկայում նորաձևության մնայուն լինելու մասին. պարզապես ժամանակի հարց է: Հագուստ ինձ համար սոսկ մերկություն ծածկելու միջոց չէ, այն ինքնաարտահայտվելու ամենայուրահատուկ միջոցներից է: Իսկ ինքնաարտահայտվելու համար ես նորաձևությունից վերցնում եմ գույներ, շտրիխներ… մնացածը ինքս եմ ստեղծում:


-Ոճդ ինչպե՞ս կբնութագրես :
-Եթե ասեմ, որ գտել եմ ոճս, կմեղանչեմ ճշմարտության առաջ :))) Եվ եթե անկեղծ լինեմ, չեմ էլ փնտրում: Ոճը ևս ստեղծագործություն է, հոգեվիճակ է, այն քո չփոխվող մասնիկ է, միևնույն ժամանակ նորարարություն է: Ոճը քո ասելիքն է հագուստի միջոցով: Անգամ նույն հագուստ կրելիս ամեն անգամ փորձում եմ դրանք ոճային նոր նրբերանգով մատուցել:
Իսկ եթե այնուամենայնիվ փորձեմ ոճս նկարագրել, ապա կասեմ՝ գունեղ, գունեղ, գունեղ… ընկերներս ինձ կատակով <<ծիածան>> են կոչում: ))))))Ոճս կերտելիս փորձում եմ անհատականություն մնալ, տուրք չտալ այն ամենին, ինչը թրենդի մեջ է կամ հավանության է արժանացել շատերի կողմից: Ոճը ավելի քան ինդիվիդուալ պետք է լինի:
-Դու` 2017-ին:
Հաջողությամբ ավարտած կլինեմ համալսարանս ու կգնամ երազանքներիս հետևից… Նյու Յորք, նորաձևության շաբաթներ…
-Ո՞րն է քո ամենամեծ երազանքը:
Երազանքներս ու նպատակներս խիստ շաղկապված են միմյանց: Երազանք-նպատակներիս երկա՜ր ցուցակի առաջին հորիզոնականում Նյու Յորքն է, նյույորքյան կյանքը, այնտեղ կայանալը: Հենց այս քաղաքում եմ ուզում թափանցիկ պատերով բնակարան ունենալ, ֆեշն-ժուռնալիստի կարիերայով զբաղվել… ծաղիկների փոքրիկ խանութ ունենալ, ստեղծել իմ բրենդը: Երազանքներս շատ են: Ուզում եմ Հնդկաստանում լինել, տիեզերք թռչել սիրածս տղամարդու հետ… Բայց ամենաշատը երազում եմ կենսագրություն կերտել՝ խենթ, մոտիվացնող, ուժ տվող կենսագրություն:

-Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ :Ինչպե՞ս կվարվեսեթե ահավոր-ահավոր շատ հավանես մի զգեստ կամ կոշիկբայց գումար չունենաս այն գնելու համար:
Դա ինձ կմոտիվացնի, որ ավելի լավ սովորեմ, ավելի շատ զբաղվեմ ինքնակրթությամբ: Դա կմղի ինձ կյանքում գտնել իմ տեղն ու հասնել ֆինանսական այնպիսի կայունության, որ կոշիկ կամ զգեստ գնելն ինձ համար խնդիր չլինի:
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկանո՞րն է
Երբ կյանքը կանգնեցում է երկընտրանիք առաջ, ինչպե՞ս վարվել: Եվ ի՞նչ ես կարծում, բոլո՞ր աղջիկներն են ծնվել մայր դառնալու և ընտանիք ունենալու համար…

Շնորհակալ եմ զրույցի համար, ուրախ եմ, որ ծանոթացանք:))
-Շնորհակալ եմ հարցազրույցի, արտահայտվելու հնարավորություն տալու համար: Հուսով եմ հարցազրույցս ինչ-որ մեկին պետք կգա կողմնորոշվելու, ինքն իրեն գտնելու հարցում…
Հ.Գ.   Անժելան, բացի այն, որ հետաքրքիր զրուցակից է  , դրական էներգիայով մարդ ու  իր կերպարին  ներդաշնակ ոճ ունեցող աղջիկ (այն ինձ իրոք շատ  դուր եկավ), նաեւ ունի հենդմեյդ աշխատանքներ ՝ ամենատարբեր նյութերից:


***********************


Շուշան Շատիկյան... երազում է հաղթահարել իր բոլոր վախերը
-Ողջույն …) կպատմե՞ս քո մասին:
-Ողջույն: Մեծ սիրով: Ես Շուշանն եմ: Ունեմ աշխարհի ամենալավ ու ամենավատ մասնագիտությունը՝ լրագրող: Սարսափելի ռեալիստ եմ, նայում ու տեսնում եմ շատ ավելի հեռուն, քան կարող եք պատկերացնել, ինչը երբեմն խանգարում է, և անհուսորեն երազկոտ եմ՝ ինչը շատ է օգնում :
-Նաեւ բլոգ ես վարում, ի՞նչ հեռանկարներ ես տեսնում բլոգինգի ոլորտում:
-Ժամանակին շատ մեծ հեռանկարներ էի տեսնում: Ինձ, օրինակ, իմ բլոգը շատ է օգնել աշխատանք գտնելու հարցում: Մարդիկ կարդում էին բլոգս ու հրավիրում իրենց մոտ աշխատելու Բայց հիմա պատկերն այլ է: Բլոգոսֆերան մի տեսակ սառած վիճակում է: Մարդիկ ֆեյսբուքյան ստատուսներից այն կողմ ոչինչ չեն ուզում կարդալ: Ալամ Հայաստանը մտել է Ֆեյսբուք, ու էլ ի՜նչ բլոգ, ինչ բան: Ամբողջ աշխարհում բլոգերները մեծ իրարանցում առաջացրին, դատվեցին, անգամ՝ մահապատժի դատապարտվեցին: Այսինքն՝ լուրջ պրոդուկտ տվեցին, ու ինչ-որ բան փոխեցին իրենց երկրում: Ցավում եմ, որ մեզ մոտ բլոգերները ''անուն չհանեցին'' Ընդհանրապես, Հայաստանում բլոգային բումը, կարծում եմ, կարճ տևեց: Կոնկրետ իմ դեպքում հեռանկարներ տեսնում եմ, բայց դա շատ աշխատատար է: Շատ մեծ ծրագրեր ունեմ, բայց մինչ ես երազում եմ՝ մյուսները դրանք իրագործում են ))

-Ո՞րն է քո ամենամեծ երազանքը:
-Իմ երազանքներն այնքան շատ են: Մտածում եմ՝ ոնց եմ դրանց ‘’տակից դուրս գալու’’: Դրանք նյութական չեն, այդ պատճառով՝ դժվար իրագործելի:
-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Սուտ կլինի ասել, թե նորաձևությամբ չեմ հետաքրքրվում: Ես տանել չեմ կարողանում, երբ երիտասարդ աղջիկները խոստովանում են, որ բացարձականապես չեն հետաքրքրվում նորաձևության վերջին տենդենցներով: Իբրև թե դա առավելություն է: Նախ, ես չեմ հավատում նրանց: Այդպես պնդողների 90 տոկոսը քոփի փեստով է զբաղված: Թաքուն թերթում են հայտնի մարդկանց նկարներն ու , կերպարները գողանալով, պնդում, թե դա իրենց հանճարեղ մտքի թռիչքն է: Իսկ ի՞նչ ամոթ բան կա հետևել, թե այդ ոլորտի ներկայացուցիչներն ինչ են առաջարկում կամ վաճառում: Ի վերջո, նրանք պրոֆեսիոնալ են: Մի քանի տարի առաջ ես կծիծաղեի, եթե կարդայի այս տողերը, բայց գնալով հասկանում ես, թե հագուստը որքան կարևոր դեր է կատարում , որքան այն կարող է քեզ օգնել՝ թեկուզ միայն առաջին տպավորություն թողելու հարցում: Չէ, մարդկանց հագուստի վրա չեմ կենտրոնանում, բայց կոկիկ, գրագետ ընտրված հագուստը դեռ ոչ ոքի չի խանգարել:Այս ամենով հանդերձ՝ ես չեմ ամաչում ասել՝ այո, ես հետևում եմ նորաձևությանը, բայց ինձ համար ընտրել եմ մի սկզբունք՝ նորաձև է այն, ինչը ես կրում եմ ))
-Ոճդ ինչպե՞ս կբնութագրես
-Առօրյա, սովորական, պարզ ու հասարակ: Կարելի է ասել՝ ոչ մի բանով չտարբերվող: Հա, մի զարմացեք, ես էդպիսին եմ՝ ‘’կոշկակար առանց կոշիկների’’ Ամեն նորությունից տեղյակ եմ, բայց ինձ վրա ոչ միշտ եմ ‘’փորձարկում’’ )) Չեմ սիրում բարդ հագուստ: Էն որ հազար հատ նասկի, չուլկի ու բլուզկա միանգամից հագնում են: )))

-Դու` 2017-ին: 
-Երիտասարդ մայրիկ, ով ղեկավարում է որևէ լրատվական կայք, ով շրջել է եվրոպական մի քանի երկրներում ու վերջապես ստացել է մազերի այն երանգը, որը երազում է ստանալ )):
-Եվրոպական հատկապես որ երկրները կուզենայիր տեսնել, եւ ինչու՞:
-Անպայման ուզում եմ լինել Լոնդոնում: Առանց պատճառի, ուղղակի մտածում եմ՝ ինչու՞ չգնալ :)))

-Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ : Եթե անտանելի սոված լինես ու շուրջդ ոչ մի բան չլինի, առաջինը ինչ կուտես՝ կոշիկներդ, թե մատերդ:
-Սովից կմեռնեմ` բայց սիրուն մատներս ու կոշիկներս ձեռք չեմ տա :
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
Ինչպե՞ս կվարվես, եթե ահավոր-ահավոր շատ հավանես մի զգեստ կամ կոշիկ, բայց գումար չունենաս այն գնելու համար
-Շնորհակալ եմ զրույցի համար: ))
-Ես նույնպես շնորհակալ եմ: Բլոգիդ մաղթում եմ ոչ թե լիքը այցելուներ, այլ որակով ընթերցողներ, որոնք կգնահատեն քո կատարած աշխատանքը:



  **********************
                                           

Սարինե Կարապետյան... Young,Wild and Free
-Ողջույն …) կպատմե՞ս քո մասին
Ես Սարինեհ Գարապետիանն եմ, բայց անուն-ազգանունս Հայաստանում միշտ գրել եմ Սարինե Կարապետյան: Ծնվել եմ Բոստոնում, բայց 2 տարեկանից տեղափոխվել եմ Հայաստան ընտանիքիս հետ:
Փոքր տարիքից սիրել եմ մարդկանց համար կարճ բեմադրություններ խաղալ եւ պարել, քանի որ միշտ ուրախանում էին մեծերը:
Երեւի 6 տարեկան էի, երբ սկսեցի թատերական խմբակներ հաճախել: Շատ եմ սիրում արվեստը:




-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
Ես միշտ շատ փոփոխական եմ եղել նորաձևության հարցում, բայց մեկ կամ երկու տարի առաջ սկսեցի ավելի ուշադիր լինել: Իմ համար նորաձևությունը բոլորից տարբերվել  է նշանակում,  դա  զբաղմունքի նման է:
-Ոճդ ինչպե՞ս կբնութագրես :
Իմ ոճը ներկա պահին ավելի grundge է, բայց ամեն օր տարբեր եմ լինում եւ այդ իսկ պատճառով կոնկրետ բան չեմ կարող ասել:

-Դու` 2017-ին
Ես հուսով 2017-ին Նյու Յորքում ավատած կլինեմ համալսարանը եւ արդեն սկսած կլինեմ աշխատել: Կ
գնամ Syracuse University , որտեղ պատրաստվում եմ դերասանի վարպերտություն սովորել:
՞ր դերասանուհին է քեզ ոգեշնչում  ...իր ոճով, խաղով :
-Շատ են: Գնահատում եմ ցանկացած դերասանի լավ խաղը եւ միշտ հուզվում եմ երբ զգում եմ որեւէ դերասանի աշխատանքը, եւ՛ էկրանից, եւ՛ բեմից:
-Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ :Եթե մի օր արթնանաս ու տեսնես, որ պահարանդ թալանել են` ինչ կանես:
Միշտ մտածել եմ պահարանս լրիվ նորացնել: Լավ առիթ կլինի
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
Եթե անտանելի սոված լինես ու շուրջդ ոչ մի բան չլինի, առաջինը ինչ կուտես՝ կոշիկներդ, թե մատերդ:
՞րն է քո ամենամեծ երազանքը:
Սիրել, սիրված լինել եւ ամեն օր ժպիտով աշխատանքի գնալ:

