"Whether you think you can or you can`t Either way you are right."
Showing posts with label books and cinema. Show all posts
Showing posts with label books and cinema. Show all posts

Dec 26, 2013

Շատ Ամանորյա տրամադրություն!!!

Քիչ, շատ քիչ է մնում մինչև Ամանոր....
Տոնածառն արդեն զարդարված է, նվերներն` ընտրված, երազանքներն էլ սպասում են իրենց ժամին, որ իրականանան...
Սիրում եմ Ամանորի հետ կապված ամեն ինչ`փողոցների լուսավորությունից մինչև Ամանորյա ֆիլմերն ու մուլտֆիլմերը, ամանորյա տրամադրությունն ու տոնածառի հին խաղալիքները, նարնջագույն բոլոր մրգերն ու Coca cola-յի ամանորյա գովազդը, ամանորյա բոլոր երգերն ու շնորհավորանքներով հեռախոսազանգերը...
Զարդարում էի տոնածառն ու նայում ռուսական Тариф Новогодний ֆիլմը` "Ես ձեզ չեմ ճանաչում, դուք ինձ չեք ճանաչում, ես ուղղակի զանգել եմ ձեզ ասելու` Շնոր-հա-վոր!!!:
Ֆիլմի հերոսի նման ես էլ, շատերին, ովքեր հիմա կարդում են իմ բլոգը, չեմ ճանաչում....բայց ուզում եմ ասել`   Շնոր-հա-վոր:
 Բոլորավին նշանակություն չունի` հին տարի-նոր տարի,  ուղղակի ևս մեկ հնարավորություն  իրար ավելի շատ սիրելու, ներելու, ավելի լավը դառնալու: 
Ուզում եմ, որ բոլորիս Ամանորյա երազանքն իրականանան,  իսկ ավելի շատ, ուզում եմ, որ բոլորս Ամանորյա երազանք ունենանք: 
Ուզում եմ ավելի անհոգ լինենք ու շատ ժպտանք: Շնոր-հա-վոր!!!
Հ.Գ. Տարվա ընթացքում, բլոգի հետ կապված շատ անսպասելի ու լավ բաներ եղան, որոնց մասին դեռ կգրեմ: 2013-ին երևի թե էլ չեմ հասցնի, բայց անպայման դրանց մասին կպատմեմ 2014-ին: )) 
 Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի ընկեր Յեղիա Ներսեսյանին, որ նկարեց այս շարքը: Ես վաղուց ուզում էի նման շարք ունենալ և փաստորեն, սա էլ փոքրիկ երազանք էր, որ հասցրեց իրականանալ այս տարի: Շնորհակալ եմ))
 Անչափ շնորհակալ եմ երկու շատ գեղեցիկ աղջիկներին` Լուսինե Հովհաննիսյանին և Տալիթա Բաղդասարյանին, որ ինձ շատ օգնեցին այս տարի:
Շնորհակալ եմ Դավիթին և իմ քույրիկներին, ուղղակի, որովհետև նրանք կան: ))

Վերջ: Կհանդիպենք 2014-ին: ))))))))))))


Aug 15, 2013

Mood.Երևի փոխեմ աշխատանքի գնալու ճանապարհը

Ամեն օր, աշխատանքի գնալիս,տեսնում եմ "Վերջին ուսուցիչը" ներկայացման պաստառը: Պատանի հանդիսատեսի թատրոնի պատին է փակցված...
Ամեն օր ուշադիր նայում եմ: Չեմ կարդում ովքեր են խաղում..
Դպրոցում երազում էի Մարիի դերը խաղալ... Վարդգես Պետրոսյանի "Վերջին ուսուցիչը" վեպի հերոսուհին է.. Մա-րի..
Կարծում եմ` նման ենք: Օրինակ հիմա, պետք է գրեի ջինսե շորտերի մասին, բայց, չգիտես ինչու, տխրում եմ, ու գրում ներկայացման մասին, որտեղ ես չկամ...
Այդ Մարին էլ անհասկանալի բաներ էր անում, իր  կյանքում ոչ մի բան մեկը մյուսի հետ կապված չէր.. բայց հետաքրքիր էր, ինչ-որ շատ հետաքրքիր..
Իսկ ջինսե շորտերը լավ բան են ու սիրուն բան: Ես սիրում  եմ: 
Կար ժամանակ, երբ կանայք երկար, լայն զգեստներ էին հագնում ,դեռ տակից էլ `մի քանի զգեստ, հետո աստիճանաբար հանեցին, հետո` մինի, հետո`տաբատներ,տաբատներն էլ աստիճանաբար  կարճացան, հիմա` կարճ, շատ կարճ շորտեր: 
Հետո ինչ է լինելու`չգիտեմ...իսկապես չգիտեմ...ասենք, ինձ թքած, ես ուզում եմ Մարիի դերը խաղալ: 
Երևի  փոխեմ աշխատանքի գնալու ճանապարհը:
Հ.Գ. Ինչ վերաբերում է շորտերին, հրաշալի ջինսե շորտեր կարող եք ընտրել  ASOS-օնլայն խանութում:

Sep 2, 2012

My Autumn Inspiration

Ողջույն~~ աշունը սկսվեց մի բաժակ տաք շոկոլադով...սրտագին,ջերմ զրույցով...երեկոներն արդեն ցուրտ է...անձրեւ, անձրեւ~~~ճիշտ ժամանակն է զգեստապահարանից հանել աշնան ամենագեղեցիկ, ամենականացի հագուստը....հիշել ամենագեղեցիկ, ամենականացի դերասանուհիներին...ու հաճույքով փաթավել ամենասիրած  trench-ի մեջ))
Audrey Hepburn "Two for the Road" ֆիլմում
Audrey Hepburn "Breakfast at Tiffany's" ֆիլմում
 Anna Karina " A Woman Is a Woman" ֆիլմում
Brigitte Bardot
Marlene Dietrich
Jane Birkin
Sophia Loren "The Key" ֆիլմում
 Catherine Deneuve "The Umbrellas of Cherbourg" ֆիլմում
   trench-ները միշտ նորաձեւ են
անհամբեր սպասում եմ երբ եմ հագնելու~))

Jun 29, 2012

Simplicity is elegance, right Coco?

Հենց նոր ավարտեցի Kathleen Tessaro-ի Elegance գիրքը: Հիշում եմ, երբ փոքր էի, մտածում էի, որ մի օր գիրք եմ գրելու...հիմա, եթե հանկարծ որոշեմ գրել, կուզենամ, որ այն նման լինի այս գրքին: Էլեգանտ լինել `ոչ միայն ու ոչ այնքան արտաքին տեսքի ու հագուստի մասին, այլեւ էլեգանտությունը որպես lifestyle : Դժվար թե գրքում շատ-շատ նոր բաներ ձեզ համար բացահայտեք, բայց գիրքն ավարտելուց հետո ձեզ հետ կմնա գրեթե աննշան , շատ նուրբ, բաձրակարգ օծանելիքի բույր, ինչ որ օդեղենության, կանացիության, նրբության զգացողություն: Հնարավոր է սկսեք ավելի ցածրաձայն խոսել կամ փորձեք հետեւել ու ավելի թեթեւ ու նուրբ դարձնել ձեր քայլվածքը...մի խոսքով ,գիրքն աննկարագրելի լավն է ~ բացի այդ գրված է թեթեւ, հումորով, նույնիսկ Էլեգանտությանը պետք չէշատ լուրջ վերաբերվել ;)
"Красота не является гарантией счастья. Бороться надо за элегантность, изящество и стиль"
"Когда вы одеваетесь, всегда помните, что позже будете раздеваться и, возможно, не в одиночестве, а перед кем-то."
"Женщина, которая берет в магазин подругу, может быть компанейской, но элегантной - никогда!
"...Иногда все мы делаем что-то если не ради любви, то хотя бы ради спокойной жизни"
"Нельзя составить представление о книге по ее обложке, а вот узнать милого по его ботинкам - можно!"
Выбросьте свой телевизор и станьте созидателями. Если еще не поздно сделать все то, о чем мы всегда мечтали, то в чем дело? Проверить, смогу ли я сделать на гончарном круге миску. Прочитать«Воспоминания, мечты и размышления».Найти возможность съездить в джунгли, пока они еще существуют. Завести собаку. Сыграть в рождественской пантомиме Принца Очарование. Попутешествовать по Южной Америке. Шесть месяцев поработать волонтером с монашками матери Терезы. Покататься на верблюде. Нарисовать большую картину. Начать изучать политику, историю, географию, биологию, геологию, теологию, психологию... ну, ладно, не надо психологии. ;) 
Элегантность. Книга для настоящих леди и всех, кто Желает и Не Желает ими стать))

Jun 18, 2012

Believe in the beauty of your dreams.

Ողջույն~~ այսօր վերջին քննությունս հանձնեցի ! Շատ զբաղված շաբաթ էր, դե այնքան, որ բլոգում էլ ակտիվ չէի:)))))) Գրեթե ողջ օրը գրադարանում էի` գրաբար, հայոց պատմություն,հայոց լեզվի պատմություն...ու ինչ կարոտով էի նայում գրադարանի նորաձեւության բաժնի գրքերին:))Հիմա կարող եմ հանգիստ կարդալ այն, ինչ ուզում եմ:

«Женщины, изменившие мир» , թեպետ նոր եմ սկսել, բայց հիացած եմ, ոչ միայն 17 աշխարհահռչակ անուններ, այլեւ միմյանցից տարբեր պատմություններ...ոչ մի պատահական անուն Chanel, Greta Garbo,Audrey Hepburn, Francoise Sagan, Edith Piaf....
Գրքերում հազվադեպ են լինում որակյալ նկարներ, այս գիրքում դրանք այնքան շատ են,մեկը մյուսից գեղեցիկ ,յուրաքանչյուր նոր լուսանկարն ավելի ու ավելի ոգեւորող~~~
Կարդում եմ ու ուզում եմ նրանց նման լինել, ուզում եմ զգալ ,շնչել,ապրել նրանց պես.....
Գիտեք, ուզում եմ,որքան հնարավոր է դանդաղ կարդամ, որ ձգվի, երկարի գրքի ընթերցումը ~~ Յուրաքանչյուր անվան դիմաց որեւ տիպիկ բնութագրող բառ կա, կարմիրով, նկատեցիք? ....երեւի յուրաքանչյուրիս համար էլ կա նման մի բառ, մերը...մտածում եմ, տեսնես ինչ կլինի իմ անվան դիմաց :))
Related Posts Plugin for WordPress, Blogger...