"Whether you think you can or you can`t Either way you are right."
Showing posts with label street fashion. Show all posts
Showing posts with label street fashion. Show all posts

Nov 11, 2014

Շնորհավոր !!

 Անկախ նրանից ինչով ենք զբաղվում, ինչ հաջողություններ ունենք, ամենակարևորը կյանքում մարդիկ են, ովքեր մեզ շրջապատում են: Մեծ հաշվով մեր օրը, մեր տրամադրությունը պայմանավորված է օրվա ընթացքում մեզ հանդիպած մարդկանցով ու  ամենամտերիմների շրջանում պետք է  թողնել միայն դրական, անկեղծ,  բարի մարդկանց:
 Ես ուրախ եմ, որ իմ կյանում կան այդպիսի  մարդիկ ու այսօր նրանցից մեկի համար կարևոր օր է:
  Ես անչափ երջանիկ եմ, որ իմ օրվա մեծ մասն անցում է մարդու հետ, ով անսահման  դրական է, ում հետ  հետաքրքիր է, կարող ենք անդադար խոսել ու չձանձրանալ, միասին միայն մեզ հասկանալի ու կարևոր ծրագրեր մտածել, ու ոչ միայն մտածել, նաև իրականացնել, կարող ենք  անընդհատ ծիծաղել, հաճախ անգամ առանց պատճառ, ուղղակի որովհետև լավ տրամադրություն ունենք, երիտասարդ ենք, ուրախ ենք,  ուղղակի սիրում ենք կյանքն ու ամեն ինչ, ինչ մեզ շրջապատում է:  Հարկ եղած դեպքում կարող ենք նաև լաց լինել,միասին դա այնքան էլ ողբերգական չի լինում:
Ես ուզում եմ իմ ամբողջ ջերմությունը դնել այս գրառման մեջ, ես վաղուց այսքան անկեծ post չեմ արել:
Իմ բարձրահասակ, շիկահեր , անչափ գեղեցիկ Լուսինե, շնորհավորում եմ: Ես ուզում եմ որ դու երջանիկ լինես, միշտ այնպես անհոգ ու անկեղծ ժպտաս,  ինչպես այս լուսանկարներում ես:
Շրջազգեստը՝ ASOS
Վերարկուն՝ ASOS

Oct 19, 2014

Նոր միտք

Ողջույն, մի քանի օր առաջ  հեռուստաընկերություններից մեկի առավոտյան ծրագրի համար հաղորդում էինք նկարում, որի թեման աշնանային նորաձևությունն էր: Ընտրում էինք յուրաքանչյուր կառուցվածքին համապատասխան  աշնանը նորաձև տաբատներ: Հաղորդմանը պատրաստվելու ընթացքում ես այնքան ուսումնասիրեցի, այնքան բան իմացա մարդկանց կառուցվածքների տիպերի և յուրաքանչյուր կառուցվածքի համար իդելական հագուստի մասին , որ եթե որևէ կասկած ունեք ձեզ համար հագուստ ընտրելիս գրեք ինձ  Shaga Blog-ի էջին ես հաճույքով կօգնեմ ձեզ: Իմ նոր գիտելիքներն ինձ էլ օգտակար եղան՝ ես համոզված էի, որ այս սեզոն  նորաձև բարձր գոտկատեղով տաբատներն ինձ համար չեն, բայց պարզվեց հակառակը: Իմ կառուցվածքի դեպքում, ես կարող եմ հանգիստ կրել դրանք:
Ընդհանրապես ճիշտ համադրության,չափսերի, որոշակի համամասնություններ պահելու դեպքում յուրաքանչյուր մարդ կարող է կրել յուրաքանչյուր հագուստ:
Գիտեք, մտածեցի, ոչ միայն եթերում նմանատիպ հաղորդում վարեմ, այլև բլոգում, այդպիսի էջ բացեմ, որտեղ կլինեն միայն գործնական, օգտակար խորհուրդներ, կառանձնացնենք կառուցվածքի տիպերը, կընտրեք հագուստներ, գույներ, աքսեսուարներ և այլն:
Բլոգի արդեն երկու տարիների ընթացքում, ինձ ոչ հաճախ, բայց դիմել են աղջիկներ, ովքեր ինչ որ օգնության, խորհուրդի կարիք ունեին, մենք շատ երկար խոսել ենք, քննարկել ու ինձ միշտ ուրախացրել է փաստը, որ կարող եմ ինչ որ կերպ օգտակար լինել նրանց: Իսկ այս էջը հենց այդ նպատակը կունենա:Ես շատ եմ ուզում  տեսնել միայն  գեղեցիկ, ինքնավստահ, արդյունքում նաև երջանիկ աղջիկների իմ շուրջը և ոչ միայն՝ ընդհանրապես ամենուր : 
Ամբողջ կերպարը ու էլի շատ հետաքրքիր look- եր կարող եք գնել ASOS-ում:

Լուսանկարիչ՝ Մարի Աբելյան


Nov 23, 2013

Ի՞նչ տարբերություն

Ամեն անգամ, ուրբաթ օրը կեսօրից, սկսում ենք "շատ լուրջ" պլանավորել հանգստյան օրերը: Աշխատանքի վայրից միմյանց  ոգևորված գրում ենք մեր առաջարկները:

 Քանի որ եղանակը դեռ թույլ է տալիս, գերակշռում է օրը բնության գրկում անցկացնելու տարբերակը` մեքենա նստել ու անհայտ ուղղությամբ քաղաքից դուրս գնալուց մինչև` մեր սիրած այգում ֆիլմ դիտելը:

Գրեթե երբեք հանգստյան օրերը չեն անցնում մեր պլանավորածի պես: )))
 Մենք դրա մասին չենք էլ հիշում:
 Երբ ամեն ինչ լավ է, ի՞նչ տարբերություն,նախօրոք ինչ էիր պլանավորել :))

Հ.Գ. Այս հանգստյան օրերին մենք նաև աշխատում էինք: Ճապոնական թեյեր ներմուծող ընկերություններից մեկն առաջարկել էր մեզ ֆոտոշարք անել `աղջիկ, թեյ, աշուն թեմայով: Ինձ թվում է գեղեցիկ շարք է ստացվել, շուտով կներկայացնեմ նաև մեր աշխատանքի արդյունքը:
Հրաշալի հանգստյան օրեր եմ մաղթում, շնորհակալ եմ, որ կարդում եք: )

   Լուսանկարների համար անչափ շնորհակալ եմ  Տալիթա Բաղդասարյանից :**

Nov 18, 2013

Must-have Վարդագույն վերարկու

Ամենաաղջկական  բանը, որ կարելի էր մտածել ձմռան համար վարդագույն վերարկուն է: Գույնի և ավելի շատ կտորի շնորհիվ, այն ինձ մեր մանկության քաղցր բամբակն է հիշեցնում)))
Զարմանալի է, բայց այս վերարկուն կարելի է հագնել ինչի հետ ուզենք: Այն նույնքան լավ համադրվում է  ջինսե տաբատների ու կեդերի և նուրբ, աղջկական զգեստների հետ: 
Պետք է խոստովանեմ, որ ես վաղուց  այսքան շատ ոչ մի բան չէի ուզել :)))))))))))))

Հ.Գ.  Վարդագույն վերարկու կարող եք գտնել այստեղ: ASOS OVERSIZED COCOON COAT
Լավ օր եմ մաղթում, շնորհակալ եմ, որ կարդում եք:

Nov 11, 2013

Իսկ հետո, կգա վաղը

Ես գիտեմ` երբ մեծանանք, մենք չենք հիշելու այն պահերը, որոնք անցկացրել ենք համակարգչի առաջ, մեր հիշողության մեջ բոլորովին այլ բաներ են մնալու..

Բայց....մի օր ես կհավաքեմ իմ բոլոր թոռնիկներին (հույս ունեմ նրանք շատ կլինեն), կբացեմ բլոգս ու ցույց կտամ` ինչպիսին է եղել իրենց տատիկը:

Հետո, նրանք կամ գլուխ կգովեն, թե ինչ "թույն" տատիկ են ունեցել, կամ էլ` կծիծաղեն մեր ժամանակների նորաձևության վրա:

Ես ժպիտով կնայեմ լուսանկարներիս ու ..բոլորից գաղտնի, մի քիչ ավելի կսիրեմ այն թոռանս, ով ինձ ամենաշատը նման կլինի : )))))
Հ.Գ.Իսկ ընդհանրապես,post-ը կաշվե տաբատների մասին էր: ))))
Չենք մոռանում   ASOS -ում փնտրել ամենաոճային հագուստը և այցելել CERNO Luxury Leather Goods :
Լավ օր եմ մաղթում, մի քիչ "самоирония" բոլորիս: ))))

Sep 14, 2013

Ճերմակ (Total white)

Դպրոցում ես հիացած էի իմ ուսուցիչներից մեկով: Ամեն օր պատուհանից հետևում էի, ինչպես է նա դպրոց գնում: Մարդկանց դպրոց շտապող խմբի մեջ, միանգամից կարելի էր նկատել նրան`բարձրահասկա, գեղեցիկ, չնայած երիտասարդ չէր, բայց շատ երիտասարդ աղջիկներ կերազեին նրա պես ուղիղ քայլել: 
Գլուխը միշտ բարձր էր պահում, չէր շտապում, մի տեսակ նազանքով էր, մշտապես բարձրակրունկ կոշիկներով: Միայն ես չէ, բոլորն էին հիացած նրանով:
Հիմա մենք հաճախ ենք շտապում` դաս-աշխատանք, չգիտեմ ինչ: Հիմա մենք ժամանկ չունենք մտածելու` ճիշտ դրեցի այս քայլը, գեղեցիկ քայլեցի թե ոչ: Եվ, այնուամենայնիվ, ես դեռ այն ժամանակ հասկացել էի` ինչ հրաշք բան է, երբ կինը գեղեցիկ է քայլում: 
Հ.Գ. Սպիտակ (իսկ ավելի գեղեցիկ է հնչում ճերմակ) գույնն ինձ նույնպես հիշեցնում է թեթևություն, կանացիություն, նրբություն: Ես սիրում եմ Total white look-եր, իսկ դո՞ւք: ;)
                                                            Պիջակն ASOS 
                                                         Շրջազգեստն ու զարդերը  Shaga Shop 
Related Posts Plugin for WordPress, Blogger...