-Շնորհակալ եմ Սարինե զրույցի համար:
-Շնորհակալ եմ: Ձեզ մաղթում եմ միշտ նոր, հետաքրքիր հյուրեր:


                                                   *******************            


Նունե Այլանջյան սիրում է ռոք երաժշտություն եւ երազում է գիրք գրել
-Ողջույն …) կպատմե՞ս քո մասին
-Էնքան պատմելու բան կա, առհասարակ ես լավ եմ պատմելուց :Ճ Դեռ դպրոցում շատ լավ էի “Պատմություն” առարկայից: Էդտեղից էլ ամեն ինչ սկսվեց: Հասկացա, որ խոսելն ինձ մոտ լավ է ստացվում: Իհարկե, չէի մտածում, որ լրագրող կդառնամ, մտքովս ամեն ինչ անցնում էր, միայն ոչ դա: Մտածում էի հնագետ դառնալ, գնալ Եգիպտոս, մումիաներ պեղել, հետո մի պահ ուզում էի դիահերձող դառնալ, տարբեր էքսպերիմենտներ էի անում միջատների վրա:Ճ Բայց տասներորդ դասարանում սկսեցի պարապել Բրյուսով ընդունվելու համար: Հետո կեսից փոշմանեցի, եկա տուն, մի լավ լացեցի, ասացի`ուզում եմ լրագրող դառնալ: Հազիվ հասցրեցի քննություններին և ընդունվեցի Մանկավարժական համալսարան` անվճար: Այդտեղից սկսվեց իմ “լրագրողական ոդիսականը”: Արդեն վեց տարի է այս ոլորտում եմ: Ինձ փորձել եմ ամենատարբեր ժանրերում, սկսած` օնլայնից, մինչև` հեռուստատեսություն: Սիրում եմ գործս: Մեզ մոտ դա փոխադարձ է: Բացի լրագրությունից, այլ հետաքրքրություններ ևս ունեմ` լուսանկարչություն, սպորտ, ցուցահանդեսներ, փաբեր, մարդիկ, նորաձևություն: Հետաքրքրություններս անսահման են: Բայց ինչ էլ անեմ, ինչով էլ զբաղվեմ` կարևորում եմ մարդ մնալը:
Գիտեմ, որ սովորել ես Վրաստանում... հայ եւ վրացի երիտասարդներրի ոճի, կենսակերպի տարբերությունները շա՞տ են:

Մագիստրատուրան սովորել եմ Թբիլիսիի Կովկասյան համալսարանում: Տատիկս վրացուհի էր ու այդ քաղաքը միշտ ձգում է: Ինչ վերաբերում է այնտեղի երիտասարդության ու մերոնց տարբերությանը, ապա, տարբերությունն ակնհայտ է: Երբ սկսեցի այնտեղ բնակությունս, ինձ զգում էի ինչպես ձուկը` ջրում: Երիտասարդները շատ համարձակ են նորաձևության հարցում: Թե աղջիկները, թե տղաները չեն վախենում լինել ոճային: Պատառոտված ջինսերն ու կարմիր շրթներկը նրանց կյանքի մի մասն է: Իսկ դու փորձիր էստեղ շարաշահելը այդ ամենը:Ճ Այն որ այնտեղ որ դրսում բարձրակրունկներ չեն հագնում, սուտ է, հագնում են, բայց դրանց մատուցումն այնքան գրագետ է ու նրբաճաշակ, որ աչք չի ծակում: Տղաները նույնպես ետ չեն մնում նորաձևությունից: Կարևորն այնտեղ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, թե դու ինչ ես հագել, նրանց չես զարմացնի, որովհետև իրենք զբաղված են սեփական կյանքով ոչ թե ուրիշի վարդագույն կամ կարմիր շապիկը քննարկելով:


Նաեւ բլոգ ես վարում,  ի՞նչ հեռանկարներ ես տեսնում բլոգինգի ոլորտում:
Արդեն չորս տարի է գրում եմ ռոքի մասին: Բլոգս միակն է որպես էդպիսին, որն անդրադառնում է տեղական ռոք խմբերին, արտիստներին ու միջոցառումներին: Փորձում եմ ամեն կերպ աջակցել հայ ռոք խմբերին, որոնք, ցավոք սրտի վերջին շրջանում այդքան էլ ակտիվ չեն: Ռոք մթնոլորտը թեժացնում են միայն մի քանի խմբեր: Բայց քանի դեռ նրանք կան, կլինի նաև իմ բլոգը: Ինչ վերաբերում է ընդհանուր բլոգոլորտին, ապա հիմա ամեն ինչ ու ամենին կլանել է ֆեյսբուք սոցկայքը, ու որպես էդպիսին բլոգները մեռնելու վրա են: Բայց ուրախ եմ, որ կան բլոգներ, որոնք դեռ շարունակում են բլոգային լավ ու բարի ավանդույթները:Երբ տեսա, որ բլոգդ գտնվում է բլոգսփոթի հարթակում, մի պահ զարմացա, որովհետև հիմա մարդիկ գերադասում են անհատական կայքեր բացել, բայց ուրախ եմ, որ շարունակում ես բլոգային կենսագործունեություն ծավալել: Ուստի մաղթում եմ, որ շարունակես ակտիվությունդ, որովհետև չի բացառվում, որ շուտով մատների վրա հաշվենք առկա բլոգները: Դե իսկ քոնը դրանց շարքում կլինի ամենաոճայինը:

-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Դա տեղի ունեցավ շատ վաղուց: Ես դեռ յոթ-ութ տարեկան էի, մեր տանը կային նորաձևության տարբեր ամսագրեր, միգուցե դա զարմանալի է, բայց` փաստ: Տատիկս շատ էր սիրում կարուձև անել, ես էլ` իր հետ: Ինքը պարբերաբար օգտվում էր այդ ամսագրերից, ես էլ իմ հերթին էի դրանք մեծ հետաքրքրությամբ թերթում: Մինչև հիմա հիշում եմ դրանցում պատկերված կանանց ու աղջիկներին: Պսպղուն աչքերով էի նրանց նայում: Բարբիներիս համար զանազան զգեստներ էի կարում, երևակայությունս դնում դրանց մեջ, մինչև որ ժամանակի ընթացքում սկսեցի սեփական երևակայությունս կիրառել իմ հագուստում: Սխալ կլինի ասել, որ ինձ համար կարևոր է նորաձևությունը: Ինձ համար ավելի կարևոր է ոճային լինելը: Դու կարող ես չհագնել թրենդ, բայց լինել ոճային: Օրինակ շատերը զարմանում են, որ ես լրագրող եմ: Իսկապես, առաջին շրջանում, ասում էին, որ լրագրողը չի կարող լինել նորաձև ու նման բաներ: Ես իմ կերպարով ուրախ եմ, որ կոտրում եմ այդ կարծրատիպը:
-Ոճդ ինչպե՞ս կբնութագրես :
-Ես բազմազանություն եմ սիրում: Վերջին շրջանում սկսել եմ զգեստներ կրել` ռետրո ոճի: Բայց միևնույն ժամանակ չեմ դավաճանում ռոքին, որովհետև սիրում եմ այդ երաժշտությունը, ու բնականաբար, այն արտացոլվում է նաև իմ կերպարում: Չկա կոնկրետ անուն, կա Նունե, ով խենթանում է տարբեր համադրություններ անելու համար, ով սիրում է վառ գույներ, բարձրակրունկ կոշիկներ, կեդեր ու այսպես շարունակ: Ես շատ հաճախ եմ փոփոխվում ու ինձ դրա համար էլ չեն ճանաչում: Եթե ճանաչեն ապա միայն մազերիցս:Ճ



-Դու` 2017-ին
-Հմմմ….չորս տարի անց հա……..ես կլինեմ շատ ոճային մայրիկ:Ճ ավելի շատ ձեռքբերումներ կունենամ, ու հուսով եմ արդեն կկարողանամ նաև հանրօգուտ գործունեությամբ էլ զբաղվել:
-Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ.-Եթե հնարավորություն ունենաք ընտրել որեւէ ժամանակաշրջան եւ հագնվել տվյալ ժամանակաշրջանին բնորոշ հագուստ, Որ ժամանակաշրջանը կլինի դա:
Դա երևի կլիներ նախնադարը, երբ մարդիկ մերկ էին ման գալիս ու ստիպված չէին մտածել` "ինչ հագնել այսօր" հարցի շուրջ:Ճ Իսկ եթե լուրջ, ապա դա կլիներ Վերածնունդը ու հենց Իտալիան: Ինձ դուր է գալիս այդ ժամանակահատվածի հագուկապի և պարզությունը և շքեղությունը:
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
Եթե մի օր արթնանաս ու տեսնես, որ պահարանդ թալանել են` ինչ կանես?:
- Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար:
- Ես էլ եմ շնորհակալ:



                                                       
                                                           *******************
                                 


Բուբուն Սարգսյան շատ է սիրում իր ընկերներին եւ չի դադարում երազել:

-Ողջույն …) կպատմե՞ս քո մասին: 

- Ես Բուբուն Սարգսյանն եմ,,,հավանաբար առաջին հարցը, որ կծագի,  այն է ,թե ինչու Բուբուն...մանկուց ինձ բոլորն այդպես են անվանել, բացի հայրիկիցս: Ընկերներս տարբեր կերպ են անվանում բուբունչո, բուբի, բուբունչիկ,բուբունիտա,բայց ինձ ամենաաշատը դուր է գալիս բուբունիկը: Ինձ հաճախ ասում են, որ չափից դուրս շատ եմ վստահում ու նվիրվում մարդկանց, ես մի քիչ համաձայն չեմ...պատահական մարդկանց ես ինձ մոտ չեմ թողնում, բայց եթե կան մարդիկ, ում ես հարազատ եմ համարում, ուրեմն նրանք արժանի են, մինչեւ վերջ նվիրվում եմ, սիրում եմ, երբ մարդիկ անկեղծ են, առանց ձեւականությունների: Սիրում եմ ընկերներիս,աշխարհի ամենալավ ընկերներն են, սիրում եմ լավ, որակյալ երաժշտություն:Մտքերս եմ սիրում, մի քիչ գիժ, մի քիչ աննորմալ : Սիրում եմ ընտանիքս, հպարտանում եմ իմ արմատներով:Այն  ինձ համար ամենակարեւորն է ...մայյրս ամենաթանկ բանն է, որ ունեմ...  ուզում եմ խոսել նաեւ երաժշտության մասին ....կյանքս առանց երգի չեմ պատկերացնում.... Չեմ սիրում քննադատել ոչ մեկի, ոչ   մի պարագայում:Շուտ բռնկվող եմ, ինչը հաճախ ինձ խանգարում է, չափից դուրս ռոմանտիկ եմ, թեպետ դա կարող է զգալ միայն մեկ մարդ ........առաջնորդվում եմ " Վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կուզես, որ նրանք  քեզ հետ վարվեն" կարգախոսով: Համոզված եմ` կյանքում պետք է տաս, որ ստանաս:

-Որն է քո ամենամեծ երազանքը:
-Երազանքներիցս շատերը իրականացել են...շատերը դեռ պետք է իրականանան..երբեք չեմ դադարում երազել,երազելը հենց այնպես չի, դա շատ խորը բան է...ամեն օրը մի նոր երազանք է, մի նոր հնարավորություն: Մի երազանք ունեմ, որ շատ եմ կարեւորում...ուզում եմ երեխա որդեգրել...դա իր պատճառներն ունի, որոնք հիմա կարեւոր չեն, շատ եմ ուզում տղա երեխա որդեգրել, հույս ունեմ, իմ կողքի մարդն էլ դեմ չի լինի, ու մենք մեր տանը կունենաքն մի փոքրիկ հրաշք, ով հնարավորություն կունենա զգալ իսկական ընտանիքում մեծանալու, ջերմությամբ շրջապատված լինելու հաճույքը:

