Ցոլակ-ինձ պետք չեն ինչ-որ "քաղցր-մաղցր բաներ", որ ինձ թատրոնում պահեն,եթե թատրոնը չլինի, ես կմեռնեմ, չէ', ֆիզիկապես ես կլինեմ, բայց այն Ցոլակը, որ հիմա նստած քո հետ խոսում է չի' լինի: Բա էլ ո՞նց ես երիտասարդ, եթե գիշերն արթուն չես անցկացնում, նոր բաներ չես մտածում, չես ստեղծագործում: Առողջ մարդիկ գտնելն է դժվար, նկատի ունեմ, ուղեղով առողջ, իմ խմբի դերասաններից մի քանիսը հիմա սերիալում են խաղում,հնարավոր է կոմերցիոն առումով դա ավելի ձեռնտու է... մարդու ընտրությունն է... նշանակում է իմ թատրոնում իրենք անելիք չունեն: Դերասաններ ունեմ, որ տարիներով ինձ հետ են, միասին ենք աճել, զարգացել, հնարավոր է սկզբում արտասահման գնալու հեռանկարով եմ իրենց խումբ բերել:)))) Հետո` իրենք են որոշել:
Նառ, 8 տարի է խմբում ես, դժավար թե միայն արտասահմանա գնալու համար մնայիր:
Շողեր-Գիտես,մեկ- մեկ ասում ենք "Միհր" թատրոն,հարցնում են "ի՞նչ", եթե նույնիսկ գիտեն մեր մասին, մեկ-մեկ հրավիրում ենք ներկայացման`չեն գալիս: Մենք տոմս չենք վաճառում, մուտքն ազատ է: Արվեստով հետաքրքրված լինելը, արվեստը սիրելը գրքերից մի քանի տող FB-ում գրելը չի կամ, Van Gogh-ի նկարները Profile Picture դնելը: Ասում են` Հայաստանում արվեստ չկա, ոչ մի բան չկա... բազմաթիվ ջազզ փառատոններ են լինում, դասական երաժշտության փառատոններ, մուտքն էլի ազատ է, ո՞վ է գնում:
Ի՞նչ հանարավորություններ ունեն հայ արվեստագետ երիտասարդները եւ արտասահմանում ապրող երիտասարդները:
Ցոլակ- ոչ մի հնարավորություն, կամ ես պետք է լավ ամուսնանամ, կամ աղջիկները: Մի կողմ դնենք Եւրոպան, նույնիսկ Ռուսաստանում, եթե իրենց մշակույթը զարգացնող, ար-ժեքներն այլ երկրներին ներկայացնող որեւ բան ես անում, անկախ նրանից ինչ ազգանուն ունես, կողքիդ կանգնում են: Ես ունեմ "Կոմիտաս" ներկայացումը, որը կարող եմ խաղալ տարվա մեջ 200 անգամ,աշխարհի տարբեր բեմերում, բայց հնարավորություն եմ ունեմ խաղալու միայն 10 անգամը. հրավեր ստանում եմ, բայց գնալ չեմ կարող Եղել է, որ մշակույթի նախարարությունը ինչ որ հարցերում մեզ օգնել է, բայց հիմնականում ամեն ինչ ինքներս ենք անում: Կուզենամ երկու մարդու նշել, որ մեր կողքին են «Հայֆեստ» թատերական փառատոնի կազմակերպիչ Արթուր Ղուկասյանը եւ Ֆաինա Հարությունյանը,այո գլամուրի, շոու-բիզի մեջ էլ կան մարդիկ, որ սրտացավ են, Ֆաինան անվճար կարեց մեր վերջին ներկայացման բոլոր զգեստնները:
Շողեր- մեր երիտասարդները ,պիտի ընդունեն, որ վախենալու չի նոր բան փորձելը,, վախենալու չի սխալվելը:Եթե դու կարողանում ես շշերով նվագել, նվագի'ր շշերով, եթե մենք այս պահին տեղ չունենք ներկայացում անելու, լա'վ, մենք կանենք բացօթյա ներկայացում, արտերկրում բազմաթիվ ներկայացումներ ենք տեսել տանիքներում, անցումների տակ: Արվեստագետը պետք է համարձակ լինի, չսահմանափակի իրեն, չդնի ինչ-որ քառակուսու մեջ:
Պետրոս-Հասարակ օրինակ բերեմ, ես երկար մազեր ունեմ ու երբ քայլում եմ Երեւանում, ինչ-որ տարօրինակ հայացքներ եմ նկատում, վերաբերմունքը փոխվում է, բայց ես նույնն եմ չէ, ինչ տարբերություն երկար թե կարճ մազերով, իսկ արտերկրում, նման խնդիր իհարկե չկա:
Հ.Գ ..Իմ ընթերցողներին ուզում եմ հայտնել, որ այսօր եւ վաղը շամը 19.00-ին , Կիրովի այգում կարող եք դիտել "Միհր" թատրոնի ներկայացումները:Այսօր ` "Սև ամրոց" ներկայացման ԵՐևԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ եւ վաղը ` "Մտքերի երկխոսություն" ներկայացման ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ:
Es gnacel ei, uxxaki xosqer chkan!apreq duq!
ReplyDelete