"Whether you think you can or you can`t Either way you are right."
Showing posts with label hand made. Show all posts
Showing posts with label hand made. Show all posts

Nov 3, 2014

Հեքիաթ և նորաձևություն

Դեռ նախորդ տարի, երբ տեսա D&G-ի աշուն-ձմեռ ցուցադրությունը, միանգամից տպավորվեցին աբադոկով ու մեծ ականջօղերով քայլող մոդելները: Ճիշտն է, համացանցում կարծիքներ կարդացի, որ զարդերը ''too much'' էին.կամ աբադոկը պետք է լիներ, կամ ականջօղը , բայց ես համաձայն չէի. ցուցադրությունը վերածվել էր հեքիաթի, տպավորություն էր,  թե հայտնվել ես հեքիաթային թագավորությունում և մոդելները թագավորությունում ապրող կանայք են' մեծ, շքեղ զարդերով: Ականջօղի և աբադոկի համադրությունը նույնիսկ հասարակ հագուստին արքայական շքեղություն էր հաղորդում , ես իրոք հիացած էի...ու չեմ կարող նկարագրել ուրախությունս, երբ մի քանի օր առաջ Para Chikas ընկերության, ինձ ուղարկած փաթեթում, գտա այս աբադոկն ու ականջօղը:
Para Chikas-ի աքսեսուարներին իմ բլոգին հետևողներն արդեն ծանոթ են իմ նախորդ գրառումներից' այստեղ և այստեղ ու ես ուրախ եմ, որ նրանց հետ իմ համագործակցությունը շարունակվում է:
 Ուզում եմ բոլորիս կյանքում հեքիաթը միշտ առկա լինի, մեր էության ինչ որ մի մասով միշտ ապրենք հեքիաթում ու այո', ինչպես հեքիաթներում, մեր կյանքում էլ դրականը,  բարին միշտ հաղթող լինեն:

 Զարդերը կարող եք պատվիրել գրելով ինչպես Para Chikas,  այնպես էլ Shaga Blog ֆեյսբուքյան էջերին, ի դեպ բլոգի էջով պատվիրելու դեպքում կունենաք  10% զեղչ:

Աբադոկն ու ականջօղերը ParaChikas 
Վերնաշապիկը՝ ASOS

Dec 18, 2013

Manoukyan Accessories-ը Shaga Blog-ում

Մի քանի օր առաջ, համացանցում ընկերներիս համար նվերներ փնտրելիս,  հանդիպեցի Manoukyan Accessories էջին: Քանի որ զարդերը դուր եկան, որոշեցի ծանոթանալ աքսեսուարները պատրաստող աղջկա`Անիի հետ:  Ինձ միշտ հիացնում են մարդիկ, ովքեր չեն սահմանափակում իրենց, անկախ իրենց մասնագիտությունից ստեղծագործում են և դա անում են հաճույքով: Անին մարքեթոլոգ է, բայց հիմա իր ժամանակի մեծ մասը նվիրում է զարդերին: "Ինձ համար յուրաքանչյուր իմ աշխատանք իր բույրը, իր զգացմունքները, իր տեսակն ունի..",-ասում է  Manoukyan Accessories hand made զարդերի հեղինակ Անին:


Sep 29, 2013

Ann handmade-ի աքսեսուարները Shaga Blog-ում

Ճանապարհին փորձում էի պատկերացնել` ինչպիսին կլինի Ann handmade-ի Անին:
Բլոգի շնորհիվ հաճախ հանդիպելով handmade-ով զբաղվող աղջիկների, հասկացել եմ, որ աքսեսուաները բավական նման են  դրանք պատրաստողներին: 
Ann handmade-ի աքսեսուարներում ինչ որ հանգստություն  կա, ուզում ես անընդհատ նայել, ուսումնասիրել յուրաքանչյուր դետալը: Ինչ որ խաղաղություն է, որ քեզ էլ է փոխանցվում: Դրանք միանգամից աչքի ընկնող չեն, վառ ու ճչան չեն ու հենց դրանով էլ գրավում են, դրանք խիստ նորաձև չեն, ինչ որ հատուկ տրամադրություն են ստեղծում ու աննկարագրելի գեղեցիկ են...




Հ.Գ. Եթե ձեզ էլ դուր եկան Անիի աքսեսուարները, դրանք  կարող եք ձեռք բերել  Shaga Shop  օնլայն խանութից, կամ գրելով Shaga Blog-ի ֆեյսբուքյան էջին:

Լավ օր եմ մաղթում, շնորհակալ եմ, որ կարդում եք:

Jun 24, 2013

Fashion Blogger Mood

Ողջույն՜՜ հուսով եմ ամառը լավ է անցնում:Հանգստի, ճանապարհորդությունների հետ կապված ես հետաքրքիր առաջարկ եմ ստացել, ինչի մասին կպատմեմ հետո ;) Այսօր ուզում եմ խոսել մարդկանց մասին, ովքեր ինձ հետ են վերջին ամիսներին, ում հետ աշխատում եմ բլոգում, ընդհանրապես, նկարահանումների ընթացքի,բլոգինգի մասին: Այն, որ բլոգ վարելն ինձ դուր է գալիս արդեն ասել եմ: Բացի բացարձակ ազատությունը, որ տալիս է բլոգը՝ գրել այն ինչ ուզում ես, այնպես, ինչես ուզում ես, բլոգի հենց այս ֆորմատն ինձ հնարավորություն է տալիս միանգամից զբաղվել այն ամենով, ինչ ես սիրում եմ:Այստեղ դու եւ խմբագիր ես, եւ ոճաբան, եւ մոդել, եւ լրագրող, եւ ֆոտոլրագրող, երբեմն ծրագրավորող նաեւ դերասանուհի, որովհետեւ ես փորձում եմ զգալ կերպարները, որոնք ներկայացնում եմ: Բացի այդ, ծանոթանում ես նոր, հետաքրքիր մարդկանց հետ... կուզենայի ավելի շատ ժամանակ տրամադրել բլոգին, շատ եմ ուզում, որ այն հոբբիից վերածվի աշխատանքի ու ես իմ ողջ ժամանակը տրամադրեմ դրան: Շատ որարխ եմ,իմ առաջին համագործակցության համար Para Chicas ընկերության հետ ու հույս ունեմ այդպիսի առաջարկներ դեռ կստանամ: Նաեւ ուրախ եմ իմ ընթերցողների համար, ես ձեզ շատ եմ սիրում....միակ թերությունն այն է, որ ես սկսել եմ ավելի շատ խոսել իմ մասին, տեսնում եք, հիմա էլ անընդհատ իմ մասին եմ խոսում: DDDԻրականում, կարեւոր մարդ կա ում մասին ուզում եմ նշել , նրա հետ եմ արել վերջին շարքերը , լուսանկարիչ Լուսինե Հովհաննիսյան՝ շատ սիրուն, աննկարագրելի դրական աուրայով, վառ մարդ, ում հետ նկարահանումները շատ ուրախ են անցնում:Ներկայացնում եմ մի քանի կադր նկարահանումներից:Մեզ իսկապես հաճույք է պատճառում այն, ինչ մենք անում ենք )))))))Բոլորին լավ օր եմ մաղթում եւ շնորհակալ եմ, որ կարդում եք:
Աքսեսուարները   Para Chicas 
    Para Chicas աքսեսուարները կարող եք ձեռք բերել գրելով  ShagaBlog  եւ Para Chicas  ֆեյսբուքյան էջերին: 

Jun 21, 2013

Summer mood

Ողջույն՜՜ ամռանն ուզում ես գրել միայն ճանապարհորդությունների եւ հանգստի մասին: Ուզում ես ունենալ ամառային վառ, խենթ լուսանկարներ: Ուզում ես տեսնել նոր վայրեր, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Ուզում ես քիչ նստել համակարգչի առաջ, ուզում ես քիչ տխրել փոքր բաներից: Ուզում ես շատ սիրուն լինել, շատ ժպտալ: Լինում է, որ առանց պատճառի ուրախ ես: Ուղղակի ուրախ ես, ու վերջ: Ու այդ ժամանակ սիրում ես աշխարհում բոլորին: Բոլոր-բոլորին: Ա՛յ հենց հիմա, ես բոլորիդ սիրում եմ, իսկապես, ազնիվ խոսք:)))))
Ես չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց....առջեւում հանգստյան օրերն են, տանը մի նստեք, ...չգիտեմ, մի բան մտածեք, մի տեղ գնացեք. բնություն, արեւ, ջուր )) Լավ հանգստյան օրեր բոլորիս: ;)

Շնորհակալ եմ, որ կարդում եք:


Աբադոկները   Para Chicas 
    Para Chicas աքսեսուարները կարող եք ձեռք բերել գրելով  ShagaBlog  եւ Para Chicas  ֆեյսբուքյան էջերին: 
Լուսանկարների համար շնորհակալություն եմ հայտնում Լուսինե Հովհաննիսյանին


Jun 13, 2013

Para Chicas աքսեսուարներ իմ բլոգում: ( մաս 5)

Երբ Dolce&Gabbana 12/13 ցուցադրության ժամանակ տեսա ծաղիկները գլխին քայլող մոդելների,մտքովս էլ չանցավ, որ այն մասսայական կդառնա: Որ կսիրվի, ենթադրում էի, բայց որ կտեղափոխվի փողոց, որ առօրյա կյանքում,անգամ ջինսե տաբատների հետ կտեսնենք մեծ, բազմերանգ ծաղիկներով աբադոկներ կրող աղջիկների .....մմմ.... մտածում էի ՝ այս աքսեսուարը կարմիր գորգի, ամսագրերի շապիկների, ինչ-որ հատուկ միջոցառումների ու ֆոտոշարքերի համար է:
Հետո ես նայեցի Lana Del Rey - Born to die երգի տեսահոլովակը...ծաղիկներով աբադոկն այնտեղ աննկարագրելի գեղեցիկ էր, հեքիաթային...նուրբ սպիտակ զգեստի հետ..
Ես սխալվում էի, ես հասկացա. ոչ մի հատուկ առիթ էլ պետք չէ!!!!!...մյուս կողմից` յուրաքանչուր օր էլ կարող է շատ հատուկ լինել. ի՞նչ իմանաս առավոտյան տանից դուրս գալիս,ի՞նչ անակնկալ է օրը պատրաստել եւ որտե՞ղ կհայտնվես երեկոյան))
Ինձ առօրյայում հաճախ կարելի է տեսնել ծաղիկներից աբադոկով, այդպես մի տեսակ հեքիաթից ես քեզ զգում, մի տեսակ ոչ երկրային:
Աբադոկների համար շնորհակալություն եմ հայտնում Para Chicas ընկերությանը:








            Para Chicas աքսեսուարները կարող եք ձեռք բերել գրելով ShagaBlog եւ Para Chicas ֆեյսբուքյան էջերին:

Related Posts Plugin for WordPress, Blogger...