-Դու` 2017-ին
-4 տարի հետո...չգիտեմ....երբեք չես կարող իմանալ ինչ կլինի ապագայում, նույնիսկ չգիտես ինչ կլինի մեկ վայրկյան հետո....հույս ունեմ հասած կլինեմ իմ նպատակների գոնե կեսին...չեմ փոխվի,  ընկերներս հաճախ են ասում մնա այնպիսին, ինչպիսին կաս...ուզում եմ ծնողներս հպարտանան ինձանով...Երեւի արդեն ընտանիք կունենամ, ուզում եմ 4 տղա ունենալ, ստեղծել իմ աշխարհն ու ապրել իմ երազանքներով: 2017 ինձ տեսնում եմ որպես կայացած երգչուհի, ով կարող է նաեւ օրինակ լինել հաջորդ սերունդների համար:
-Ինչի՞ն ես ուշադրություն դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս:
Արտաքինին, իհարկե դա ամենակարեւորը չէ, բայց երբ տեսնում եմ , անգամ փողոցում պատահական անցորդների, առաջին բանը, որ անում եմ արտաքինը ուսումնասիրելն է, սիրում եմ,երբ մարդիկ ճաշակով եւ կոկիկ են հագնված,ինձ համար բրենդները նշանակություն չունեն,կարեւորը աղջիկը խնամված լինի:  Կարեւորում եմ խոսելաձեւը,հայացքը, ժեստերը: Շատ եմ կարեւորում մարդ տեսակը, վարվելակերպը, ներքին մաքրությունը,բարությունը, խելացի լինելը:
- Անցնենք մեր մշտական հարցերին: Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Միշտ փորձել եմ տարբերվել իմ ոճով, չեմ սիրում նմանվել, նմանակել: Յուաքանչյուր հագուստի մեջ սիրում եմ ավելացնել իմը, որոշ ատրիբուտներ փոխելով, որոշակի աքսեսուարներ ավելացնելով...իմ այս մոտեցումը ձեւավորվել է դեռ շատ մանկուց եւ շարունակվում է մինչեւ հիմա:
-Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում;

-Շատ եմ սիրում, երբ հագուստը կարվում է հենց ինձ համար: Իմ զգեստապահարանի բոլոր երեկոյան զգեստները այդպիսին են, կարծում եմ դա շատ կարեւոր է, քանի որ արտահայտում է մարդու ինքնատիպությունը, ներքին կերպարն ու էությունը: Ես սիրում եմ այն ամենը, ինչ կա իմ զգեստապահարանում եւ հաճույքով կրում եմ: Բայց կարող եմ առանձնացնել իմ կոշիկների եւ ժամացույցների բազմաոճ հավաքածուն:
-Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ.Եթե մեծ գումարի դիմաց առաջարկեին տատիկի հաստ վերարկույով ամռանը քայլել Երեւանի կենտրոնական փեղոցներով , կհամաձայներ ... Ի դեպ խոսքը շատ մեծ գումարի մասին է ...

-Չեմ կաչծում` գումարի համար համաձայնվեի նման բան անել, բայց եթե ինքս որոշեի նման հիմարություն անել, առանց գումարի էլ կանեմ : Շատ հեշտ է: Ուզում եմ շեշտել, որ ես մի տատիկ ունեմ, ով շատ գեղեցիկ զգեստներ ունի ու երբեմն օգտվում եմ նրա պահարանից ու հաճույքով կրում զգեստները:


-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:

-Եթե հնարավորություն ունենաք ընտրել որեւէ ժամանակաշրջան եւ հագնվել տվյալ ժամանակաշրջանին բնորոշ հագուստ, Որ ժամանակաշրջանը կլինի դա:

-Անչափ շնորհակալ եմ զրույցի համար: Ուզում եմ, որ բոլոր երազանքներդ -իրականանան:

-Շնորհակալ եմ: Բլոգին մաղթում եմ, որ միշտ գործի, լինի այնպես գեղեցիկ ու վառ, ինչպես հիմա է: Ունենա բազմաթիվ այցելուներ, չնայած քանակը չէ կարեւոր այլ որակը: Թող այցելուները իրոք ճաշակով մարդիկ լինեն,որոնք սիրում են եւ գլուխ են հանում նորաձեւությունից: Եվ ոչ թե նրանք, ովքեր նոր հարթակ են փնտրում իրենց քննադատական, բացասական ւ անգրագետ Հեղինակավոր կարծիքը հայտնելու համար:














*********************
                                                   



Կաչ Խոջայան երազում է ճանապարհորդությունների մասին եւ շատ է սիրում իր ընկերոջը ))


-Ողջույն …) կպատմե՞ս քո մասին
-Ողջույն,ողջուն ... Ես Կաչն եմ,  շաաատ -շաատ եմ սիրում լուսանկարել և, ինչու ոչ, 
լուսանկարվել...Լուսանկրաչությունն իմ հոբբին է ... Կարող եմ օրվա մեծ մասը զբաղվել դրանով ու ոչ մի վարկյան չձանձրանալ: Ազատ ժամանակ ուսումնասիրում եմ  արվեստի ինձ հետաքրքրող ճյուղերը, մասնավորապես,   թատրոն և պար: Ինձ կարելի է տեսնել տարբեր ոճերում, կախված եղանակից, վայրից, տրամադրությունից: Հիմնականում սիրում եմ հնի և նորի համադրությունը և գրեթե միշտ նախապատվությունը տալիս եմ խամրած գույներով հաուստներին: -Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Ինչպես մայրս է ասում ես նորաձևությամբ սկսել եմ զբաղվել ծնված իսկ պահից,  քանի  որ շատ վաղ տարիքից ինքնուրույն եմ որոշել, թե ինչ եւ ինչպես պետք է հագնեմ :  Երբ փոքր էի իմ ոգեշնչման աղբյուրը մեծ քույրս էր , հաճախ նրանից թաքուն իր հագուստներն էի հագնում , թեպետ  չափսերով շաաատ մեծ էին , բայց այդ ժամանակ ինձ թվում էր, թե բոլորը հիացած են ինձանով: Միևնուն ժամանակ, պետք է նշեմ , որ նորաձևությամբ սկսեցի ավելի լուրջ հետաքրքրվել դիտելով Coco Chanel-ի մասին պատմող մի ֆիլմ :
-Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում:
-Սիրում եմ այն ամենը ինչ կա իմ զգեստապահարանում  :Դժվար է այս հարցին պատասխանել , քանի որ մտածում եմ մյուս հագուստներս ինձանից կնեղանան: Այնուամենայնիվ, հատկապես սիրելի են իմ զանազան բանտիկները , որոնք կրում եմ առօրյայում վերնաշապիկների հետ ...
-Ինչի՞ վրա ես դժվարությամբ գումար ծախսում:
-Շաատ ու շաատ իրեր եմ գնել ,որոնք նույնիսկ մեկ անգամ չեմ օգտագործել : Բայց, երբեք գումար չեմ ծախսել ու չեմ ծախսի այն ամենի վրա ինչը ՇԱԲԼՕՆ Է ,հաճախակի հանդիպող ամենագեղեցիկ իրերն անգամ ինձ համար կորցնում  են  իրենց յուրահատկությունը ..
-Ո՞րն է քո must-have-ն այս գարուն:
- Տարբեր գույների բաբչկաներ , համապատասխան կոշիկներով:
-Դու`  2017-ին
- Իմ մեծ երազանքներից մեկըը ճանապարհորդելն է: Այս պահին ես և ընկերս  գումար ենք կուտակում Իսպանիա մեկնելու համար : Մյուս երկիրը կլինի Հնդկաստանը ,Թայլանդը , Անգլիան ...հույս ունեմ մինչեւ 2017, ես տեսած կլինեմ բոլոր այս երկրները..ճանապարհորդություններ սիրելիի ուղեկցությամբ ...իսկ ոճի առումով 2017-թ ինձ պատկերացնում եմ մի փոքր ավելի դասական ոճում , քանի որ շատ կարեւոր է հագնվել ոչ միայն մոդային համապատասխան, այլև տարիքին :
Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ.
-Կուզենայի իմանալ պատասխաններս կարդալուց հետո ինչպիսին կթվամ իրեն :
-Իռենը շատ նման է իմ մանկության ընկերուհուն, ով մի քանի տարի է  Գերմանիայում է , դիտելով Իռենի լուսանկարները իմ մոտ արթնացան մանկության լավ հուշերը ,,, կարդալով Իռենի պատասխանները կարող եմ ասել ,որ Իռենը հետաքրքիր զրուցակից է ...
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Եթե մեր հաջորդ հյուրին մեծ գումարի դիմաց առաջարկեին իր տատիկի հաստ վերարկույով ամռանը քայլել Երեւանի կենտրոնական փեղոցներով , կհամաձայներ ... Ի դեպ խոսքը շատ մեծ գումարի մասին է ...
-Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար:
-  Շնորհակալ եմ: Շագա բլոգին մաղթում եմ լեցուն, հետաքրքիր նյութեր , շատ ընթերցողներ և իմ նման հետաքրքիր հյուրեր )))  


                                                     ********************

.
 Իռեն Ղազարյան - երազում է դառնալ մոդել, ու իրականում տեսնել Սերգեյ Բեզռուկովին))))
-Ողջույն Իռեն…) կպատմե՞ս քո մասին:
- Ողջույն ) ) դեռ ոչնչով չէմ զբաղվում : Ավելի շուտ  ինչով էլ զբաղվել եմ վերջում կիսատ եմ թողել ու հասկացել եմ որ դա իմը չէր:)
-Կխոսե՞ս ոճիդ մասին : :)))
- Ոճիս մասին գրեթե ամեն վայրկյան եմ խոսում ) ես հետևում եմ բոլոր հաղորդումներին ,որոնք վերաբերում են նորաձևությանը : Զգեստներս ընտրելուց նախ նայում եմ նորաձև է թե ոչ, կնայվի եթե ես սա հագնեմ ,բայց նաև չեմ մտածում դուր կգա դիմացինիս թե ոչ: Շատ եմ սիրում ռետռո ոճը ,որը հիմա շատ նորաձև է:)
-Ինչպե՞ս կարձագանքես, երբ ոչ մեկին դուր չգա քո հագուստը:
-Երբ ես գնում եմ դասի համոզված եմ լինում , որ այնտեղ  հաստատ ոչ ոքի դուր չի գա,բայց ես հագնում եմ քանի որ դա ինձ է դուր գալիս ու ես ինձ  ինքնավստահ եմ ինձ զգում,ու այդ դեպքում  դիմացինիս կարծիքը ինձ համար շատ չնչին բան է:
-Հիշում ես ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
- Երբ դարձա 13 տարեկան սկսեցի հետաքրքրվել մոդելների կյանքով: Հետո սկսեցի հետևել, թե ինչպես են նրանք հագնվում առօրյաում ,ու այդպես սկսեցի զբաղվել իմ ոճով , չնայած որ փոքր տարիքից էլ միայն խոսել եմ հագուստներից: Դրա համար էլ շատ անգամ ինձ տանը չեն լսում, որովհետև գիտեն ինձ հետաքրքրող թեման հագուստներն են… և միշտ եթե մի բան խոսում եմ ուրեմն խոսքը հաստատ հագուստների մասին է: )
-Ինչի՞ն ես ուշադրություն դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս: Գուցե էլի հագուստին: ;)))
-Այոոոոո : :DD Եթե հագուստը իմ ոճի մեջ է ,ապա բնավորությամբ հաստատ ինձ նման կլինի : Չնայած մարդկանց միշտ չի որ արտաքինով եմ գնահատում: )
-Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում:
-Ամենաշատը 2 բան եմ սիրում : Իմ 2 լայն վերնաշապիկները ) մեկը փոքր սև պուտերով է ,իսկ մյուս վերնաշապիկը բու-երով ,որը նոր եմ ձեռք բերել: )
-Ինչի՞ վրա ես դժվարությամբ գումար ծախսում:
-Եթե դուրս եկել է առանց մտածելու ու գնին նայելու կգնեմ, բայց եթե իհարկե ինձ սազի: )
-Ձմռանն արդեն պատրաստվում ե՞ս:
-Այո երեկվանից եմ սկսել ) արդեն երկարաճիտ կոշիկներ եմ գտել ինձ համար… ու իմ երկար փնտրտուքների արդյունքում գեղեցիկ ձմեռային գործած բլուզ եմ գտել, որը պետք է վաղը գնեմ չնայած որ վրաս մեծ էր: )
-Ո՞րն է քո must-have-ն այս ձմեռ:
-Շարֆերը ու գլխարկները: )երբեք  չեն բավարարում :D նաև քույրիկինս եմ վերցնում: )
-Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ. -ՈՒզում եմ իմանալ առաջինը ի՞նչ կգա իր մտքին երբ նայի իմ լուսանկարին....)
- Ինչպես ասացի առաջինը նայում եմ, իմ ոճով է հագնված , թե ոչ : Իրեն նայելուց հասկացա ,որ լիովին իմ ոճի աղջիկ է ) ու եթե իմ ոճի է ինձ թվում է բնավորությամբ էլ նման կլինի ինձ: )
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Կուզենայի իմանալ պատասխաններս կարդալուց հետո ինչպիսին կթվամ իրեն :
Լույս-Այյյ Իռեե~~ն ;))) …ԱՊՐԵ~~~Ս
Իռեն-Շնորհակալ եմ, ինձ շաաատ հաճելի էր: :))



                                  .......................

