Ինձ թվում է դեպրեսիաները, անինքնավստահությունը առաջանում են, երբ մարդը չգիտի թե ինչ է ուզում, կամ այն ինչ ուզում է, իրականում իրեն պետք չէ: Ինքը տարիներով աշխատում է, ժամանակ, էներգիա , ռեսուրսներ է ծախսում մի բանի համար, որն իրենը չէ, ու, նույնիսկ, դա ունենալուց հետո չի զգում այն բավարարվածությունը, ներքին հանգստությունը, որն ակնկալում էր ստանալ...ու այդպես այնքան, մինչև ինքն իրեն չհարցնի լավ, իսկ ես ինչ եմ իսկապես ուզում-սիրում...Օրինակ՝նորաձևությունը այնքան հաճախ է փոփոխվում, որ գրեթե անհնար է լինել միշտ թրենդի մեջ, ու մեծ հաշվով պարտադիր էլ չէ, կամ հաճախ տվյալ սեզոնին նորաձև են դառնում այնպիսի ոճերը, որոնք բացարձակ չեն համապատասխանում քո կերպարին, քո աշխարհընկալմանը ու , եթե ադեկվատ ու ճիշտ չվերաբերվես նորաձևությանը, հեշտությամբ կարող ես դառնալ դրա զոհը, օրինակները մեր շրջապատում շատ են...այս ամենից խուսափելու համար, պետք է տաս ինքդ քեզ շատ պարզ հարց՝ ինչ եմ ես սիրում, ով եմ ես....ամենաանհասկանալի իրավիճակներում, հագնում ես այն ինչ սիրում ես, ու թող որ բոլորի համար դու լինես "թրենդից դուրս": "Լավ, ես թրենդի մեջ չեմ, բայց ես հագնում եմ , այն ինչ սիրում եմ",-կարծում եմ սա ամենաճիշտ պատասխանն է.,.. կուզենայի, որ այս մոտեցումը ոչ միայն հագուստին ու նորաձևությանը վերաբերեր, այլ հենց այսպես մտածելով էլ ապրեինք:
Ես հագել եմ այն ինչ սիրում եմ ջինս, գծավոր բլուզ և կարմի շրթներկ: Իսկ Դուք ինչ եք սիրում :) Ջինսե շրջազգեստն ու գծավոր բլուզը՝ ASOS :
Լուսանկարիչ ՝Գևորգ Պերկուպերկյան
Evropayum vaxuc mardik aydpes en aprum, mek mek aynpes en poxoc durs galis, mez mot liner, kasein bomj e, bayc harmara iranc ayd vojov.
ReplyDeleteեթե ապրում ես հասարակության մեջ պետքա հաշվի առնես հասրակույան կարծիքը
Deletehasarakutyan karciqy hashvi arnel karelia, bayc kaxvacuyan mej ynknelu masin e xosqy
Delete