"Whether you think you can or you can`t Either way you are right."

Sep 10, 2013

Դու միայնակ չես

Ողջույն, գրեթե վստահ եմ, որ աղջիկներից շատերն ունեն հագուստներ, որոնք մեկ- երկու անգամ են կրել և հիմա դրանք կախված են զգեստապահարանում, կամ բոլորիս տանն էլ կա մի անկյուն, որտեղ հավաքում ենք տարբեր տեսակի փափուկ խաղալիքներ, որոնք իրականում, մենք երբեք էլ չենք օգտագործելու....

Սեպտեմբերի 7-ին մեկնարկել է «Դու միայնակ չես» բարեգործական ակցիան, որի նպատակը անապահով մարդկանց օգնություն տրամադրելն է: BlogNews.am-ի և Individuum casting-ի համատեղ ջանքերով ծնված այս նախաձեռնության մասնակիցները կազմակերպիչներին են հանձնում իրենց այն իրերը, հագուստներն ու ապրանքները, որոնց իրենք այլևս չեն օգտագործում, իսկ կազմակերպիչները հոգում են, որ այդ ապրանքերը հասնեն ճիշտ հասցեատերերին՝ Հայաստանով մեկ սփռված անապահով ընտանիքներին:

Իմ բլոգի բոլոր ընթերցողներին առաջարկում եմ և խնդրում եմ միանալ նախաձեռնությանը...

Բոլոր նրանք, ովքեր անապահով մարդկանց օգնելու ցանկություն ունեն, կարող են զանգահարել 095 88 04 75 (Լիլիթ) կամ այցելել Խանջյան 13, 4 հարկ` Individuum casting-ի գրասենյակ:


2 comments:

  1. Նարինե9/10/2013 9:17 AM

    ես արդեն միացել եմ ;)

    ReplyDelete
  2. shat lav ban eq mtacel Shaga jan, um petq e tam shorery?

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...