Սոնյա Ավագյան -->  երազում է ամուսնանալ Պավել Վոլյաի հետ: ))
 -Ողջույն Սոնյա…) արդեն գիտես, որ պետք է պատմես քո մասին:
-Ոչ սովորական խառնվածքով, էմոցիոնալ մարդ: Զբաղվում եմ նկարչությամբ, մոդելավորմամբ, երաժշտությամբ... ավելի կոնկրետ` վոկալ ու մի քիչ էլ կիթառ... Ուզում եմ մինչև կյանքիս վերջ ապրել Հայաստանւմ,,, Ու անել ամեն -ամեն ինչ, որ երկիրս ծաղկի...)))
 - Ոճդ ինչպե՞ս կբնութագրես :
-Մի փոքր դժվար է , քանի որ շաաաաաաատ փոփոխական եմ... բայց հիմնականում,, հագնում եմ կարճ զգեստներ , շրջազգեստներ , կամ շորտեր... բայց միևնույն ժամանակ խուսափում եմ վուլգառ տեսք ունենալուց... խուսափում եմ նաև շատ գույներ օգտագործելուց.... ժամանակակից ոճի և ռետռոի էկլեկտիկա...)
-Իսկ ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Այնքան փոքր էի... չեմ ել կարող մտաբերել... դեռ վեց տարեկանից զգեստներ էի կարում տիկնիկներիս համար... ))))հետո նաև ինձ... Իսկ այնքնանով է կարևոր, որ իմ ապագա մասնագիտությունն է....)))
-Ինչի՞ն ես ուշադրություն դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս:
-Առաջին հերթին նայում եմ կոշիկներին.. հետո ձեռքերին... իսկ հետո աչքերին, որպեսզի հասկանամ` տպավորությունս ճիշտ էր, թե ոչ: )))
-Քանի որ կոշիկներից խոսեցիր...ինչպիսի կոշիկներ ես նախընտրում?
-Ես հիմնականւմ բարձրակրունկ կոշիկներ եմ հագնում… սիրում եմ հաստ կաբլուկով ու պլատֆորմաի վրա.....մինիմում 10 սմ բարձր... )))) հազվադեպ եմ հագնում ցածր... միայն ծայրահեղ հոգնած ժամանակ, գեղեցիկը հարմարավետությունից ավելի եմ կարևորում...
-Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում:
- Ասեմ)))) սև կոշիկներս, որ դեռ անցած ամառ եմ գնել և ջինսե շորտերս ,որ արդեն մաշվել են....
-Հանգստի մեկնելուց առջին իրերը, որ դնում ես պայուսակիդ մեջ, որո՞նք են:
-Թանկարժեք լողազգեստներիս հավաքածուն, որ հատուկ հանգստի համար գնել եմ.... ներկերս, թղթերս ու մատիտներս:
-Նկարչությունը որքանո՞վ է դեր խաղում , ոճիդ մեջ:
-Շատ սիրեցի հարցը... շատ մոդելավորողներ չեն կարևորում նկարչությունը ...բայց կարծում եմ մտքերը հնարավորին չափ ճիշտ, մաքսիմալ պարզ ,պատկերավոր փոխանցելու համար ՇԱՏ կարևոր է… բացի դա համաչափություն և այլ մանր, բայց կարևոր հարցեր.....)))
-Կա՞ որևէ կտավ, նկար...որին քեզ ես նմանեցնում հոգեվիճակով, ինչու չէ ոճով:
-Իմ աշխատանքներից... Այո, բայց այլ նկարիչներ չեմ մտաբերւմ… Գուցե և Էգոն Շիլե...)
- Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ. -Եթե հնարավորություն ունենաս ժամանակի մեջ ճամփորդելու, ո՞ր ժամանակաշրջանում ու ո՞ր քաղաքում կցանկանաս հայտնվել ու հագնվել տվյալ ժամանակաշրջանի նորաձևությամբ :
-30-ականներ …))))) Փարիզ~~~~ :)
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-ՈՒզում եմ իմանալ առաջինը ինչ կգա իր մտքին երբ նայի իմ լուսանկարին....)
Լույս-Շնորհակալ եմ Սոնյաաա~~~ մի տեսակ թեթևություն եկավ քեզանից...Շարունակիր նկարել, նկարել ու նկարե~~~լ
Սոնյա-:))) Օօօօօ շնորհակալ եմ…) ինձ շատ հաճելի էր:

 Էլլա Yellow Խաչատրյան -- Սիրում է լռություն, էքսթրիմ, թեննիս ու ռոք…Մեկ-մեկ նյարդայնանում է մարդկանցից,բայց ,ինքն էլ այլմոլորակային չէ ))))
-Ellà Yéllow ~~~ եկել ես !!!!  Պատմիր քո մասին: :)))
-Նախ ասեմ,որ չնայած Yéllow եմ,դեղին գույնը չեմ սիրում :))
Իսկ իմ մասին…սովորող մարդ եմ,ուզում եմ անընդհատ սովորել… ))))
Ու փոխել աշխարհը... Սիրում եմ գրել,նվագում եմ դաշնամուր,թեննիս եմ խաղում ու նայում :DD
- Ոճդ ինչպե՞ս կբնութագրես :
-Ինչ հագնում եմ,պետք է ինձ համապատասխան լինի: Եթե անգամ մի բան շաաատ դուրս գա, բայց զգամ,որ իմը չէ, չեմ հագնի… Ինչքան ել խառն եմ ու փոփոխական,կան բաներ,որ ինչպես բնավորության ,այդպես էլ ոճի մեջ,անփոփոխ են :
-Իսկ ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Ինչքան ինձ հիշում եմ,մեր տանը միշտ նորաձևության մասին ամսագրեր են եղել,ու այդպես միշտ կարդացել եմ…հետո ինտերնետ,Fashiօn TV… Նորաձևությանը հետևելն ինձ համար կարևոր է այնքան,որքան նորություններին հետևելը,ես ավելի շատ կարևորում եմ տեղեկացված լինելը,քան միշտ նորաձև հագնվելը,որովհետև հաճախ այն չի համապատասխանում ճաշակին : Բայց միշտ էլ կարելի է ինչ-որ նորաձև տարրեր օգտագործել հագուստի մեջ :
-Ինչի՞ն ես ուշադրություն դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս:
-Հենց հագուստին…))) հետո խոսելուն: Ու ժամանակի ընթացքում հասկացել եմ,որ եթե մարդու ոճը հավանում եմ,հետագայում այդ մարդուն էլ եմ հավանում: Հիմնականում այդպես է լինում…Կարծում եմ,որ հագուստը մարդու մասին շատ բան է ասում…Գույները,ձևը,դրանց համադրությունը… Ամեն ինչ հոգեբանության հետ է
 կապված … ))
-Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում:
- I Love My Mom պրինտով ու Իկեր Կասիլիասի նկարով շապիկները :)) Երկուսն Էլ Hand Made են: Ընդհանրապես,որոշել եմ շատացնել Hand Made շապիկներս ու աքսեսուարներս :
-Կա մեկն ում  ոճը քեզ  ոգեշնչում է...
-Ես տղաներց եմ ոգեշնչվում,իմ սիրած ռոք խմբերի երաժիշտներց ու դերասաններց,որոնք շատ են : Ամեն օր հերթով ոգեշնչում են ինձ :DD
-Ո՞րն է քօ must-have-ն այս ամառ:
-Այսօր արդեն այդ ցուցակից մի բան ձեք եմ բերել :))  Սպիտակ երկար շապիկ: Մնաց սպիտակ գլխարկը,սպիտակ ժամացույցը, և ,ինչպես ամեն ա
մառ,նոր կեդեր …բայց ոչ սպիտակ: )))
-Եղե՞լ են դեպքեր երբ դասից "Ետ դա'րձ" են արել, վառ կերպարիդ համար: : DD 
-Չէ~~~, որովհետև վառ կերպարով դասի չեմ գնացել…))))Միշտ փորձել եմ լինել էլի իմ ոճի մեջ,բայց ուսումնական հաստատությանը համապատասխան: Ու անգամ եթե շատ վառ հագնված գնայի,միևնույնն է,ինձ հաստատ տուն  չէին ուղարկի :DD
- Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ.
-Հետաքրքիր է իմանալ ձեր հաջորդ հյուրը ի՞նչպիսի հագուստ է բացառում , որ երբևէ կհայտնվի իր զգեստապահարանում ,ի՞նչ երբեք չի' կրի:

-Ընդհանրապես չեմ սիրում ոչինչ բացառել ու ասել «երբեք» ,որովհետև ժամանակը շատ բան է փոխում,բայց հիմա մտածում եմ,որ երբեք վագրի պրինով ոչինչ չեմ հագնի: Բաաաայց,եթե ութսուն տարեկանում ինձ տեսնեք վագրի պրինտով լեգինսով, չզարմանաք… :DDD
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Եթե հնարավորություն ունենաս ժամանակի մեջ ճամփորդելու, ո՞ր ժամանակաշրջանում ու ո՞ր քաղաքում կցանկանաս հայտնվել ու հագնվել տվյալ ժամանակաշրջանի նորաձևությամբ :
-Էլլաաա~~~ շատ պոզիտիվ ստացվեց չէ՞…. շնորհակալ եմ:))))
Ու վերջում , ուղղակի…տարիքային… Justin Bieber-ին սիրում ե՞ս: :DD
-Շաաաաատ պոզիտիվ  :))))))) օրս շատ պոզիտիվ նոտայի վրա ավարտեցիր…)))) երևի <ֆա> նոտայի :))))Ես ել եմ շնորհակալ)))
-DDDDD Իսկ Բիբերին չեմ սիրում,բայց կոչ եմ անում,չնախանձել այդ «խեղճ» երեխային իր հասած հաջողություւների ու փառքի համար :))))) Այդքան բան ~


                                                     .....................................................

Լիլիթ Ամիրխանյան --> Սիրում է ծով, ֆրանսերեն լեզուն, այն ամենը ինչ գեղեցիկ է : Հավատում եմ հրաշքների: :)
-Ողջույն Լիլիթ:))))) կպատմե՞ս քո մասին:
-Ողջույն , սիրով Լույս ջան : Սովորական աղջիկ եմ,ով բոլոր մարդկանց նման ծնվել և ապրում է այս արևի տակ…)))) 18 տարեկան եմ,սովորում եմ ԵՊՀ արվեստաբանության բաժնում : Սիրում եմ թատրոնը,կինոն,գեղանկարչություն,երաժշտություն՝ամենից շատ ռոք: Ունեմ բազում երազանքներ ու նպատակներ կապված ապագայիս հետ և կանգնած եմ դրանց իրագործելու ճանապարհին :
-Արվեստաբանության բաժնում սովորող աղջկա ոճն առանձնանո՞ւմ է ըստ քեզ:
-Չեմ կարող ասել ,որ մեզ մոտ սովորող բոլոր աղջիկների ոճը,հագուստը տարբերվում է : Բայց շատերը կան,որ առնչվելով արվեստին , մասնագիտորեն ուսումնասիրելով գեղեցիկը, սկսում են գնահատել այն,աստիճանաբար բարձրանում է գեղագիտական ճաշակը և դա ազդում է նաև ապրելակերպի վրա, հատկապես` անդրադառնում հագուստին : Շատ ճաշակով ուսանողուհիներ ,իհարկե, ունենք,որ մյուս ֆակուլտետներում չես հանդիպի, սակայն հիմնականում ավանդական հայ աղջիկների <<ոճն>> է գերակշռում : Առհասարակ գեղեցիկ ,ճաշակով և յուրօրինակ հագնվելը արվեստ է,որին ցավոք շատ քչերն են տիրապետում անգամ մեր ֆակուլտետում :
-Հետաքրքիր է~~~) Իսկ քո ոճն ինչպե՞ս կբնութագրես :
-Իմ ոճը…) դժվարանում եմ բնութագրում տալ : Հաճախ են ինձ ասում,որ հագուստիցս երևում է,որ արվեստի հետ կապված մասնագիտություն ունեմ : Հիմնականում հագնում եմ ազատ-փոքր ինչ տղայական ,ջինսե տաբատներ,կեդեր,տղայական մայկաներ,վանդակավոր կտորից շապիկներ…բայց իմ զգեստապահարանում այնքան զանազան հագուստներ կան տարբեր ոճերի, ձևերի,կախված է օրվանից,այն վայրից թե ուր պետք է գնամ...)
-Իսկ ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Առաջին անգամ նորաձևությամբ սկսեցի հետաքրքվել շատ փոքր տարիքից,կարծեմ 6-7 տարեկանից : Տանը ունեինք արբանյակային Fashion TV,Moda Tv ալիքները,ժամերով նայում էի ցուցադրություններ,նորաձևության շաբաթներ,ֆոտոսեսիաներ,որոշ ժամանակ ունեի նկարչական տետր,որի մեջ պատկերում էի իմ մտահղացմամբ հագուստներ (մինչև հիմա պահել եմ այդ տետրը ),նույնիսկ մտածում էի մոդելային բիզնեսով զբաղվել և ունենալ սեփական brand Բայց մեծացա,հետաքրքրություններիս ուղղվածությունը փոքր-ինչ փոխվեց և այդ երազանքս մնաց անցյալում : Նորաձևությունը կարևորը է ինձ համար ,քանի որ նոր տենդենցներ,նորամուծություններ ի հայտ գալով ընտրում եմ այն ինչ ինձ դուր է գալիս,դարձնում իմը և փոփոխություն մտցում հագուստի մեջ : Չնայած ես <retro> նորաձևության մեծ սիրահար եմ :

Կա՞ մեկը, ով քեզ ոգեշնչում է:
- Կարող եմ մի քանի ֆիլմ նշել...) օրինակ Across the Universe,The Reader,The Pianist,Midnight in Paris,The Dreamers...) այս ֆիլմերը նայելով ոգեշնչվում եմ իսկապես,հագուստներն ուղղակի արտակարգ են...)))

