"Whether you think you can or you can`t Either way you are right."
Showing posts with label my looks. Show all posts
Showing posts with label my looks. Show all posts

Oct 25, 2015

Autumn mood

I do not like the cold. I don’t like to wear on thousands of clothes like cabbage. Don’t like it when it pinches the nose as you go out on the street. I don’t like red cheeks and freezing fingers.

… but I love autumn. Dry, golden and pleasant. In such autumn you can’t breathe enough this magical air. In this autumn you need a hand in your hand, and time passes so quickly. And it doesn’t matter if you are under the rug in front of a window or walking in the park. I love this autumn. It’s mine.

 
Poncho` Asos

Aug 18, 2015

Don't OverThink it

“We are dying from overthinking. We are slowly killing ourselves by thinking about everything.

Think. 
Think. 
Think. 

You can never trust the human mind anyway. It's a death trap.” 



                                                                               Jeans Asos

May 31, 2015

Ֆիլմ, լավ մտքեր, լիքը ելակ . Lazy Sunday

  Are you really lazy today? Then it's just time to lay on the couch with some chocolate or candy or strawberries and a lot of episodes of your favorite films ;) Nothing's wrong with that!            
  Ողջուն, այսօր ես հասցրել եմ երկու հրաշալի ֆիլմ  դիտել, լիքը ելակ ուտել , լավ բաների մասին մտածել ու շատ ժպտալ: Համաձայն եմ , աշխարհը դրանով դժվար թե փրկվի, բայց ես նման ծրագրեր առանձնապես չունեմ էլ: Ես որոշել եմ հոգ տանել, խնամել իմ անձնական աշխարհը, որ այնտեղ միշտ լուսավոր, խաղաղ ու ներդաշնակ լինի:   Իսկ, ընդհանրապես, երբեմն ուղղակի անհրաժեշտ է ոչ մի բան չանել , դրա մեջ ոչ մի վատ բան չկա:)
 

Կիսարջազգեստը և  անթև վերարկուն իմ սիրելի՝ AmiManay Կոշիկները՝ Aldo Գծավոր բլուզը՝ Asos 

May 12, 2015

Նորաձևության զոհերի մասին

I love everything about this outfit. I like jeans, it’s very comfortable, I like stripes, it’s always a good idea, and I like red lipstick, it’s very feminine. And what about your style, what do you like more?


Ինձ թվում է դեպրեսիաները, անինքնավստահությունը առաջանում են, երբ մարդը չգիտի թե ինչ է ուզում, կամ այն ինչ ուզում է, իրականում իրեն պետք չէ: Ինքը տարիներով աշխատում է, ժամանակ, էներգիա , ռեսուրսներ է ծախսում մի բանի համար, որն իրենը չէ, ու, նույնիսկ,  դա ունենալուց հետո չի զգում այն բավարարվածությունը, ներքին հանգստությունը, որն ակնկալում էր ստանալ...ու այդպես այնքան, մինչև ինքն իրեն չհարցնի լավ, իսկ ես ինչ եմ իսկապես ուզում-սիրում...Օրինակ՝նորաձևությունը այնքան հաճախ է փոփոխվում, որ գրեթե անհնար է լինել միշտ թրենդի մեջ, ու մեծ հաշվով պարտադիր էլ չէ, կամ հաճախ տվյալ սեզոնին նորաձև են դառնում այնպիսի ոճերը, որոնք բացարձակ չեն համապատասխանում քո կերպարին, քո աշխարհընկալմանը ու , եթե ադեկվատ ու ճիշտ չվերաբերվես նորաձևությանը, հեշտությամբ կարող ես դառնալ դրա զոհը, օրինակները մեր շրջապատում շատ են...այս ամենից խուսափելու համար, պետք է տաս ինքդ քեզ շատ պարզ հարց՝ ինչ եմ ես սիրում, ով եմ ես....ամենաանհասկանալի իրավիճակներում, հագնում ես այն ինչ սիրում ես, ու թող  որ բոլորի համար դու լինես "թրենդից դուրս": "Լավ, ես թրենդի մեջ չեմ, բայց ես հագնում եմ , այն ինչ սիրում եմ",-կարծում եմ սա ամենաճիշտ պատասխանն է.,.. կուզենայի, որ այս մոտեցումը ոչ միայն հագուստին ու նորաձևությանը վերաբերեր, այլ հենց այսպես մտածելով էլ ապրեինք:
 
