"Whether you think you can or you can`t Either way you are right."
Contact me
Showing posts with label one day. Show all posts
Showing posts with label one day. Show all posts
Mar 26, 2015
Spring mood in Shaga Blog . Գարնանային տրամադրություն Shaga Blog-ում
Hi, Guys. It’s spring! With the warm Sun and lengthening days. With long walks and 100% confidence that everything’s gonna be alright! Ողջույն!!! Վերջապես արևոտ ու տաք օրեր: Գարուն է՝ վառ գույներով, երկար զբոսանքներով ու 100% վստահությամբ, որ ամեն ինչ լավ է լինելու: )
Nov 11, 2014
Շնորհավոր !!
Անկախ նրանից ինչով ենք զբաղվում, ինչ հաջողություններ ունենք, ամենակարևորը կյանքում մարդիկ են, ովքեր մեզ շրջապատում են: Մեծ հաշվով մեր օրը, մեր տրամադրությունը պայմանավորված է օրվա ընթացքում մեզ հանդիպած մարդկանցով ու ամենամտերիմների շրջանում պետք է թողնել միայն դրական, անկեղծ, բարի մարդկանց:
Ես ուրախ եմ, որ իմ կյանում կան այդպիսի մարդիկ ու այսօր նրանցից մեկի համար կարևոր օր է:
Ես անչափ երջանիկ եմ, որ իմ օրվա մեծ մասն անցում է մարդու հետ, ով անսահման դրական է, ում հետ հետաքրքիր է, կարող ենք անդադար խոսել ու չձանձրանալ, միասին միայն մեզ հասկանալի ու կարևոր ծրագրեր մտածել, ու ոչ միայն մտածել, նաև իրականացնել, կարող ենք անընդհատ ծիծաղել, հաճախ անգամ առանց պատճառ, ուղղակի որովհետև լավ տրամադրություն ունենք, երիտասարդ ենք, ուրախ ենք, ուղղակի սիրում ենք կյանքն ու ամեն ինչ, ինչ մեզ շրջապատում է: Հարկ եղած դեպքում կարող ենք նաև լաց լինել,միասին դա այնքան էլ ողբերգական չի լինում:
Ես ուզում եմ իմ ամբողջ ջերմությունը դնել այս գրառման մեջ, ես վաղուց այսքան անկեծ post չեմ արել:
Իմ բարձրահասակ, շիկահեր , անչափ գեղեցիկ Լուսինե, շնորհավորում եմ: Ես ուզում եմ որ դու երջանիկ լինես, միշտ այնպես անհոգ ու անկեղծ ժպտաս, ինչպես այս լուսանկարներում ես:

Շրջազգեստը՝ ASOS
Վերարկուն՝ ASOS
yerevan fashion blog, street fashion,shaga blog
my looks,
one day,
street fashion
Sep 28, 2014
PR միջոցներն անզոր են
Մի քանի օր առաջ ինձ որպես բլոգեր հրավիրել էին մի երգչի տեսահոլովակի շնորհանեսի: Եթե անկեղծ լինեմ, ես ոչ մի բան չեմ հիշում ո՛չ տեսահոլովակից, ո՛չ երգչից, ո՛չ երգից:
Շնորհանդեսը քաղաքի լավագույն սրճարաններից մեկում էր, լավ PR էր արվել, հյուրերի թվում շոու բիզնեսի հայտնի դեմքերն էին, բազմաթիվ լրատվամիջոցներ, արտասահմանից հյուրեր, հյուրասիրություն...պետք է խոստովանեմ, որ լավ ժամանակ անկացրի, բայց երգիչն, ամեն դեպքում, չտպավորվեց...
Մի քանի օր անց էլի հրավիրված էի համերգի՝ Ֆորշի համերգին: Անձրևոտ, ցուրտ օր էր, համերգը բացօթյա դահլիճում էր, ասենք ինչ դահլիճ, հեծանիվ քշելու հրապարակ էր՝ չոր, կեղտոտ աթոռներով, կծկվել նստել էինք, մինչև համերգը սկսվեր,,
Համերգից դուրս եկա ժպտալով ( չնայած Ֆորշի երկրպագուն էլ չեմ), մոռացել էի, որ ցուրտ է, որ անձրև է... Ամբողջ դահլիճը նրա հետ երգում էր...