-Ինչի՞ վրա ես դժվարությամբ գումար ծախսում:
-Գումարը  դժվարությամբ չեմ ծախսում Նման բան չի եղել,անգամ չեմ կարողանում խնայել, որ իմ հավանած հագուստը գնեմ :))))) բայց կան բաներ,որ երբեք չեմ գնի,օրինակ փայլփլուն զարդեր,աքսեսուարներ,լաքապատ պայուսակ,կոշիկ,այսինքն չեմ ծախսի գումար նրա վրա,ինչը չեմ սիրում և երբեք չեմ կրի :)))

-Ինչի՞ն ես ուշադրություն դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս:
-Նախ կոշիկները,հետո ձեռքերի եղունգները,ապա ձայնը,խոսքը ,մազերը,սանրվածքը,հետո հագուստը: Միգուցե տարօրինակ հերթականություն է,բայց ինձ համար այս արգումենտները շատ կարևոր են առաջին տպավորություն ստանալու համար : Այն ծեծված միտքը թե առաջինը մարդու աչքերին եմ նայում ինձ համար չէ :

  -Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում:
 -Չկա նման բան,որ ամենա ամենաշատն եմ սիրում,ունեմ մի քանի հագուստ… շարֆ,գլխարկ,որոնք թանկ են ինձ համար :))) օրինակ ունեմ Beatles-ի ( իմ ամենասիրելի խմբի) մայկաների կարելի է ասել հավաքածու,որ շատ եմ սիրում...շատ են սիրելիները :))
- Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ.
-Ի՞նչ տեղ ունի ծաղկավոր print-ը քո պահարանում:
-Շատ ~շատ եմ սիրում ծաղկավոր print-ով կտորներ,ունեմ միայն  բլուզ ծաղկային print-ով և  կրում եմ այն իմ կարմիր բալետկաների հետ : )))

-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Հետաքրքիր է իմանալ ձեր հաջորդ հյուրը ի՞նչպիսի հագուստ է բացառում ,որ երբևէ կհայտնվի իր զգեստապահարանում ,ի՞նչ երբեք չի' կրի:

ԼՈՒՅՍ -Լիլիթ այնքան հաճելի էր, որ չեմ ուզում որևէ բան ասել...))) սիրեցի քեզ~~~~ ԱՊՐԵՍ)
Լիլիթ -))Ինձ համար նույնպես շատ հաճելի էր : Հետաքրքիր էր շփվել քեզ հետ :)) Շնորհակալ եմ :


                               ............................


Տաթև Մելիքսեթյան --> Սիրում է մարդկանց,լավ երաժշտություն և լուծվող սուրճ:
Ողջույն, պատմիր քո մասին :)))))
-Ողջույն~ մմմ, միշտ դժվարանում եմ ինձ բնորոշում տալ, բայց կփորձեմ: Սովորում եմ Սլավոնական համալսարանի լրագրության բաժնում: Հաստատ գիտեի, որ դառնալու եմ լրագրող, բայց դեռ մանկուց հետաքրքրված էի նորաձևությամբ: Տատիկս և մայրիկս զբաղվում էին կար ու ձևով եվ ես միշտ ինձ մեջ էի գցում , երբ ձևում էին հագուստը: ))))) Երբ մեծացա, սկսեցի հետաքրքիր բաներ մտածել ու մայրիկին ստիպել` ինձ համար կարել, բայց նա այդքան ժամանակ չուներ ու մտքերս կիսատ էին մնում: Այդպես որոշեցի կարել սովորել, որ գաղափարներս ռեալիզացնեմ: Սովորեցի ու հասկաացա, որ մտքերս շատրին են դուր գալիս ու   բացելցի մի էջ` 
Zigge|Zagge, որտեղ ներկայացնում  եմ իմ ձևած հագսուստը: Սկսեցի շարֆերից, որովհետեև կար շատ մտքեր, և սկզբի համար դա ամենահարմար տարբերակն էր : Անցյալ տարվա սեպտեմբերին բացեցի էջ facebook-ում և այսօր  ունեմ ոչ միայն շարֆերի հավաքածու, այլ նաև կիսաշրջազգեստների, տարբեր աքասեսուարների, ժիլետների և այլն: )))))))

-Շատ հետաքրքիր մտահղացում է, )))))) Իսկ քո ոճն  ինչպե՞ս կբնութագրես :
- Նախ ասեմ, որ շատ եմ սիրում հին նորաձևությունը: Ինձ համար միշտ ոգեշնչող է եղել 30-ական 40-ականների նորաձևությունը, բայց իմ հագուստի մեջ երևի թե գերկշռում են 80-ականները:ՉՍիրում եմ տարբեր գլխարկներ, ակնոցներ, հետաքրքիր աքսեսուարներ, տղամդկանց շորեր:Ճ Օրինակ` վերնաշապիկներ, բաջկոններ և այլն, ընդհանրապես ոգենչվում եմ տղամարդկանց նորաձևությունից: ))
-Այդ դեպքում ինչպե՞ս կարձագանքես, երբ տղայի հագին տեսնես աղջկա համար նախատեսված հագուստ:)))
-Նայած ինչ հագուստ լինի :DDD Տղաների հագուստը հիմնականում աղջինկերին ավելի հեշտ է կրել: Կանանց համար նխատեսված հագոստը միշտ եղելա ավելի բարդ, ավելի սպեցեֆիկ, դրա համար տղաները չեն օգտվում: Իսկ տղաների պահարանից շատ հաճախ կարող ես գտնել այն հասարակ ու հանգիստ հագուստը, որի պակասը շատ հաճախ ունենում ես: )))) 

-Ինչի՞ն ես ուշադրություն դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս:
- Իհարկե հագուստը շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ գնահատում եմ, քայլվածքը և խոսքը…))) այդ երկուսը կարծես բացատրում են տվյալ մարդու ընտրությունը կապված հագուստի հետ:

-Ո՞ր երկրի մշակույթն է քեզ ավելի հոգեհարազատ, և կուզենաի՞ր էնտեղ ապրել:
-Անգլիան: Ամենաշատը սիրում եմ վանդակավոր կտորը, որի հայրենիքը համարվում է Շոտլանդիան: Սիրում եմ անգլիական ոճը և նորաձևության մեջ, և երաժշտության, և մշակույթի: Մի խոսքով ամեն ինչում: Ինչ վերաբերվում է ապրելուն, կապրեմ միայն Հայսատանում, որովհետև ուզում եմ շատ բան այստեղ փոխել ու հաստատ գիտեմ, որ կարող եմ: :)))))
 

-Ի՞նչ կասես մազերիդ մասին: Կարմիր մազերով աղջիկներ Երեւանի փողոցներում քիչ են հանդիպում:
:)))))) շատ եմ սիրում նրանց: Իրականում իրանք գանգուր են ու սև)))) Մի անգամ  երազումս տեսա, որ կարմիր են , անցած տարի էր: Դուրս շատ եկավ : Ու ներկեցի կարմիր, կարծում եմ, որ իմ գույնն է: Բայց հենց այս պահին հետ եմ ներկել մուգ շագանակագույն, նոր երազներ չեմ տեսել, սպասում եմ, որ գան , ասեն ինչ անեմ: )))))))
-Հայաստանում ամեն ինչ բարդ է : Երբ գլխարկ էի կրում այնպես էին ինձ նայում կարծես ինչ որ սխալ բան եմ անում, նույնն էլ մազերի հետ կապված: Բայց ես սովորեցի, համակերպվեցի:Չեմ ասի, որ չեմ կարևորում հասարակության կարծիքը, բայց միշտ անում եմ այն ին ցանկանում եմ: ;))))) 

-Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում:
-Ամենաշատը սիրում եմ իմ և մայրկիս միահամուռ ուժերով կարված առաջին պիջակը: Մի փոքր զինվորական ոճի մեջ, և իհարկե իմ գլխարկների հավաքածուն :)))

-Ո՞րն է քօ must-have-ն այս ամառ:
-Երբեք չեմ առանձնացրել ամառվա must-have, ձմեռվա: Ինձ համար must-have-ը դա այն է ինչ այդ պահին ցանկանում եմ ունենալ: Եթե այդպես վերցնենք, ուրեմն այս ամառա ես շատ էի ուզում ունենալ տղամարդկանց համար նախատաեսված շապիկներ:))
 - Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ. -Ուզում եմ հարցնել, ինչպե՞ս է վերաբերվում համազգեստներին: Պատրաստ է արդյոք ամեն օր լինել նույն զգեստով: )))))
-Համազգեստ` ուսումնական հատատությունում ,շատ եմ սիրում: Երբեք չեմ կրել, բայց միշտ սիրել եմ : Ինչ որ տեղ դա շատ լավ է: Մեծ խնդիր ես դնում քո առջև նույն համազգեստը այնպես կրել, որ ամեն օր նորովի լինի, աքսեսուարների օգնությամբ այնպես անել, որ բոլորից տարբերվի:
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Ի՞նչ տեղ ունի ծաղկավոր print-ն  իր պահարանում:
Լույս-Շնորհակալ եմ Տաթև, հետաքրքիր զրույց ունեցանք...դեռ կցանկանայի երկա~~ր հարցեր տալ քեզ:ՃՃՃ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ~~ ու չգնաս Հայաստանի՜՜՜ց : ))))
Տաթեւ-Մերսի Լույսինե ջան, ինձ էլ շատ հաճելի էր: ))) Ապրեք դուք, որ զարգացնում եք նորաձևության մասին խոսքը Հայաստանում, այստեղ ցավոք շատ քիչ են խոսում այդ մասին: Ապրեք !!!!! էդպես շարունակեք: )))))))
Տաթեւ-ի աշխատանքները կարող եք տեսնել այստեղ Zigge|Zagge

.........................................


