Նստել էի այգու մի անկյունում ու ոչ մի բան չէի մտածում: Մի տեսակ` մոռացել էի աշխարհում ամեն ինչ ...փակել էի աչքերս ու ժպտում էի...
Գլխումս ողջ օրը պտտվող ներքին երկխոսությունը դադարել էր, մտքերս, հավանաբար հոգնելով միմյանց դեմ պայքարից,լուռ նստել էին ուղեղիս մի անկյունում: Պատկերացրեցի այդ տեսարանն ու ծիծաղեցի` ինչ որ փոքրիկ մտքիկներ, որ ժամանակ առ ժամանակ գալիս են` խանգարելու իմ ներքին խաղաղությունը: Նույնիսկ խղճացի ուղեղումս կուչ եկած այդ հիմար մտքերին....ես վաղուց գիտեմ`իմ ներքին խաղաղությունը խախտելն այնքան էլ հեշտ գործ չէ:
Հիմա գրում եմ, իսկ դրսում ձյուն է գալիս...մեր քաղաքի առաջին ձյունը: Ձյունն էլ է խաղաղություն ու մենք սիրում ենք այն հենց դրա համար:
Իսկ լուսանկարները մենք արել ենք աշնան վերջին օրը Тёплый ЧАЙ ընկերության հետ:
Հ.Գ. Եթե ուզում եք ավելին իմանալ Тёплый ЧАЙ ճապոնական թեյերի մասին, կարող ենք նայել այստեղ: Ասեմ, որ յուրահատուկ համով թեյեր են:
Հ.Գ.Շնորհավոր առաջին ձյուն: Չմոռանաք, այսօր ձնագնդի խաղալ: Լուսանկարների համար շնորհակալ եմ Տալիթա Բաղդասարյանից
Gay jan, es inch sirun es du
ReplyDeleteShaga jan dzer blogy misht hetevum em
ReplyDelete