Համերգից հետո համեմատում էի, չնայած, հնարավոր է, համեմատելը սխալ է... Իսկապես արվեստի մարդկանց չի խանգարում, ո՛չ անձրևը ոչ վատ պայմանները, նրանք կարող են ուղղակի փողոցում երգել ու տպավորիչ լինել..
Ու այստեղ բոլոր PR միջոցներն անզոր են:
Ես սիրում եմ արվեստով ապրող, շնչող բոլոր մարդկանց:
Կոշիկները՝ Aldo
Շրջազգեստը՝ Asos
Վերնաշապիկը՝ Asos
Լուսանկարիչ` Շող Փահլևանյան

inspiration,
my looks,
one day
Aug 17, 2014
Հեծանիվ քշելու տրամադրություն
Առաջին բանը, որ ինձ դուր եկավ հեծանիվներն էին, ավելի ճիշտ հեծանիվ քշելու համար նախատեսված ճանապարհները: Հեծանիվ Երևանում էլ կարելի է քշել, բայց մեկ դու ես մարդկանց խանգարում, մեկ մարդիկ՝ քեզ, վտանգ կա, որ կընկնես մեքենայի տակ կամ էլ՝ ինչ որ փոսի մեջ: Չէ, ես չեմ բողոքում, բայց եթե հնարավոր լիներ յուրաքանչյուր երկրից որևէ ինձ դուր եկած բան հետս բերել, ապա այս դեպքում դա կլիներ հեծանվուղին: Հեծանիվների համար նախատեսված ճանապարհն իսկապես շատ գեղեցիկ էր, այն ասես բաժանում էր ծովը քաղաքից՝ մի կողմում ծովն էր իր անսահմանությամբ, գեղեցկությամբ մյուս կողմում քաղաքը ՝ բարձր, նորակառույց շենքերով, սրճարաններով, բազմաթիվ լճերով: Հեծանիվ հեշտությամբ կարելի էր գտնել...նախ տեղի բնակիչներն էին ընդամենը երկու երեք դոլարով առաջարկում, հետո էլ կարելի էր քաղաքի կենտրոնից քարտ վերցնել ու որքան ուզում ես , երբ ուզում ես քշել: Հեծանվուղին երբեք դատարկ չէր լինում, օրվա յուրաքանչյուր ժամին, նույնիսկ ամենաշոգ ժամերին, երբ քաղաքը դատարկվում էր, հեծանվուղում կարելի էր տեսնել հեծանվորդների՝ տարբեր ազգությամբ, տարբեր տարիքի մարդիկ, որոնց բոլորին միավորում էր սերը հեծանիվի հանդեպ, հնարավոր է մի քիչ պաթետիկ է հնչում, բայց ես հավատում եմ, որ դա այդպես էր: Ի դեպ , ինչ որ չգրված օրենքով, հեծանվորդներն իրար ժպտում էին, ու ամեն մեկն իր լեզվով բարևում....այսինքն բացի հեծանվուղուց, ես կուզենայի հեծանվորդներին էլ Հայաստան բերել ))))
Հեծանվուղիներ կային քաղաքի բոլոր ծայրերում, այնպես որ քաղաքը կարելի էր բացահայտել հեծանիվ քշելով, ինչն էլ, փաստորեն, մենք անում էինք:

Հեծանվուղիներ կային քաղաքի բոլոր ծայրերում, այնպես որ քաղաքը կարելի էր բացահայտել հեծանիվ քշելով, ինչն էլ, փաստորեն, մենք անում էինք:
Հ.Գ. Հանգստի մեկնելու համար շատ կարևոր է, որ հագուստն էլ հանգիստ լինի՝ առանց ավելորդությունների՝հարմարավետ կոշիկներ, շորտեր, պարզ, հասարակ բլուզներ, գլխարկներ: Իմ սիրելի ASOS-ից ես իրոք շատ հարմարավետ հագուստ էի ընտրել, միայն ASOS-ի սպիտակ կեդերով կարելի էր ոչ միայն հեծանիվով, այլև ոտքով ողջ քաղաքը շրջել և չհոգնել:
Բոլորիդ մաղթում եմ ամառային անմոռանալի տպավորություններ, շնորհակալ եմ, որ կարդում եք:
yerevan fashion blog, street fashion,shaga blog
inspiration,
mood,
my looks,
one day
Aug 9, 2014
Բարև Ծով
Մեր պատուհանից հրաշալի տեսարան էր դեպի ծով: Ամեն առավոտ ես արթնանում էի արևածագից առաջ, լուռ, որպեսզի ոչ մեկի չարթնացնեմ, սուրճ էի պատրաստում ու դուրս գալիս պատշգամբ: Առավոտյան ժամերին, երբ լողափը դատարկ է, ծովն ավելի գեղեցիկ է թվում: Ես երկար կանգնում էի պատշգամբում, ժպտում էի ինձ, ծովին,արևին, որ հայտնվում էր չգիտես որտեղից` արտացոլվելով ծովի մեջ`տպավորություն ստեղծելով, թե գոյություն ունի երկու արև: Ես ինձ բացարձակ երջանիկ էի զգում, միայն այն մտքից, որ շուրջս ամեն ինչ այդքան գեղեցիկ է:
Վարդագույն շորտը`ASOS
Մանուշակագույն շարֆը` ASOS
yerevan fashion blog, street fashion,shaga blog
inspiration,
mood,
one day
Nov 23, 2013
Ի՞նչ տարբերություն
Ամեն անգամ, ուրբաթ օրը կեսօրից, սկսում ենք "շատ լուրջ" պլանավորել հանգստյան օրերը: Աշխատանքի վայրից միմյանց ոգևորված գրում ենք մեր առաջարկները:
Քանի որ եղանակը դեռ թույլ է տալիս, գերակշռում է օրը բնության գրկում անցկացնելու տարբերակը` մեքենա նստել ու անհայտ ուղղությամբ քաղաքից դուրս գնալուց մինչև` մեր սիրած այգում ֆիլմ դիտելը:
Գրեթե երբեք հանգստյան օրերը չեն անցնում մեր պլանավորածի պես: )))
Մենք դրա մասին չենք էլ հիշում:
Երբ ամեն ինչ լավ է, ի՞նչ տարբերություն,նախօրոք ինչ էիր պլանավորել :))
Հ.Գ. Այս հանգստյան օրերին մենք նաև աշխատում էինք: Ճապոնական թեյեր ներմուծող ընկերություններից մեկն առաջարկել էր մեզ ֆոտոշարք անել `աղջիկ, թեյ, աշուն թեմայով: Ինձ թվում է գեղեցիկ շարք է ստացվել, շուտով կներկայացնեմ նաև մեր աշխատանքի արդյունքը:
Հրաշալի հանգստյան օրեր եմ մաղթում, շնորհակալ եմ, որ կարդում եք: )
Լուսանկարների համար անչափ շնորհակալ եմ Տալիթա Բաղդասարյանից :**
Քանի որ եղանակը դեռ թույլ է տալիս, գերակշռում է օրը բնության գրկում անցկացնելու տարբերակը` մեքենա նստել ու անհայտ ուղղությամբ քաղաքից դուրս գնալուց մինչև` մեր սիրած այգում ֆիլմ դիտելը:
Գրեթե երբեք հանգստյան օրերը չեն անցնում մեր պլանավորածի պես: )))
Մենք դրա մասին չենք էլ հիշում:
Երբ ամեն ինչ լավ է, ի՞նչ տարբերություն,նախօրոք ինչ էիր պլանավորել :))
Հրաշալի հանգստյան օրեր եմ մաղթում, շնորհակալ եմ, որ կարդում եք: )
Լուսանկարների համար անչափ շնորհակալ եմ Տալիթա Բաղդասարյանից :**
yerevan fashion blog, street fashion,shaga blog
my looks,
one day,
street fashion
Subscribe to:
Posts (Atom)