Սաթի Մարգարյան --> Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունն ու նվիրվելու հատկությունը, և կարծում է, որ ինքն հենց այդպիսին է: ))))))


-Սաթի~~~)))))))) նախ պատմիր փոքր ինչ քո մասին:
-Սիրով Լույսինե ջան: ))) Ես Սաթին եմ, ավարտել եմ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, վերջերս ընդունվեցի ՏՏ կառավարում մագիստրատուրա : Բացի դրանից պարում եմ  Միհր թատրոնում, պարը իմ կյանքի մեծագույն սերն է : Ուրախ, կատակասեր, ընկերասեր աղջիկ եմ : Շատ եմ սիրում կենդանիներ ու շունիկ եմ պահում: :)))

-Օհ~~ ես շատ եմ սիրում պարուհիներին:)) Պարի մեջ էլ ե՞ս փորձում լինել նորաձև… և կա՞ արդյոք նման բան:
-Նորաձևություն որպես այդիպիսին չկա :Պարի մեջ անընդհատ փորձում եմ ինձ համար նոր բաներ բացահայտել : )))

-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Նորաձևությամբ ավելի շատ հետաքրքրվում էի դպրոցական հասակում: Հիմա ուղղակի ընտրում եմ այն, ինչ ինձ է դուր գալիս: Հագուստ, որ բնութագրում է ինձ: ))
-Ահա~ .քո ոճը ինչպե՞ս կբնութագրես… 
-Չեմ կարող հստակ բնութագրել իմ ոճը, քանի որ սիրում եմ փոփոխություններ, երկար չեմ կարողանում մի ոճի մեջ մնալ: Համարձակ եմ արտաքին տեսքիս հարցում, էքսպերիմենտներ շատ եմ անում թե հագուստի մեջ և թե մազերիս հետ :))
-Ո՞րն է առաջնայինը, ինչին դու ուշադրություն ես դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս:-Գուցե տարօրինակ թվա, բայց ես նայում եմ ձեռքերին. Մարդու ձեռքերին նայելով որոշակի կարծիք կարող եմ կազմել իր մասին : Հագուկապը ինձ համար առաջնային չէ, բայց նույնպես կարևոր է: ))
-Ինչի՞ վրա ես դժվարությամբ գումար ծախսում:
-Դժվարությամբ չեմ ծախսում ընդհանրապես))))) Եթե մի բան հավանեցի, ամեն գնով պետք է իմը լինի!!! :)))))
-Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում:
Քանի որ օրս հիմնականում շատ ծանրաբեռնված է լինում, շատ եմ քայլում, հետևաբար չեմ կարող առանց հարմարավետ կեդերի :)))) նաև շատ եմ սիրում վզկապներ և հիպպիների նման գլխազարդներ կապել :))
 -Իսկ շունիկիդ համար էլ ե՞ս նորաձև հագուստներ գնում : ))))))
-Շունիկիս ձմռանը միշտ շորիկներ եմ գնում, ինքն էլ է շատ սիրում, իրեն ավելի  ինքնավստահ է զգում :DDD
-Ո՞րն է քօ must-have-ն այս ամառ:
-Կարճ շորտերն ու շրջազգեստները` շոգերին դիմանալու համար :DD Կարևորը վառ ու գեղեցիկ :)))
- Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ. -Նորաձևությունը քեզ համար ապրելակերպ է,թե՞ հարմարավետություն:
-Միանշանակ ապրելակերպ չէ: Ինձ համար ավելի կարևոր է հարմարավետությունը: Ուղղակի ավելի ինքնավստահ լինելու միջոց է: ))))
)
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Ուզում եմ հարցնել, ինչպե՞ս է վերաբերվում համազգեստներին: Պատրաստ է արդյոք ամեն օր լինել նույն զգեստով: )))))
Լույս-Սաթի~~~))) քեզ հետ շատ հետաքրքիր էր:))) Շունիկիդ բարևներ իմ կողմից:)))
Սաթի-Շնորհակալ եմ Լույսինե ջան, հետաքրքիր հարցերի համար :))) Բարևները անպայման կփոխանցեմ: ))))



.....................................


Մարի Պարի -  երազում է ապրել <ԻՐ>  երկրում ,որտեղ մարդիկ ավելի ժպտերես են: Նա էլ է ինձ պես ցանկանում ունենալ սեփական հեռուստաընկերությունJ)))))))

 -Մարի մեր ծանոթությունը շատ հետաքրքիր ստացվեց,(պարզվեց, որ մենք ծանոթ էինք :-DDD) կպատմե՞ ս քո մասին: 
-Մարի` սովորական աղջիկ եմ,ով շատ է սիրում իր մասնագիտությունը, շատ եմ սիրում շոկոլադ, ընտանիքս, ընկերներիս: <<Վայելիր,յուրաքանչյուր օրդ>> ահա և իմ կարգախոսը, կյանքում փորձում եմ մարդկանց իմ ժպիտով դրական էներգիա փոխանցել:Ահա և վերջJ))))) Իսկ մասնագիտությամբ հեռուսալրագրող եմ:
-Սիրում ես շոկոլադ, դա էլ է մի տեսակ դարձել նորաձև, բոլոր աղջիկները անընդհատ խոսում են շոկոլադի մասին: J) Շոկոլադի նորաձևությու՞ ն, թե՞ ...
-Նորաձևություն` չեմ կարծում,ինչպես գիտենք հիմա նորաձև են համարվում ավելի նիհարիկ կառուցվածք ունեցող աղջիկները,իսկ շոկոլադը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում: Չէ ուղղակի ես շատ քաղցրակեր եմ և չունեմ գիրանալու խնդիր: 

--Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-<<Հետաքրքրվել նորոձևությամբ>>արտահայտությունը մի տեսակ ինձ համար չէ ,ես կասեի փորձում եմ ,որոշ չափով հետաքրքիր լինել,չկրկնվող ,իսկ այդ ամենը ակամայից է սատցվում: Իմ հագուստը,զարդերը,մի խոսքով զգեստապահարանիս պարունակությունը <<ես եմ>>: 

-Հենց այդ <<դու>>-ն ինչպիսի՞ն է քո կարծիքով:
-Զգացմունքային,բայց կյանքին ավելի իրական աչքերով եմ նայում,բնույթով ինքանաքննադատ,բայց նաև ինքս ինձ սիրող,ժպտերես...:)) ոճային առումով հագնում եմ այն ինչ թելադրում է այն վայրը որտեղ ես գտնվում եմ,այսինքն փորձում եմ հագնվել համապատասխան այն միջավայրին,որտեղ գտնվում եմ,իմ կարծիքով հենց այդ է նորաձևությունը: 

-Ո՞րն է առաջնայինը, ինչին դու ուշադրություն ես դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս: -Արտաքիը: Հիմա շատերը երևի ինձ հետ չհամաձայնեն ,բայց ես կարծում եմ,որ առաջին հայացքից մարդու բնավորության գծերը, էությունը բացայատվում է հենց հագուստի միջոցով:Հիմա երևի շատերը կասեն ,իսկ գումարը՞... ես մտածում եմ,որ այդ ամենը գումարի հետ կապ չունի ,անհատականությունը չի արտահայտվում բրենդների միջոցով,կարևորը դու քեզ հարմարավետ և ինքնավստահ զգաս այն հագուստի մեջ ինչ կրում ես: 
-Քանի որ խոսեցիր գումարից...-Ինչի՞ վրա ես դժվարությամբ գումար ծախսում:
- Դժվարւթյամբ գումարը չեմ ծախսում,հաճույքով եմ ծախսում :-D
  Բնականաբար փորձում եմ արդյունավետ գնումներ կատարել: J)) 

-Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում: 
-Սովորական, բազմագույն շապիկներ`հարմարավետ և նորաձև:Նաև ունեմ հետաքրքիր ակնոցների հավաքծու J))) 

-Ո՞րն է քօ must-have-ն այս ամառ:
-Այս ամառ ավելի ձգտում եմ հագնել,թեթև միագույն զգեստեր,և այդ ամենը ընդգծել այլ գույնի ակսեսուարների միջոցով ,դա կարող է լինել և գոտի ,և շարֆիկ, ակնոց: Չգիտես ինչու կենտրոնացել եմ նարնջագույնի վրա:
- Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ.
Պատկերացնենք, որ դու հրավիրված ես մի խնջույքի, ու շատ երկար պատրաստվել ես այնտեղ գեղեցիկ, յուրահատուկ ու չկրկնվող երևալու համար: Խնջույքի ժամանակ տեսնում ես, որ այնտեղ հյուրերից մեկի հագին նույն քո զգեստից է: Ինչ կանես դու, և ինչպես քեզ կդրսևորես:
-Ինձ համար նշանակություն չունի:Միևնույն է յուրաքանչյուրի հագին հագուստը յուրովի է նայվում:Նմանատիպ բարդույթ չունեմ: 

-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Նորաձևությունը իր համար ապրելակերպ է,թե՞ հարմարավետություն:
Լույս-Շնորհակալ եմ Մարի,հետաքրքիր էր...կարևորը անկեղծ էին պատասխաններդ: Իսկ նարջագույնի վրա կենտրոնացել ես, որովհետև շատ նորաձև է այս ամառ:-D 
Մարի-Այոոոոո~~~, :-D ճիշտ ես: Քեզ էլ շատ շնորհակալ եմ:


                                                          .................................................

Գայանե Հարությունյան –  երազում է ունենալ "dress shop", որը պատված կլինի “swarovski” քարերով, հայտնվել “victoria secreti” մոդելների շարքում և ունենալ կախարդական փայտիկ, որով կիրականացնի բոլոր բարի մարդկանց երազանքները:

-Գաա~յաա~նեեեե~:) քանի որ եկել ես հյուր, ստիպված ես պատմել քո մասին :):)
-Օ~ Լույս ջան շատ մեծ սիրով: Սովորել եմ, ավարտել եմ, դե ինչպես բոլորը հիմա էլ աշխատում եմ: :):) Սիրում եմ լուսանկարվել, գեղեցիկ ու նորաձև շորիկներ, բարձրակրունկ կոշիկներ և շատ զարդեր: Խենթանում եմ կենդանիների համար, և սիրում եմ լավ ու բարի մարդկանց հետ շփվել:
- Ունես շուն և կատու:) միգուցե՞ դա էլ է  կազմում ոճիդ մի մասը:
-Ոչ Լույս ջան, կենդանիներին սիրել և պահել եմ դեռ մանկուց, երբ նորաձևության մասին պատկերացում չունեի անգամ: Եվ չեմ ցանկանա, որ մարդիկ կենդանիներ պահեն միայն <գլամուր> երևալու համար: Քանի որ, այդ փոքրիկներին շատ խնամք է հարկավոր:
-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Նորաձևությամբ սկսել եմ հետաքրքրվել, երբ պետք է ընդունվեի ԲՈՒՀ: Մինչ այդ ես գրեթե միշտ հագնվում էի սպորտային (տղավարի) :D  : Իսկ հիմա չեք կարող իմ պահարանում գտնել սպորտային հագուստ, լավագույն դեպքում 1 կամ 2-ը: Սիրում եմ, երբ լինում ես ժամանակին համահունչ:
-Իսկ   ոճդ ինչպե՞ս կբնութագրես:
-Ես հատուկ ոճ չունեմ: Հագնում եմ, թե շորիկներ, թե ջինսեր` պարտադիր է սակայն բարձրակրունկ կոշիկները: Եվ ի վերջո հագնում եմ այն, ինչը ինձ դուր է գալիս և սազում է:
-Ինչի՞ վրա ես դժվարությամբ գումար ծախսում:
-Իմ թերությունը կայանում է նրանում, որ ամեն ինչի վրա հեշտությամբ կարող եմ գումար ծախսել: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ գնեւմ եմ որոշ բաներ, ու հետո զղջում եմ: :(
-Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում:
-Սիրում եմ այն ամենը, ինչ կապված է զգեստապահարանիս հետ: Եթե հագուստներիցս մեկին որևէ բան է լինում, կարող եմ լաց լինել անգամ:
-Ո՞րն է քօ must-have-ն այս ամառ:
-Երկար, վառ գույներով շորիկը, որը արդեն ձեռք եմ բերել, բայց դեռ չեմ հագել: Իմ ոճում այն մի քիչ փոփոխություն է, դրա համար ամաչում եմ դեռ կրել:
-Նեոնի  մասին ինչ կասե՞ս:  Շատ համարձակ և նորաձև է այս ամառ:  
-Սիրում եմ վառ գույներ, զգեստեր: Հստակ չեմ կարող պատասխանել հագուստի հարցում, այ բայց կոշիկներ հաստատ կկրեմ:
- Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ.
-Կցանակնայի իմանալ հոլիվուդյան որ աստղն է հագնվում հենց իր ճաշակով, որին ամեն անգամ տեսնելիս մտածում է, որ ինքն էլ կհագնվեր նույն կերպ:
-Հոլիվուդյան աստղերից չէ, բայց Victoria Secret  մոդել Ադրիանա Լիմայի ոճը ինձ շատ է դուր գալիս: Եթե որոշեմ հետևել ինչ-որ մեկին, ապա միայն նրան:
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Պատկերացնենք, որ նա հրավիրված է մի խնջույքի, ու շատ երկար պատրաստվել է այնտեղ գեղեցիկ, յուրահատուկ ու չկրկնվող երևալու համար: Խնջույքի ժամանակ տեսնում է, որ այնտեղ հյուրերից մեկի հագին նույն իր զգեստից է: Ինչ կանի նա, և ինչպես իրեն կդրսևորի:
Լույս-Շնորհակալ եմ եմ Գայանե հետաքրքիր զրույցի համար...:))) նոր գնված շորիկդ առանց ամաչելու շուտ հագիր, նկարվիր ու գցիր ՖԲ ուզում եմ տեսնել: :DD
Գայանե-Քեզ շատ շնորհակալություն Լույս ջան: Ես մեծ հաճույքով եմ շփվում քեզ պես անկեղծ ու բարի մարդկանց հետ: :))


............................................



