"Whether you think you can or you can`t Either way you are right."

Nov 3, 2014

Հեքիաթ և նորաձևություն

Դեռ նախորդ տարի, երբ տեսա D&G-ի աշուն-ձմեռ ցուցադրությունը, միանգամից տպավորվեցին աբադոկով ու մեծ ականջօղերով քայլող մոդելները: Ճիշտն է, համացանցում կարծիքներ կարդացի, որ զարդերը ''too much'' էին.կամ աբադոկը պետք է լիներ, կամ ականջօղը , բայց ես համաձայն չէի. ցուցադրությունը վերածվել էր հեքիաթի, տպավորություն էր,  թե հայտնվել ես հեքիաթային թագավորությունում և մոդելները թագավորությունում ապրող կանայք են' մեծ, շքեղ զարդերով: Ականջօղի և աբադոկի համադրությունը նույնիսկ հասարակ հագուստին արքայական շքեղություն էր հաղորդում , ես իրոք հիացած էի...ու չեմ կարող նկարագրել ուրախությունս, երբ մի քանի օր առաջ Para Chikas ընկերության, ինձ ուղարկած փաթեթում, գտա այս աբադոկն ու ականջօղը:
Para Chikas-ի աքսեսուարներին իմ բլոգին հետևողներն արդեն ծանոթ են իմ նախորդ գրառումներից' այստեղ և այստեղ ու ես ուրախ եմ, որ նրանց հետ իմ համագործակցությունը շարունակվում է:
 Ուզում եմ բոլորիս կյանքում հեքիաթը միշտ առկա լինի, մեր էության ինչ որ մի մասով միշտ ապրենք հեքիաթում ու այո', ինչպես հեքիաթներում, մեր կյանքում էլ դրականը,  բարին միշտ հաղթող լինեն:

 Զարդերը կարող եք պատվիրել գրելով ինչպես Para Chikas,  այնպես էլ Shaga Blog ֆեյսբուքյան էջերին, ի դեպ բլոգի էջով պատվիրելու դեպքում կունենաք  10% զեղչ:

Աբադոկն ու ականջօղերը ParaChikas 
Վերնաշապիկը՝ ASOS

1 comment:

Related Posts Plugin for WordPress, Blogger...