"Whether you think you can or you can`t Either way you are right."
Showing posts with label mood. Show all posts
Showing posts with label mood. Show all posts

Oct 25, 2015

Autumn mood

I do not like the cold. I don’t like to wear on thousands of clothes like cabbage. Don’t like it when it pinches the nose as you go out on the street. I don’t like red cheeks and freezing fingers.

… but I love autumn. Dry, golden and pleasant. In such autumn you can’t breathe enough this magical air. In this autumn you need a hand in your hand, and time passes so quickly. And it doesn’t matter if you are under the rug in front of a window or walking in the park. I love this autumn. It’s mine.

 
Poncho` Asos

Aug 17, 2014

Հեծանիվ քշելու տրամադրություն

Առաջին բանը, որ ինձ դուր եկավ հեծանիվներն էին, ավելի ճիշտ հեծանիվ քշելու համար նախատեսված ճանապարհները: Հեծանիվ Երևանում էլ կարելի է քշել, բայց մեկ դու ես մարդկանց խանգարում, մեկ մարդիկ՝ քեզ, վտանգ կա, որ կընկնես մեքենայի տակ կամ էլ՝ ինչ որ փոսի մեջ: Չէ, ես չեմ բողոքում, բայց եթե հնարավոր լիներ յուրաքանչյուր երկրից որևէ ինձ դուր եկած բան հետս բերել, ապա այս դեպքում դա կլիներ հեծանվուղին: Հեծանիվների համար նախատեսված ճանապարհն իսկապես շատ գեղեցիկ էր, այն ասես բաժանում էր ծովը քաղաքից՝ մի կողմում ծովն էր իր անսահմանությամբ, գեղեցկությամբ մյուս կողմում քաղաքը ՝ բարձր, նորակառույց շենքերով, սրճարաններով, բազմաթիվ լճերով: Հեծանիվ հեշտությամբ կարելի էր գտնել...նախ տեղի բնակիչներն էին ընդամենը երկու երեք դոլարով առաջարկում, հետո էլ կարելի էր քաղաքի կենտրոնից քարտ վերցնել ու որքան ուզում ես , երբ ուզում ես քշել: Հեծանվուղին երբեք դատարկ չէր լինում, օրվա յուրաքանչյուր ժամին, նույնիսկ ամենաշոգ ժամերին, երբ քաղաքը դատարկվում էր, հեծանվուղում կարելի էր տեսնել հեծանվորդների՝ տարբեր ազգությամբ, տարբեր տարիքի մարդիկ, որոնց բոլորին միավորում էր սերը հեծանիվի հանդեպ, հնարավոր է մի քիչ պաթետիկ է հնչում, բայց ես հավատում եմ, որ դա այդպես էր: Ի դեպ , ինչ որ չգրված օրենքով, հեծանվորդներն իրար ժպտում էին, ու ամեն մեկն իր լեզվով բարևում....այսինքն բացի հեծանվուղուց, ես կուզենայի հեծանվորդներին էլ Հայաստան բերել ))))

Հեծանվուղիներ կային քաղաքի բոլոր ծայրերում, այնպես որ քաղաքը կարելի էր բացահայտել հեծանիվ քշելով, ինչն էլ, փաստորեն, մենք անում էինք:


Հ.Գ. Հանգստի մեկնելու համար շատ կարևոր է, որ հագուստն էլ հանգիստ լինի՝ առանց ավելորդությունների՝հարմարավետ կոշիկներ, շորտեր, պարզ, հասարակ բլուզներ, գլխարկներ:  Իմ սիրելի ASOS-ից ես իրոք շատ հարմարավետ հագուստ էի ընտրել, միայն ASOS-ի սպիտակ կեդերով կարելի էր ոչ միայն հեծանիվով, այլև ոտքով ողջ քաղաքը շրջել և չհոգնել: 

Բոլորիդ մաղթում եմ ամառային անմոռանալի տպավորություններ, շնորհակալ եմ, որ կարդում եք:

Aug 9, 2014

Բարև Ծով

 Մեր պատուհանից հրաշալի տեսարան էր դեպի ծով: Ամեն առավոտ ես արթնանում էի արևածագից առաջ, լուռ, որպեսզի ոչ մեկի չարթնացնեմ, սուրճ էի պատրաստում ու դուրս գալիս պատշգամբ: Առավոտյան ժամերին, երբ լողափը դատարկ է, ծովն ավելի գեղեցիկ է թվում: Ես երկար կանգնում էի պատշգամբում, ժպտում էի ինձ, ծովին,արևին, որ հայտնվում էր չգիտես որտեղից` արտացոլվելով ծովի մեջ`տպավորություն ստեղծելով, թե գոյություն ունի երկու արև: Ես ինձ բացարձակ երջանիկ էի զգում, միայն այն մտքից, որ շուրջս ամեն ինչ այդքան գեղեցիկ է:

Վարդագույն շորտը`ASOS
Մանուշակագույն շարֆը` ASOS

Jul 20, 2014

Որքան բան է փոխվել

Այսօր ողջ օրը զբաղված եմ լինելու բլոգով: Բլոգի ողջ պարունակությունը տեղափոխելու եմ shagablog.net կայք: Այո՛, ես հրաշալի նորություն ունեմ, ես ծանոթացել հրաշալի, պրոֆեսիոնալ մի թիմի հետ և այսուհետ աշխատելու ենք միասին արդեն նոր կայքում: 
Այդ մասին մանրամասն կգրեմ ավելի ուշ: 
Աշխատելու ընթացքում կարդում էի բլոգիս հին գրառումները, որքան բան է փոխվել երկու տարիների ընթացքում. փոխվել եմ ես, փոխվել է բլոգս, ոճս: 
Երբ  դեռ մտածում էի բլոգ ունենալու մասին, շատ էի կարդում  աշխարհում հայտնի նորաձևության բլոգերներին: Ինձ հետարքրքրում էին բլոգերներն, ովքեր շատ կենտրոնացած չէին հագուստի վրա: Ի վերջո, այն, թե ինչ  հագուստ են նրանք նախընտրում, ինչ ոճ, ինչ համադրություններ, դու արդեն տեսնում ես լուսանկարներում: Ավելի հետաքրքիր էր կարդալ ինչ որ հեռավոր երկրում ապրող, քո նման, քո հասակակից աղջկա մտքերը, իմանալ առօրյայի, նպատակների, երազանքների մասին: Եթե ամեն ինչ գրված էր անկեղծ, դրա հետ մեկտեղ աղջիկը գեղեցիկ էր և ինձ դուր է գալիս նրա ոճը, ես կրկին վերադառնում էի նրա բլոգ:  Ես ուզում էի բացի գեղեցիկ լուսանկարները, "տեսնել"  այն աղջկան, ով "ապրում էր" այդ բլոգում:
Նորաձևության բլոգերները հիմնականում աշխատում են նույն բրենդների հետ, հետևաբար նրանց հագուստները հաճախ կարող են նույնը լինել ու միակ բանը, որ նրանց կառանձնացնի հենց իրենք են: Այդպես է նաև կյանքում՝ մենք բոլորս այնքան տարբեր ենք ու հենց այդ տարբերությունն էլ մեզ դարձնում է եզակի, աննման: Սիրենք մեզ հենց դրա համար, այնպես, ինչպես որ մենք կանք:
Կոշիկները`ASOS
Ջինսե կոմբինիզոնը՝ASOS
Լուսանկարները՝Մարի Աբելյանի
Շնորհակալ եմ, որ կարդում եք: Լավ օր )

Jul 14, 2014

Քայլել, նայել, զգալ...

 Սիրում եմ ճանապարհորդության պատրաստվելու ողջ ընթացքը՝ նախ համացանցում կարդում ես երկրի մասին, որը պատրաստվում ես տեսնել, հետո ինքդ քեզ համար առանձնացնում ես վայրերը, որոնք անպայման այցելելու ես: Պատկերացնում ես լուսանկարներ, որոնք այնտեղ անելու ես և մտածում՝միայն թե տեսախցիկս չմոռանամ: ))
Յուրաքանչյուր երկրում կան հայտնի, զբոսաշրջիկների համար սիրելի վայրեր ու կան "թաքնված", հաճախ տուրիստական ընկերությունների կողմից աննկատ մնացած վայրեր: Դրանք բացահայտելու համար, անհրաժեշտ է ուղղակի քայլել, նայել, զգալ...Ես հավաքում եմ ճամպրուկներս ու մտածում նոր բացահայտումների, զգացողությունների ու տպավորությունների մասին, որոնք ինձ սպասում են: Ամառն, այնուամենայնիվ, հրաշալի ժամանակ է:

Վերնաշապիկը` ASOS
Կոշիկները `  ASOS
Լուսանկարները` Մարի Աբելյանի
Շնորհակալ եմ, որ կարդում եք: Լավ օր : ))