ՋՆՎ Նարին Հայրապետյան -> երազում է ունենալ Ferrari մակնիշի ավտոմեքենա, ու նաև լինել Բրազիլիայում և մասնակցել կառնավալին:

- Բարև Նարին :)) մի փոքր կպատմե՞ս քո մասին:
-Շատ բարի Լույսինե, մեծ հաճույքով կպատմեմ: Ես 15 տարեկանից տեղափոխվել եմ Հունաստան` մշտական բնակության: Շատ դժվար օրեր եմ ունեցել սկզբնական շրջանում…(( դպրոց էի գնում, բայց ոչ մի հունարեն բառ չգիտեի: Բայց ի ուրախություն ինձ, կարողացա հաղթահարել իմ կյանքի այդ դժվար շրջանը: Այնուհետև սկսեցի հաճախել դիմահարդարման դասընթացների, որը ես շատ եմ սիրում: Այժմ մտադրություն ունեմ սովորել նաև կոսմետոլոգիա, իսկ այնուհետ աշխատել իմ շատ սիրելի մասնագիտությամբ:

-  Կարելի՞ է ենթադրել, որ քո ոճի վրա իր ազդեցությունն է ունեցել հենց Հունաստանը:
-Չէի ասի, որ դա էդպես է…Ես տարիքային տարբեր փուլերում ունեցել եմ տարբեր ոճեր: Օրինակ Հայաստանում, երբ դեռ ֆանատիկորեն rap էի լսում` հիփ-հոփ ոճն էր ինձ մոտ ավելի շատ, այնուհետև, երբ եկա այստեղ սկսեցի հետաքրքրվել rock-ով, ու կարելի է ասել սկսել էի հագնվել էմոների նման  (բայց հոգեպես էմո չէի): :))  Իսկ այժմ փորձում եմ հագնվել նորաձևությանը հանընթաց` պահպանելով իմ ոճը:

-  Ինչպե՞ ս կբնութագրես քո ոճը:


-Ոճս մի փոքր գուցե անհասկանալի է: Ես շատ եմ սիրում գույներ և աչքի ընկնող հագուստներ: Այս տարին կարծես ինձ համար լինի: Հագուստի ընտրության հարցում շատ համարձակ եմ, կարող եմ բեմական հագուտսներ հագնել և ընկերներիս հետ գնամ զբոսնելու: Ու ինձ զգամ շատ հարմարավետ և ազատ:

-Ինչի՞ն ես դու ուշադրություն դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս:
-Դե սկզբում նայում եմ հագուստին, եթե ճաշակով է հագնված, ուրեմն ինչ-որ մի բան ներկայացնում է իրենից: J)))))Բայց դե առաջին տպավորությունը ոչ միշտ է ճիշտ լինում, և դա միայն չի կարող ինձ բավարարել հետագա շփման համար: Մարդկային արժեքներն ավելի կարևոր են:


-Ինչի՞ վրա ես դժվարությամբ գումար ծախսում:
-Այդքան էլ չեմ սիրում զարդեր, մանավանդ ոսկյա: Երբեք չեմ գնում` ի տարբերություն մայրիկիս: Նրան թվում է, որ ինքը սիրում է, ուրեմն դա ամենալավ նվերը կլինի ինձ համար: Միշտ բարկանում եմ, երբ որևէ ոսկյա զարդ է գնում ինձ համար մայրիկս:

- Այս տարի շեշտը դրված է  շաաատ ու էլի շաաատ զարդերի վրաինչքան հնարավոր է խառըJ))) ի՞նչ ես անելու:


-Ահա տեղյակ եմ: Ու դրա համար ես ունեմ գունավոր թելերից պատրաստված գեղեցիկ թևնոցներ: Այնքան շատ եմ կրում դրանցից, որ ձեռքիս կեսը թևնոցն է լինում, մյուս ձեռքիս էլ կրում եմ ժամացույց:



-Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում:
-Վաաայ, ես առհասարակ իմ զգեստապահարանը շատ եմ սիրում, ու հիմա դժվարանում եմ առանձնացնել կոնկրետ ինչ-որ բան: Բայց ինչքան էլ տարօրինակ թվա պետք է ասեմ…ես ունեմ մի ամառային գիշերանոց, առանց որի չեմ կարող: Անգամ չեմ կարող հիշել, թե քանի տարի է, որ ես այն ունեմ, բայց հաստատ երկար ժամանակ է: Այնքան փափուկ ու հարմար է այն, որ երբեք դեն չեմ նետի, եթե անագամ նետելու լինի:

- Ո՞րն է քօ must-have-ն այս ամառ:
-Ամենատարբեր գույների լողազգեստներ, գունավոր ակնոցներ, և ինչպես արդեն նշեցի, գունավոր թելերից պատրաստված աքսեսուարներ:
- Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ.
Պատկերացնենք պատրաստվում եք գնալ ինչ-որ կարևոր երեկույթի, և հանկարծ վերջին պահին ձեր զգեստը պատռվում է կամ  
կեղտոտվումինչ կանեիք այդ դեպքումԿգնաիք թե ոչԿամ արդյոք կկարողանայիք 10 րոպեում նոր ոճ ստեղծել և պատրաստվելՈւ նաևոր դրանից ձեր տրամադրությունը չտուժի:
-Հստակ գիտեմ, որ տրամադրությունս այդ պահին կտուժեր: Բայց եթե երեկույթը շատ կարևոր լիներ ինձ համար, գուցե հագնեի հասարակ մի զգեստ, և գնայի` հուս ունենալով էնտեղ բարձրացնել տրամադրությունս:
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Կցանակնայի իմանալ հոլիվուդյան որ աստղն է հագնվում հենց իր ճաշակով, որին ամեն անգամ տեսնելիս մտածում է, որ ինքն էլ կհագնվեր նույն կերպ:
- Քեզ համար կա՞ էդպիսին:
-Այոոոո, Rihhanan է…J))))) ես նրա ոճը և բոլոր հագուստները շատ եմ սիրում:
Լույս-Շնորհակալ եմ Նարին, իսկապես շատ էներգետիկ զրույց ունեցանք, հաճելի էր:)) միշտ եղիր այսքան գունավոոոր և վարակիր բոլորին քո միջի գույներով :))
Նարինե-Շնորհակալ եմ Լույս: Միշտ հաճելի է խոսել նորաձևության մասին, մանավանդ քեզ նման խելացի մարդկանց հետ: J)))

                                                 ...............................................
                                                               
Ստելլա Տատինցյան.... ուզում է լինել տարբեր երկրներում, և շատ է սիրում լուսանկարվել…:)

-Ողջույն Ստելլա :))) կպատմե՞ս քո մասին:
-Բարև Լույսինե:))) ես սովորում եմ ԵՊՀ-ի ռուս-բանասիրության ֆակուլտետում (մագիստրատուրա) : Սիրում եմ կարդալ, ֆիլմեր դիտել…սիրում եմ վառ գույներ, հաճելի մարդկանց…ընկերասեր եմ և ունեմ փոքրիկ շուն:) շա~տ եմ սիրում նրա հետ զբոսնել:

- Ինչպե՞ ս կբնութագրես քո ոճը:

-Վառ, միևնույն ժամանակ հասարակ և հետաքրքիր (իհարկե անհամեստություն թող չթվա) :)Իմ մասին չի կարելի ասել թե ես նորաձևության զոհ եմ: Շատ կարևոր է, որ այն ինչ կրում եմ սազի ինձ, այլ ոչ միայն լինի նորաձև: Շատ օրինակներ կարող եմ բերել :) Օրինակ ես երկար մազերի կողմնակից եմ, և ինչքան էլ նորաձևությունը կարճ սանրվածքներ թելադրի, իհարկե ես չեմ հետևի դրան…կամ մեկ այլ օրինակ…չեմ սիրում մուգ և մռայլ գույների հագուստ, և երբեք չեմ կրում: Այժմ շատ նորաձև են երկար փեշերով կիսաշրջազգեստները, որոնք ես չեմ կրում այն պատճառով, որովհոտև ուղղակի չեն սազում ինձ:
-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Չեմ կարող կոնկրետ թվեր նշել, թե երբ էր դա…ժամանակի ընթացքում հասակացա, որ դա շատ է հետաքրքրում ինձ և սկսեցի ամսագրեր կարդալ նորաձևության մասին, հետևել տենդենցներին և հետաքրքրվել այն ամենով ինչը կապ ունի նորաձևության հետ:

-Ինչին ես  դու ուշադրություն  դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս:

-Շատ եմ կարևորում և ուշադրություն եմ դարձնում կոշիկներին: Կարելի է ասել շատ բան է կախված կոշիկից: Կարելի է միանգամից հասկանալ, մարդու ճաշակով լինելը, մաքրասեր լինելը:) և առհասարակ, զգեստապահարանում ամենակարևորը ինձ համար կոշիկն է:) Նաև շատ եմ սիրում, երբ մարդիկ հետաքրքիր աքսեսուարներ են կրում:

-Ինչքա՞ն գումար ես պատրաստ վճարել կոշիկի համար:

-Ինձ մոտ եղած վերջին գումարն էլ պատրաստ եմ վճարել մեկ զույգ գեղեցիկ կոշիկի համար (շատ են եղել էդպիսի դեպքեր)



<<Գլամուր>> կոչվածի մասին ի՞նչ կասես... - Ըստ քեզ, ի՞նչ է այն:
 Գլամուրային կյանքը այն է օրինակ, երբ մարդիկ իրենց ծննդյան օրը անցկացնում են որևէ կղզում, թանկարժեք շոմպայնով և ուտելիքներով, հյուրերը կրում են իրական բրենդային հագուստ և գալիս են սեփական ինքնաթիռներով))) Այ դա է <գլամուրը>:

--Ո՞րն է քօ must-have-ն այս ամառ:

-Նեոնային տարբեր գույներով ամառային կոշիկ, համապատասխան աքսեսուարներ, ծաղկավոր պրինտով տարբեր շրջազգեստներ և կիսաշրջազգեստներ…) ուրախ և գույներով լի ամառ է սպասվում:) :)
-Ունե՞ս նորաձև լինելու քո բանաձևը:
-Այո:) հետևել բոլոր տենդենցներին, և ընտրել այն ամենը ինչը սազում է և համապատասխանում է խառնվածքին…չխառնել ոճերը, չչարաշահել ոչինչ: Երբեմն ընտրել մինիմալիստական look))



- Մեր նախորդ հյուրը հարց է ուղղել քեզ. -Երբ նայում ես հայելուն, և հագիդ լինում է նոր զգեստ, առաջին միտքը որն է լինու՞մ. 1.Ինչ գեղեցիկ զգեստ է… թե՞ 2. Բայց ես իսկապես գեղեցկուհի եմ:
-Իրականում ես այնքան հաճախ եմ ինքնաքննադատությամբ զբաղվում, որ երկրորդ տարբերակը հենց սկզբից բացառեցի:)

-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:-Պատկերացնենք պատրաստվում եք գնալ ինչ-որ կարևոր երեկույթի, և հանկարծ վերջին պահին ձեր զգեստը պատռվում է կամ կեղտոտվում…ինչ կանեիք այդ դեպքում: Կգնաիք թե ոչ: Կամ արդյոք կկարողանայիք 10 րոպեում նոր ոճ ստեղծել և պատրաստվել: Ու նաև, որ դրանից ձեր տրամադրությունը չտուժի:

Լույս--Շնորհակալություն Ստելաա:) ուզում եմ ասել, որ դու իսկապես գեղեցիկ և նորաոճ ես: Նկարներդ դրա վառ ապացույցն են: Այսուհետ նայիր հայելուն և ասա <Բայց ես իսկապես գեղեցկուհի եմ> :))
Ստելլա-Շատ լավ Լույսինե, )) Ես էլ եմ շնորհակալ, շատ հաճելի զրույց ունեցանք:))




                                                              ..................................