Ես հագել եմ այն ինչ սիրում եմ ջինս, գծավոր բլուզ և կարմի շրթներկ: Իսկ Դուք ինչ եք սիրում :) Ջինսե շրջազգեստն ու գծավոր բլուզը՝ ASOS   :  
Լուսանկարիչ ՝Գևորգ Պերկուպերկյան

Mar 29, 2015

AmiManany-ին Shaga Blog-ում. HIDDEN SEXUALITY collection

 
  I am so happy with this AmiManany dress - it is very simple but so elegant. "HIDDEN SEXUALITY” collection perfectly suits the spirit of the year’s most feminine month.                                                                                                                                                                                               Ողջույն, այսօր ուզում եմ պատմել հայ դիզայներներից մեկի մասին: AmiManany -ի դիզայներ Արմինեի հետ ես ծանոթացա նկարահանումներից մեկի ժամանակ: Ինձ շատ դուր եկան միաժամանակ պարզ, բայց  էլեգանտ զգեստները: AmiManany -ի հավաքածուն կոչվում է "Թաքնված սեքսուալություն" և, ինչպես նրանք են ասում , լիովին համապատասխանում է  տարվա "ամենականացի " ամսվա հետ: Ի դեպ՝  կանանց միամսյակի մասին, ես շնորհավորում եմ իմ բլոգն ընթերցող բոլոր կանանց և աղջիկներին: Ես ձեզ շատ եմ սիրում: Ուզում եմ, որ միամսյակի կարիք ընդհանրապես չլինի,   որպեսզի ծաղիկներ մենք ստանանք ամենաքիչը յուրաքանչյուր հանգստյան օր , իսկ սեր-ուշադրություն ու նման լավ բաներ՝ ամեն օր: :)                                                            
 
 
 Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Mar 26, 2015

Spring mood in Shaga Blog . Գարնանային տրամադրություն Shaga Blog-ում

Hi, Guys. It’s spring! With the warm Sun and lengthening days. With long walks and 100% confidence that everything’s gonna be alright!                                                                            Ողջույն!!! Վերջապես արևոտ ու տաք օրեր: Գարուն է՝ վառ գույներով, երկար զբոսանքներով ու 100% վստահությամբ, որ ամեն ինչ լավ է լինելու: )
Կոշիկները՝ Aldo                                                                                                                                Շրջազգեստները՝ Asos                                                                                                                         Վերնաշապիկը՝  Asos                                                                                                                       Պայուսակները՝ Asos                                                                                                                         Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի         

Feb 20, 2015

Մեկ հեռախոսազանգ

Ողջույն~~...իմ բլոգն ասես փոքրիկ(արդեն 2 տարեկան) կենդանի լինի(օրինակ արջ), որ ձմռանը քուն է մտնում, իսկ գարնան շունչն զգալուն պես արթնանում: Սկսենք նրանից, որ ցուրտ է և, անգամ, հանուն իմ սիրելի բլոգի, ես պատրաստ չեմ կանգնել -....ջերմաստիճանի պայմաններում և լուսանկարվել: Միակ բանը,  որ ես մտածում եմ ցուրտ ժամանակ' ինչպես մի  տաք վայրից մյուսը հասնել:
 Բայց, այս տարի, ինձ "քնից արթնացրեց" ոչ թե արևն ու տաք եղանակը,  այլ մի հեռախոսազանգ:
Գոյություն ունի ընկերություն, որի հետ ես շատ էի ուզում աշխատել, դա բլոգերների հետ աշխատող ամենամեծ միջազգային ընկերություններից է և բլոգը բացելու առաջին  օրից ես նրանց նամակ էի գրում:  Ես այնքան հաճախ էի գրում, որ, անգամ, կասկածում էի, որ դրանք տեղ են հասնում, որովհետև միայն այն պատճառով, որ այլևս իրենց չձանձրացնեմ, նրանք պետք է  պատասխանեին ինձ: 
Բայց...իմ նամակներն անպատասխան էին մնում ...Ի վերջո ես դադարեցի գրել: Դա չի նշանակում "հույսը կորցնել", ես, ընդհանրապես, երբեք հույսս չեմ կորցնում: Ես դադարեցի գրել, բայց գիտեի, որ մի օր, մի շատ լավ օր, թեկուզ երկու տարի անց, ինձ անպայման պատասխանելու են:))) 
Եվ այո՛, ինձ զանգահարեցին: Չեմ կարող նկարագրել իմ ուրախությունը:
Ես հերթական անգամ համոզվեցի , երբ ինչ որ բան իսկապես շատ ես ուզում, երբ ցանկությունդ բարի է, այն անպայման իրականանում է: 
Իսկ ընկերության հետ իմ համագործակցության մասին կպատմեմ հաջորդ post-ում:))
Իմ շատ սիրելի ընթերցողներ, Asos-ն առաջարկում է գարնանային շատ ոճային հավաքածու ))

