Ես այդ օրը շատ եմ սիրում, ինչ որ ոչ սովորական ոգեւորություն է լինում քաղաքում : Դե այնքան "ոչ սովորական" , որ գրեթե ոչ մի թանգարան հնարավոր չէր մտնել :)))
Գաֆեսչյան կենտրոն-ի առաջին հարկում ահա այսպիսի հերթ էր,իսկ մարդիկ դեռ գալիս էին ու գալիս, մենք չկարողացանք ներս մտնել, որոշեցինք բարձրանալ վերև:
Երկրորդ հարկում էլ նույնն էր, մի հարկ էլ բարձրանանք:)))))
Երրորդ հարկում Ստանսիլավ Լիբենսկուև Յարոսլավա Բրիխտովայի ապակուց պատրաստված քանդակների ցուցադրությունն էր: Քանդակը կոչվում է Այրվող գահ:
Հորիզոն
Չգիտեմ ինչպես էր սա "աշխատում", բայց ապակու հակառակ կողմից ինքս ինձ չէի տեսնում,իսկ այս կողմից երկու հատ էի երեւում , հնարավոր է, դա պարզ ֆիզիկա է, բայց ես դրանից գլուխ չհանեցի;)
Սա էլ ԱզգայինՊատկերասրահի առաջ գոյացած հերթն է : Մենք որոշեցինք, այնուամենայնիվ, ներս մտնել :))
Նկարները չվնասելու նպատակով, արգելված էր դրանք լուսանկարել, բացի այդ, Այվազովսկու,Սարյանի, Կոջոյանի,Գառզուի նկարների առաջ կանգնած, ես լրիվ մոռացել էի լուսանկարչական ապարատի, ու մնացած շատ-շատ բաների մասին :)Իսկ, այ, Հայաստանի պատմության թանգարան-ից ես շատ լավ լուսանկարներ եմ արել ձեզ համար, 18-19-րդ դարերի Վան- Վասպուրականից Արծաթագործության նմուշներ, ի դեպ դրանք հիմա էլ ես մեծ հաճույքով կկրեի :))
Հայաստանի ազգային պատկերասրահ, Ֆրանսիական արվեստի ցուցասրահ
Հուսով եմ ,կարողացա ձեզ էլ իմ "Թանգարանային գիշեր "-վա մասնակիցը
դարձնել :)) Դիլիջանի ու էլի շատ շատ բաների մասին կպատմեմ վաղը ...բարի
գիշեր, կամ հաճելի երեկո բոլորիդ :)
Շագա ջան, ես քո այս նյութին ծանոթացա Facebook-ից և հավանեցի թե գրելաոճդ, թե լուսանկարները... Կսպասեմ նոր հետաքրքիր նյութերի... Քո նոր մշտական ընթերցող Անուշ Կրկյաշարյան
ReplyDeleteՇատ ուրախ եմ Անուշ ջան, որ դուր է եկել, հուսով եմ չեմ հիասթափեցնի հետագայում :)))
ReplyDelete