Արմենուհի Մանուչարյան…գնահատում է ներդաշնակությունը ամեն ինչում և շատ է սիրում է ճանապարհորդել… :) )

-Ողջույն Արմենուհի:))  Իմ առաջին հյուրը դու ես, շատ հաճելի է:)) Կպատմե՞ս մեզ քո մասին: --Ողջույն Լույսինե ուրախ եմ քո քեզ մոտ հյուր լինելու համար: Ավարտել եմ ԵՊՄՀ-ի լեզուների բաժինը, ԵՊԹ-ի հեռուստառադիոհաղորդավարության բաժինը, իսկ այժմ սովորում եմ Berlini Freie համալսարանի <<Քաղաքականություն>> բաժնում (մագիստրատուրա): Չէ խելացի չեմ, ուղղակի սիրում եմ ճանապարհորդել ու <<թափառել>>:
Ուրա~~խ, չէ շատ ուրախ մարդ եմ… ու մի բան էլ ասեմ, ովքեր տեսել են "Secret" ֆիլմը, կարող են շատ հասակնալ իմ բնավորությունն ու իմ աշխարհը:
-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար:
-Առաջին անգամ, երբ հասկացա, որ նորաձև է այն ամենը, ինչ ես եմ կրում, այլ ոչ թե ուրիշները, այդ օրվանից նորաձևությունը դարձավ շատ կարևոր մասնիկը իմ առօրյայի:
-Իսկ որքանո՞վ է այն կարևոր քեզ համար, արդյոք հետևում ես վերջին տենդենցներին:
-Հետևում եմ ամեն օր…դուրս եմ գալիս փողոց և սկսում այս ու այն կողմ նայել, տեսնել թե ով ինչպես է հագնվել, ինչ սանրվածք ունի, կամ ինչ զարդ է կրում…))))Եվ օր օրի ավելի եմ համոզվում, որ զգեստի մեջ ամենակարևորը ի վերջո մնում է անհատը… ով կամ ճիշտ է համադրել, ներդաշնակ, կամ ուղղակի հարմար: 

-Այդ դեպքում ինքդ ինչպե՞ս կբնութագրես քո ոճը:
-Հիմա մտածեցի կհագնեի արդյոք այն ամենը, ինչ հագել եմ 5 տարի առաջ…ՈՉ…)))հասակցա, որ մոդան անցնում է, բայց ոճս մնացել է…ազատ, դասական…ի վերջո տարբեր:
-Ո՞րն է առաջնայինը, ինչին դու ուշադրություն ես դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս:
-Միանգամից աչքի է ընկնում համադրությունը…կատրյալ ու ներդաշնակ հագուկապը:
-Ինչի՞ վրա ես դժվարությամբ գումար ծախսում:
-Ակնոցը, կոշիկը և պայուսակը պետք է թանկ լինեն չէ՞, կա նման բան…բայց դա ինձ վրա ազդեցություն չի գործում: Նկարների մեջ կտեսնեք մի պայուսակ ‘’շագանակագույն’’. Բոլորը մտածում են, որ հասատ արտերկրից է, բայց ոչ, համեստ, սիրուն ու հարազատ Հայասատնից:
-Կարելի՞ է եզրակացնել, որ առհասարակ չես սիրում մեծ գումարներ ծախսել:
-Հաշվի առնելով համեստ կարգավիճակս (ուսանող) ուրեմն  այո…))) երբեմն մտածում եմ, ավելի լավ է Shvecaria զբոսնեմ մաշված ջինսով, քան տանը բավականին թանկ գոգնոցով:
-Ո՞րն է քօ must-have-ն այս ամառ:
-Թեթև կարճ զգեստներ, գույներ ու սեր: )))




-Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում:
-Իմ զգեստապահարանում կա <<էլի շոր չունեմ>> արտահայտությունը: ))) Չէ, ասեմ…մի զգեստ ունեմ, նկարներում էլի կտեսնեք, մանուշակագույն սիրուն շորիկ է: Ես որտեղ լինեմ, ուր գնամ, ինքը անպայման պետք է իմ ճամպրուկի մեջ լինի: Ու կապ չունի ես իրեն կհագնեմ թե ոչ:


-Արդեն երևի գիտես, որ Girls' talk էջի ամեն հյուր, հարց է ուղղում հաջորդ հյուրին: Առաջին հյուրը`  այսինքն ես,)) հարցրել եմ.
Դու տարբերվելու համար, պատրա՞ստ կլինես օրինակ 1 օր տարազով դուրս գալ տանից:
-Ես հիմա ափսոս ինձ մոտ չունեմ տարազ…այլապես մեծ հաճույքով կհագնեի, և անգամ նկարներ էլ կուղարկեի Ձեզ:
-Իսկ քո հարցը հաջորդ աղջկան, ո՞րն է:
-Երբ նայում է հայելուն, և հագին լինում է նոր զգեստ, առաջին միտքը որն է լինու՞մ. 
1.Ինչ գեղեցիկ զգեստ է… թե՞
 2. Բայց ես իսկապես գեղեցկուհի եմ:
ԼՈՒՅՍ-Շնորհակալություն Արմենուհի հետաքրքիր հարցազրույցի համար...Ցանկանում եմ, որ քո զգեստապահարանում միշտ լինի <<Էլի շոր չունեմ խնդիրը>> : )) դա լավ Է~~
Արմենուհի- Շնորհակալություն քեզ Լույս հաճելի հարցազրույցի համար, և օգնելու ինքս ինձ համար մի քիչ ավելի շատ բացահայտել նորաձևությունը:




.....................................

Լույսինե Կարապետյան ունի երկար մազեր, երազում է ունենալ սեփական հեռուստաընկերություն , սիրում է....:)))


Լույս ես քեզ ներկայացրեցի , բայց լավ կլինի ինքդ քո մասին հիմա ավելի մանրամասն պատմես:
Գիտես , դա իմ ամենասիրելի պահնա...սիրում եմ իմ մասին խոսել:):)
Ես էդպես իմ համար, խելոք (սուտ) աղջիկ եմ :):):) ավարտել եմ ԵՊԹ-ի հաղորդավարության բաժինը, ինձ շատ  բան է տվել թատրոնը.. լավ էր էնտեղ, կարոտեցի... Այժմ սովորում եմ ԵՊՀ-ի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում: Ինձ ասում են, որ ես կապ չունեմ այդ մասնագիտության հետ, բայց ես դեռ կապացուցեմ...չնայած համաձայն եմ, որ ինձ ավելի մոտ է առաջին մասնագիտությունս: Ա շխատում եմ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում (հաղորդավար-լրագրող): Շատ էի սպասում այն օրվան, երբ ես կվարեմ հաղորդում:ՈՒրախանալ է պետք միմյանց հաջողություններով, ու կհասնես ամեն ինչի::)))))) 


Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձուությամբ եւ ինչու՞ է դա կարեւոր քեզ համար: 4-րդ դասրան էի երբ մայրիկս 15.000 դրամով ինձ ջինս գնեց ..ես որոշ ժամանակ հագա այն, հետո թաքուն մտա ննջասենյակս ու սկսեցի պատռել, վրան նյութեր կաթացնել, որ գույնը խավարի:) Ու էնպես գոհ էի իմ աշխատանքից, որ մինչև հիմա կա այդ ջինսս) ) Երևի հենց դա էր առաջին քայլս:Ես ուղղակի սիրում եմ նորաձև լինել, դա ես եմ...ինձ դուր է գալի~ս 
Դրանից հետո մայրիկդ չհրաժարվե՞ց, առհասարակ, քեզ ինչ որ բան գնել :)
Այ հիմա շատ պարզ եկավ աչքիս առաջ մայրիկիս հայցքը` )))) Ոչինչ չէր կարողանում ասել այդ պահին, ապշած նայում էր...բայց ես վստահ էի որ  բարկացած էր վրաս...դե այդ ժամանակ 15.000 դրամը մեծ բան էր...հիշում եմ, որ միայն ասաց<<չգիտեմ ինչ ասեմ Լուսինե>>, ես նեղվել էի... 
Ինչպե՞ս կբնութագրես քո ոճը:
Ես կոնկրետ ոճ չունեմ, ինձ մոտ հանդիպում են ծայրահեղությունից ծայրահեղություն: Իմ ոճը այն է, ինչպես ես ինձ զգում եմ այդ օրը: Ոգեժշնչման աղբյուր կարող է հանդիսանալ ամեն ինչ`բառիս բուն իմաստով)) Եղել է նման դեպք, որ զբոսնելիս կենտրոնացել էի մի տերևի վրա, ու հետո եկա տուն ու մտածեցի ինչ-որ նոր կերպար: Դա շատ հավեսա~~)
 Առաջին բանը, ինչին դու ուշադրություն ես դարձնում առաջին անգամ մարդուն հանդիպելիս:
Ես հիմա երևի պետք էր լիրիկական շեղում ունենայի ու ասեի օօօօօ ես նայում եմ մարդու աչքերին...)))բայց չէ, ինձ համար կարևոր է թե ինչպես է հագնված դիմացինս, դա շատ բան է ասում իր մասին)))Բայց գիտես ծիծաղելին ինչն է , ես 1 վայրկյանում ֆիքսում եմ ամբողջ դետալները հագուստի)) Ընկերուհիս հաճախ կատակով ասում է, բարև մոռացար տաս))) 


 Ինչի՞ վրա ես դժվարությամբ գումար ծախսում:
Ես առհասարակ այնքան հեշտ եմ գումար ծախսում, ու դա լավ չի))) էլի պետք է մայրիկիս հիշեմ))) միշտ ասում է 100 դրամ ունենաս 1 րոպեում կծախսես, 1000 դոլար ունենաս էլի 1 րոպեում կծախսես...բայց տանել չեմ կարողանում ոսկյա իրեր, այ դրանց վրա երբեք մեծ գումարներ չեմ ծախսի)))
Հարսանիքիս արծաթ կբերեք)))) 


Ոսկյա զարդերն այս ամառ նորաձեւ են:)
Ահա, գիտեմ...այնքն էլ գոհ չեմ Գայ... ոսկեգույն էլի կարելի է, բայց ոսկյա ո~~չ...չեմ սիրում

Ո՞րն է քօ must-have-ն այս ամառ:
Գույները~~~~, ու ինչքան հնարավոր է շատ զարդերը))))


Ին՞չ կա քո զգեստապահարանում, որ ամենաշատն ես սիրում

Ահա:) ես ունեմ մի կիսաշրջազգեստ, որը գնել եմ մոտ 5 տարի առաջ, ընդհամենը 1000 դրամով, ու չեմ էլ հիշում թէ որտեղից:) Վրան աշխարհի գույները կան...միայն վատն այն է, որ ինքը շատ կարճ է իմ հագին:):) Ու ցավոք միայն տանն եմ հագնում:((( Ես իրեն շատ եմ սիրում, ու ինձ թվում է, դեռ երկար եմհագնելու... իմ ամենաէժան, բայց ամենասիրելի կիսաշրջազգեստը:)))

Ի՞նչ հարց կուզենայիր տալ մեր էջի հաջորդ աղջկան:
Արդեն պատկերացրեցի թէ ի~~նչ նորաոճ ու գեղեցիկ աղջիկ է  

Ուզում եմ հարցնել նա տարբերվելու համար, պատրա՞ստ կլինի օրինակ 1 օր տարազով դուրս գալ տանից:


21 comments:

  1. sirun nkarner en

    ReplyDelete
  2. BRAAAVO, SUPER BLOGA, SHAT HACHAX KAYCELEM

    ReplyDelete
  3. Sat inch laavn es

    ReplyDelete
  4. Ну прекраааааааасно же! И мирно, и без жертв, и с юмором, и информацию донесли до людей. Ну, и до нелюдей тоже. :)

    ReplyDelete
  5. ՋՆՎ Նարին Հայրապետյան nkarneri kesum pidovka a, nkarneri kesum el inqy chi!!!!

    ReplyDelete
    Replies
    1. J.N.V. Narin8/11/2012 1:18 AM

      isk kaseq konkret nkarneris vor kse@ im@ chen?

      Delete
  6. Es Bubunin ergeluc el ei havanum, harcazruycy kardaluc heto aveli havaneci..inqna che, en vor Liliti ergn er ergum?

    ReplyDelete
  7. Sirun axjikner en

    ReplyDelete
  8. Amenashat@ durs ekav verevic arajin@, nerqevic erkrord@ u 4-rd@;

    ReplyDelete
  9. Nune is hot .

    ReplyDelete
  10. Arajin axjik@ shat gexecik e u jashakov

    ReplyDelete
  11. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  12. Amenalav@ Yellowna))))♥♥♥

    ReplyDelete
  13. Anna Sahakyan лучше всех)

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...