Սիրում եմ այն օրերը, որ անցկացնում եմ ընտանիքիս ու հարազատներիս հետ: Վաղուց ուզում էի տեղադրել այս լուսանկարները, բայց պակասում էր այն տրամադրությունը, որ կա լուսանկարներում, որ միշտ լինում է, երբ օրս անցնում է ընտանիքիս հետ, այն ապահովության ու խաղաղության զգացողությունը, այն ջերմությունն ու հանգստությունը: Դրան գումարած հենց նոր այգուց քաղած ծաղիկների բույրը, հատապտուղների ու պաղպաղակի իմ ամենասիրած համադրությունն ու ամառային թեթեւ, մեղմ գույնով զգեստը: Այսպես ամառային սովորական օրը դառնում է ամենահիշարժան օրերից մեկը: Իսկ ժամանակն ինչպես միշտ արագ է անցնում.. աննկատ անցավ ամառվա գրեթե կես....աննկատ ու անվերադարձ.... Ու սովորում ես գնահատել յուրաքանյուր օրդ, յուրաքանչյուր պահը, որ ապրում ես:
Para Chicas աքսեսուարները կարող եք ձեռք բերել գրելով ShagaBlog եւ Para Chicas ֆեյսբուքյան էջերին:
No comments:
Post a Comment