                                                Ջինսն ու բլուզը՝  Asos

Nov 11, 2014

Շնորհավոր !!

 Անկախ նրանից ինչով ենք զբաղվում, ինչ հաջողություններ ունենք, ամենակարևորը կյանքում մարդիկ են, ովքեր մեզ շրջապատում են: Մեծ հաշվով մեր օրը, մեր տրամադրությունը պայմանավորված է օրվա ընթացքում մեզ հանդիպած մարդկանցով ու  ամենամտերիմների շրջանում պետք է  թողնել միայն դրական, անկեղծ,  բարի մարդկանց:
 Ես ուրախ եմ, որ իմ կյանում կան այդպիսի  մարդիկ ու այսօր նրանցից մեկի համար կարևոր օր է:
  Ես անչափ երջանիկ եմ, որ իմ օրվա մեծ մասն անցում է մարդու հետ, ով անսահման  դրական է, ում հետ  հետաքրքիր է, կարող ենք անդադար խոսել ու չձանձրանալ, միասին միայն մեզ հասկանալի ու կարևոր ծրագրեր մտածել, ու ոչ միայն մտածել, նաև իրականացնել, կարող ենք  անընդհատ ծիծաղել, հաճախ անգամ առանց պատճառ, ուղղակի որովհետև լավ տրամադրություն ունենք, երիտասարդ ենք, ուրախ ենք,  ուղղակի սիրում ենք կյանքն ու ամեն ինչ, ինչ մեզ շրջապատում է:  Հարկ եղած դեպքում կարող ենք նաև լաց լինել,միասին դա այնքան էլ ողբերգական չի լինում:
Ես ուզում եմ իմ ամբողջ ջերմությունը դնել այս գրառման մեջ, ես վաղուց այսքան անկեծ post չեմ արել:
Իմ բարձրահասակ, շիկահեր , անչափ գեղեցիկ Լուսինե, շնորհավորում եմ: Ես ուզում եմ որ դու երջանիկ լինես, միշտ այնպես անհոգ ու անկեղծ ժպտաս,  ինչպես այս լուսանկարներում ես:
Շրջազգեստը՝ ASOS
Վերարկուն՝ ASOS

