"Whether you think you can or you can`t Either way you are right."
Showing posts with label must- have. Show all posts
Showing posts with label must- have. Show all posts

Jul 20, 2014

Որքան բան է փոխվել

Այսօր ողջ օրը զբաղված եմ լինելու բլոգով: Բլոգի ողջ պարունակությունը տեղափոխելու եմ shagablog.net կայք: Այո՛, ես հրաշալի նորություն ունեմ, ես ծանոթացել հրաշալի, պրոֆեսիոնալ մի թիմի հետ և այսուհետ աշխատելու ենք միասին արդեն նոր կայքում: 
Այդ մասին մանրամասն կգրեմ ավելի ուշ: 
Աշխատելու ընթացքում կարդում էի բլոգիս հին գրառումները, որքան բան է փոխվել երկու տարիների ընթացքում. փոխվել եմ ես, փոխվել է բլոգս, ոճս: 
Երբ  դեռ մտածում էի բլոգ ունենալու մասին, շատ էի կարդում  աշխարհում հայտնի նորաձևության բլոգերներին: Ինձ հետարքրքրում էին բլոգերներն, ովքեր շատ կենտրոնացած չէին հագուստի վրա: Ի վերջո, այն, թե ինչ  հագուստ են նրանք նախընտրում, ինչ ոճ, ինչ համադրություններ, դու արդեն տեսնում ես լուսանկարներում: Ավելի հետաքրքիր էր կարդալ ինչ որ հեռավոր երկրում ապրող, քո նման, քո հասակակից աղջկա մտքերը, իմանալ առօրյայի, նպատակների, երազանքների մասին: Եթե ամեն ինչ գրված էր անկեղծ, դրա հետ մեկտեղ աղջիկը գեղեցիկ էր և ինձ դուր է գալիս նրա ոճը, ես կրկին վերադառնում էի նրա բլոգ:  Ես ուզում էի բացի գեղեցիկ լուսանկարները, "տեսնել"  այն աղջկան, ով "ապրում էր" այդ բլոգում:
Նորաձևության բլոգերները հիմնականում աշխատում են նույն բրենդների հետ, հետևաբար նրանց հագուստները հաճախ կարող են նույնը լինել ու միակ բանը, որ նրանց կառանձնացնի հենց իրենք են: Այդպես է նաև կյանքում՝ մենք բոլորս այնքան տարբեր ենք ու հենց այդ տարբերությունն էլ մեզ դարձնում է եզակի, աննման: Սիրենք մեզ հենց դրա համար, այնպես, ինչպես որ մենք կանք:
Կոշիկները`ASOS
Ջինսե կոմբինիզոնը՝ASOS
Լուսանկարները՝Մարի Աբելյանի
Շնորհակալ եմ, որ կարդում եք: Լավ օր )

Nov 18, 2013

Must-have Վարդագույն վերարկու

Ամենաաղջկական  բանը, որ կարելի էր մտածել ձմռան համար վարդագույն վերարկուն է: Գույնի և ավելի շատ կտորի շնորհիվ, այն ինձ մեր մանկության քաղցր բամբակն է հիշեցնում)))
Զարմանալի է, բայց այս վերարկուն կարելի է հագնել ինչի հետ ուզենք: Այն նույնքան լավ համադրվում է  ջինսե տաբատների ու կեդերի և նուրբ, աղջկական զգեստների հետ: 
Պետք է խոստովանեմ, որ ես վաղուց  այսքան շատ ոչ մի բան չէի ուզել :)))))))))))))

Հ.Գ.  Վարդագույն վերարկու կարող եք գտնել այստեղ: ASOS OVERSIZED COCOON COAT
Լավ օր եմ մաղթում, շնորհակալ եմ, որ կարդում եք:

Jun 29, 2013

Must-have summer 2013

Այս շարքի յուրաքանչյուր նկար ընտրելիս ես աննկարագրելի հաճույք էի ստանում , նախ, որովհետեւ սպիտակն իմ ամենասիրելի գույնն է ու թեպետ, այս ամռան գույն համարվում է դեղինը, ես իմ ամառը տեսնում եմ սպիտակի մեջ, այն ամենանուրբ, ամենկանացի գույնն է, հիշեցնում է խաղաղություն, մաքրություն, անմեղություն: Հետո, ուրախացնում է մի քանի հագուստների "վերադարձը", կրկնվում է ոչ թե մեր ծնողների ժամանակ եղած նորաձեւությունն, այլ, արդեն, մեր. թեպետ ես բավական փոքր էի, բայց հիշում եմ լայն տաբատներն ու փորի հատվածը բաց զգեստները: Դրանք ակտուալ էին 90-ականներին, հետո մոռացվեցին, իսկ հիմա կրկին նորաձեւ են:   
1. Սպիտակ, լայն տաբատ
2. "փորը բաց" զգեստ

այսպիսի հագուստ ընտրելու համար, իհարկե պետք է համարձակ լինել, բայց ինչ-որ սահման կա, որ չարժե անցնել: Ես խորհուրդ տվող չեմ, ամեն մեկն ինքն է որոշում իր չափը, բայց ներքեւի նկարն, իմ կարծիքով ամենաքիչը գեղեցիկ չէ:
Ինձ շատ  է դուր եկել  Լիլիթ Հովհաննիսյանի կերպարն իր "Գնչու" տեսահոլովակում՝այս   trend-ով
3. Եւ ամենագեղեցիկը թողել եմ վերջում- ժանյակե սպիտակ զգեստ,այն առաջին սեզոնը չէ,որ նորաձեւ է... ասենք, նշանակություն չունի, միեւնույն է միշտ գեղեցիկ է, նուրբ ու գայթակղիչ :

Լավ օր եմ մաղթում եւ շնորհակալ եմ, որ կարդում եք ;)

Oct 27, 2012

My new must-have

Տաք, գործած sweater-ների   մասին նյութ եմ պատրաստում ու լսում եմ Градусы - Голая)))))Մեկը մյուսին հակասում է, բայց երկուսն էլ սիրում եմ: Ձմռանը Голая լինելը վտանգավոր է, այնպես որ տաք հագնվենք, չմրսենք...))))))))))


Related Posts Plugin for WordPress, Blogger...