Jul 3, 2014

Առաջ Բրազիլիա

Ես երբեք առանձնապես հետաքրքրված չեմ եղել ֆուտբոլով, բացի Հայաստանի հավաքականի մի քանի խաղերից, ֆուտբոլ գրեթե չեմ  նայել: Այս տարի այնպես ստացվեց, որ ես, աշխատանքի բերումով, պետք է հետևեի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, գոնե պետք է տեղյակ լինեի՝ որ թիմը հաղթեց, ովքեր դարձան գոլերի հեղինակ, խաղի որ րոպեին և այլն: Այս տեղեկատվությունը կարելի է իմանալ առանց խաղը դիտելու՝յուրաքնչյուր կայքից, բայց...ես բաց չեմ թողնում ոչ մի հանդիպում: Առաջին մի քանի  խաղը դիտելուց հետո ես այնպես տարվեցի, որ հիմա, երբ մեկ-երկու օր դադարներ են լինում, ինձ թվում է ինչ որ բան պակասում է: Ի դեպ, ես երկրպագում եմ Բրազիլիայի հավաքականին, չնայած Չիլիի հետ խաղում ես ինչ որ երկակի զգացողություն ունեցա, ուզում էի երկու թիմերն էլ դուրս գային քառորդ եզրափակիչ))))) 
Մի խոսքով ես սիրում եմ Ֆուտբոլ!!! Առաջ Բրազիլիա !!! Նույնիսկ բլոգիս նկարներն են այսօր մի քիչ ֆուտբոլային:  )))

Ջինսը՝Asos
Կոշիկներն ՝Asos
Լուսանկարները՝ Մարի Աբելյանի

May 14, 2014

Մի քիչ ամառ

Նույնիսկ չնկատեցի, ինչպես Ամառ եկավ: Ամեն տարի սպասում էի, ինչ որ պլաններ կազմում: Հիմա ես հասկացել եմ՝ պետք չի սպասել ոչ մի բանի, ոչ մեկի: Ամառվա հետ կապված մեծ ծրագրեր ես կազմում, հետո ինչ որ բան չի ստացվում, հիասթափվում ես, մարդկանցից ինչ որ բաներ ես սպաում, նրանք քո սպասելիքները չեն արդարացնում ու հիասթափվում ես :  Չեմ սիրում հիասթափված մարդկանց: Հիասթափությունը հիմար, երևակայական բան է: Ով էր ասում մարդկանցից ավելին սպասեիր, կամ ով էր ասում, որ ամեն ինչ քո գծած պլանով պետք է ընթանա: Իրականում, այդպես նույնիսկ ձանձրալի կլիներ: Լավ է, երբ անսպասելի բաներ են լինում, սկզբում հնարավոր է տխրես, որ քո ուզածով չեղավ....բայց հենց այդ անորոշությունը, "տեսնես հետո ինչ է լինելու"-ն կյանքը հետաքրքիր են դարձնում. դրա համար արժե ապրել: Շատ պետք չէ բարդացնել: Մեր կյանքին կարելի է վերաբերվել կինոյի կամ գրքի նման ու հետքրքրասեր ընթերցողի կամ ֆիլմ դիտողի նման կողքից հետևել: Միակ բանը, որում պետք է վստահ լինես,այն է,  որ հետո շատ ավելի լավ է լինելու: Օրինակ, եթե ինչ որ պատճառով չգնացիր Վրաստան, հնարավոր է հետո գնաս Փարիզ, կամ  երազածդ ուրիշ երկիր, կամ եթե քեզ լքել է մարդ ում սիրում էիր, հնարավոր է հետո հանդիպես նրան, ում ոչ թե կսիրես, այլ շատ-շատ-շատ կսիրես ու դա փոխադարձ կլինի: Մի խոսքով պետք չի հիասթափվել ու պետք չի տխրել: Իրականում ամեն ինչ շատ լավ է, որովհետև մենք երիտասարդ ենք, մենք ազատ ենք, մենք ընտրության լիքը հնարավորություն ունենք, մենք ամբիցիոզ ենք ու... առանց պատճառ, ուղղակի ամեն ինչ շատ լավ է: )))
Հ.Գ. Ոգևորված գրեցի )))) Եկեք չմոռանանք, որ ես ի վերջո նորաձևության բլոգեր եմ)))) Ես ուզում  եմ շնորհակալություն հայտնել ASOS ընկերությանը, որ ինձ դեռ հանդուրժում է, որովհետև ես այնքան անպարտաճանաչ բլոգեր եմ, այնքան ուշ-ուշ եմ բլոգս թարմացնում: Բոլոր դեպքերում մեր համագործակցությունը դեռ շարունակվում է, ինչի համար ես շատ ուրախ եմ: Ես երկար ժամանակ  ASOS-ում չէի եղել ու նայում էի թե ինչքան նոր, հրաշք բաներ կան այնտեղ, ձեզ էլ եմ առաջարկում ծանոթանալ ASOS-ի նոր, ամառային հավաքածուին: 
Շնորհակալ եմ, որ կարդում եք: Լավ օր:

Կոշիկներն ու շրջազգեստը՝ASOS
Լուսանկարները՝Արկադի Քալանթարյանի

Apr 21, 2014

Shaga Blog-ի առաջին տեսանյութը (outfit video)

Երևի երբեք այսքան անհանգիստ չեմ եղել բլոգում որևէ բան տեղադրելիս: Այսպես կոչված outfit video նկարահանելու գաղափար ես վաղուց ունեի, բայց ժամանակ պահանջվեց, մինչև հասկացա, թե հատկապես ինչ եմ ուզում: Նման դեպքերում շատ կարևոր է, որ կողքիդ լինի գործից ոչ միայն շատ լավ հասկացող մարդ, այլև ընկեր, ով քո խելառ մտքերին կավելացնի իր խելառ մտքերը ու  կհավատա, որ ամեն ինչ կստացվի:  Ես անչափ շնորհակալ եմ Սուրեն Մանուկյանին այս տեսանյութի համար: Սա մեր վերջին տեսանյութը չէ, տեսանյութեր էլի կլինեն,բայց ԱՌԱՋԻՆն է, այդ պատճառով էլ ինձ  շատ կարևոր է ձեր կարծիքը: Հույս ունեմ' տեսանյութի  տրամադրությունը կփոխանցվի նաև ձեզ) )) Հ.Գ. Տեսանյութում ես կրում եմ ASOS-ից վառ կապույտ վերնաշապիկ և ջինսե տաբատ:Ի դեպ կապույտի բոլոր երանգներն ու ծնկների հատվածում պատռված ջինսերն այս սեզոն բավական ակտուալ են:

Dec 26, 2013

Շատ Ամանորյա տրամադրություն!!!

Քիչ, շատ քիչ է մնում մինչև Ամանոր....
Տոնածառն արդեն զարդարված է, նվերներն` ընտրված, երազանքներն էլ սպասում են իրենց ժամին, որ իրականանան...
Սիրում եմ Ամանորի հետ կապված ամեն ինչ`փողոցների լուսավորությունից մինչև Ամանորյա ֆիլմերն ու մուլտֆիլմերը, ամանորյա տրամադրությունն ու տոնածառի հին խաղալիքները, նարնջագույն բոլոր մրգերն ու Coca cola-յի ամանորյա գովազդը, ամանորյա բոլոր երգերն ու շնորհավորանքներով հեռախոսազանգերը...
Զարդարում էի տոնածառն ու նայում ռուսական Тариф Новогодний ֆիլմը` "Ես ձեզ չեմ ճանաչում, դուք ինձ չեք ճանաչում, ես ուղղակի զանգել եմ ձեզ ասելու` Շնոր-հա-վոր!!!:
Ֆիլմի հերոսի նման ես էլ, շատերին, ովքեր հիմա կարդում են իմ բլոգը, չեմ ճանաչում....բայց ուզում եմ ասել`   Շնոր-հա-վոր:
 Բոլորավին նշանակություն չունի` հին տարի-նոր տարի,  ուղղակի ևս մեկ հնարավորություն  իրար ավելի շատ սիրելու, ներելու, ավելի լավը դառնալու: 
Ուզում եմ, որ բոլորիս Ամանորյա երազանքն իրականանան,  իսկ ավելի շատ, ուզում եմ, որ բոլորս Ամանորյա երազանք ունենանք: 
Ուզում եմ ավելի անհոգ լինենք ու շատ ժպտանք: Շնոր-հա-վոր!!!
Հ.Գ. Տարվա ընթացքում, բլոգի հետ կապված շատ անսպասելի ու լավ բաներ եղան, որոնց մասին դեռ կգրեմ: 2013-ին երևի թե էլ չեմ հասցնի, բայց անպայման դրանց մասին կպատմեմ 2014-ին: )) 
 Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի ընկեր Յեղիա Ներսեսյանին, որ նկարեց այս շարքը: Ես վաղուց ուզում էի նման շարք ունենալ և փաստորեն, սա էլ փոքրիկ երազանք էր, որ հասցրեց իրականանալ այս տարի: Շնորհակալ եմ))
 Անչափ շնորհակալ եմ երկու շատ գեղեցիկ աղջիկներին` Լուսինե Հովհաննիսյանին և Տալիթա Բաղդասարյանին, որ ինձ շատ օգնեցին այս տարի:
Շնորհակալ եմ Դավիթին և իմ քույրիկներին, ուղղակի, որովհետև նրանք կան: ))

Վերջ: Կհանդիպենք 2014-ին: ))))))))))))


Related Posts Plugin for WordPress, Blogger...