Nov 3, 2014

Հեքիաթ և նորաձևություն

Դեռ նախորդ տարի, երբ տեսա D&G-ի աշուն-ձմեռ ցուցադրությունը, միանգամից տպավորվեցին աբադոկով ու մեծ ականջօղերով քայլող մոդելները: Ճիշտն է, համացանցում կարծիքներ կարդացի, որ զարդերը ''too much'' էին.կամ աբադոկը պետք է լիներ, կամ ականջօղը , բայց ես համաձայն չէի. ցուցադրությունը վերածվել էր հեքիաթի, տպավորություն էր,  թե հայտնվել ես հեքիաթային թագավորությունում և մոդելները թագավորությունում ապրող կանայք են' մեծ, շքեղ զարդերով: Ականջօղի և աբադոկի համադրությունը նույնիսկ հասարակ հագուստին արքայական շքեղություն էր հաղորդում , ես իրոք հիացած էի...ու չեմ կարող նկարագրել ուրախությունս, երբ մի քանի օր առաջ Para Chikas ընկերության, ինձ ուղարկած փաթեթում, գտա այս աբադոկն ու ականջօղը:
Para Chikas-ի աքսեսուարներին իմ բլոգին հետևողներն արդեն ծանոթ են իմ նախորդ գրառումներից' այստեղ և այստեղ ու ես ուրախ եմ, որ նրանց հետ իմ համագործակցությունը շարունակվում է:
 Ուզում եմ բոլորիս կյանքում հեքիաթը միշտ առկա լինի, մեր էության ինչ որ մի մասով միշտ ապրենք հեքիաթում ու այո', ինչպես հեքիաթներում, մեր կյանքում էլ դրականը,  բարին միշտ հաղթող լինեն:

 Զարդերը կարող եք պատվիրել գրելով ինչպես Para Chikas,  այնպես էլ Shaga Blog ֆեյսբուքյան էջերին, ի դեպ բլոգի էջով պատվիրելու դեպքում կունենաք  10% զեղչ:

Աբադոկն ու ականջօղերը ParaChikas 
Վերնաշապիկը՝ ASOS

Oct 19, 2014

Նոր միտք

Ողջույն, մի քանի օր առաջ  հեռուստաընկերություններից մեկի առավոտյան ծրագրի համար հաղորդում էինք նկարում, որի թեման աշնանային նորաձևությունն էր: Ընտրում էինք յուրաքանչյուր կառուցվածքին համապատասխան  աշնանը նորաձև տաբատներ: Հաղորդմանը պատրաստվելու ընթացքում ես այնքան ուսումնասիրեցի, այնքան բան իմացա մարդկանց կառուցվածքների տիպերի և յուրաքանչյուր կառուցվածքի համար իդելական հագուստի մասին , որ եթե որևէ կասկած ունեք ձեզ համար հագուստ ընտրելիս գրեք ինձ  Shaga Blog-ի էջին ես հաճույքով կօգնեմ ձեզ: Իմ նոր գիտելիքներն ինձ էլ օգտակար եղան՝ ես համոզված էի, որ այս սեզոն  նորաձև բարձր գոտկատեղով տաբատներն ինձ համար չեն, բայց պարզվեց հակառակը: Իմ կառուցվածքի դեպքում, ես կարող եմ հանգիստ կրել դրանք:
Ընդհանրապես ճիշտ համադրության,չափսերի, որոշակի համամասնություններ պահելու դեպքում յուրաքանչյուր մարդ կարող է կրել յուրաքանչյուր հագուստ:
Գիտեք, մտածեցի, ոչ միայն եթերում նմանատիպ հաղորդում վարեմ, այլև բլոգում, այդպիսի էջ բացեմ, որտեղ կլինեն միայն գործնական, օգտակար խորհուրդներ, կառանձնացնենք կառուցվածքի տիպերը, կընտրեք հագուստներ, գույներ, աքսեսուարներ և այլն:
Բլոգի արդեն երկու տարիների ընթացքում, ինձ ոչ հաճախ, բայց դիմել են աղջիկներ, ովքեր ինչ որ օգնության, խորհուրդի կարիք ունեին, մենք շատ երկար խոսել ենք, քննարկել ու ինձ միշտ ուրախացրել է փաստը, որ կարող եմ ինչ որ կերպ օգտակար լինել նրանց: Իսկ այս էջը հենց այդ նպատակը կունենա:Ես շատ եմ ուզում  տեսնել միայն  գեղեցիկ, ինքնավստահ, արդյունքում նաև երջանիկ աղջիկների իմ շուրջը և ոչ միայն՝ ընդհանրապես ամենուր : 
Ամբողջ կերպարը ու էլի շատ հետաքրքիր look- եր կարող եք գնել ASOS-ում:

Լուսանկարիչ՝ Մարի Աբելյան


Related Posts Plugin for WordPress, Blogger...