"Whether you think you can or you can`t Either way you are right."

Jun 24, 2013

Fashion Blogger Mood

Ողջույն՜՜ հուսով եմ ամառը լավ է անցնում:Հանգստի, ճանապարհորդությունների հետ կապված ես հետաքրքիր առաջարկ եմ ստացել, ինչի մասին կպատմեմ հետո ;) Այսօր ուզում եմ խոսել մարդկանց մասին, ովքեր ինձ հետ են վերջին ամիսներին, ում հետ աշխատում եմ բլոգում, ընդհանրապես, նկարահանումների ընթացքի,բլոգինգի մասին: Այն, որ բլոգ վարելն ինձ դուր է գալիս արդեն ասել եմ: Բացի բացարձակ ազատությունը, որ տալիս է բլոգը՝ գրել այն ինչ ուզում ես, այնպես, ինչես ուզում ես, բլոգի հենց այս ֆորմատն ինձ հնարավորություն է տալիս միանգամից զբաղվել այն ամենով, ինչ ես սիրում եմ:Այստեղ դու եւ խմբագիր ես, եւ ոճաբան, եւ մոդել, եւ լրագրող, եւ ֆոտոլրագրող, երբեմն ծրագրավորող նաեւ դերասանուհի, որովհետեւ ես փորձում եմ զգալ կերպարները, որոնք ներկայացնում եմ: Բացի այդ, ծանոթանում ես նոր, հետաքրքիր մարդկանց հետ... կուզենայի ավելի շատ ժամանակ տրամադրել բլոգին, շատ եմ ուզում, որ այն հոբբիից վերածվի աշխատանքի ու ես իմ ողջ ժամանակը տրամադրեմ դրան: Շատ որարխ եմ,իմ առաջին համագործակցության համար Para Chicas ընկերության հետ ու հույս ունեմ այդպիսի առաջարկներ դեռ կստանամ: Նաեւ ուրախ եմ իմ ընթերցողների համար, ես ձեզ շատ եմ սիրում....միակ թերությունն այն է, որ ես սկսել եմ ավելի շատ խոսել իմ մասին, տեսնում եք, հիմա էլ անընդհատ իմ մասին եմ խոսում: DDDԻրականում, կարեւոր մարդ կա ում մասին ուզում եմ նշել , նրա հետ եմ արել վերջին շարքերը , լուսանկարիչ Լուսինե Հովհաննիսյան՝ շատ սիրուն, աննկարագրելի դրական աուրայով, վառ մարդ, ում հետ նկարահանումները շատ ուրախ են անցնում:Ներկայացնում եմ մի քանի կադր նկարահանումներից:Մեզ իսկապես հաճույք է պատճառում այն, ինչ մենք անում ենք )))))))Բոլորին լավ օր եմ մաղթում եւ շնորհակալ եմ, որ կարդում եք:
Աքսեսուարները   Para Chicas 
    Para Chicas աքսեսուարները կարող եք ձեռք բերել գրելով  ShagaBlog  եւ Para Chicas  ֆեյսբուքյան էջերին: 

14 comments:

  1. Shat apreq duq erexeq ******* hianum em dzezanov

    ReplyDelete
  2. Luss gjos shat lavna

    ReplyDelete
  3. menak im mota, vor backstage kadrern aveli hetaqrqira naely? :D

    ReplyDelete
    Replies
    1. incela misht hetaqrqir exel, mek mek backstage-nern aveli shat qan fotosharqy))))))))

      Delete
  4. shat lavn eq <3

    ReplyDelete
  5. մեծ գրպաններով յուբկան շատ լավն է, որտեղից եք գգնել?

    ReplyDelete
  6. Ներկայացված բոլոր հագուստները կարված են տիկին Շեկունցի մոտ: Եթե հետաքրքիր է կարող եմ տվյալները տալ, դուք էլ կարեք:

    ReplyDelete
  7. Indz kuxarkeq tikin SHekunci tvyalner@?))naxapes shnorhakal em

    ReplyDelete
  8. Xndrum em indz kuxarkeq tikin Shekunci tvyalner@? naxapes shnorhakal em))

    ReplyDelete
  9. Anulik jan Shaga Shop online xanutic karox eq dzerq berel bolor hagustnery, hima dzez linky kuxarkem https://crossroad.com/search?q=shaga%20shop

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...