"Whether you think you can or you can`t Either way you are right."
Contact me
Jul 25, 2012
Հիմարություններով զբաղվելու փոխարեն` նախ լվանայիր մազերդ
Մի քանի օր առաջ, շա~տ պատահաբար ես հայտնվեցի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «.......» հասարակական կազմակերպության հերթական ժողովին: Մտածում էի, որ շատ ձանձրալի բան է սպասվում. «կանանց իրավունքների պաշտպան» արտահայտության տակ պատկերացնում էի հասուն տարիքի, կյանքի մեծ փորձ ունեցող, չափազանց խելացի, բայց մռայլ, կարճ կտրած մազերով կանանց...
Աչքերիս առաջ հետևյալ պատկերն էր` կարճ մազերով, տղամարդու ձայնով կանայք շրջապատել են ինձ ու ասում են. «մենք կպաշտպանենք քեզ», «կպաշտպանե՞ք» ումի՞ց և ինչո՞ւ` պարզ չէր, մի բան հասկացա` պետք էր փախչել այդ վայրից, ու, թերևս, այդպես էլ կանեի, եթե հասցնեի: Բայց նույն պահին ներս մտան նրանք` կանանց իրավունքների պաշտպանները: Զարմացա, երբ հասուն կանանց փոխարեն տեսա 20–22 տարեկան աղջիկներ, մոտ 30–35 հոգի: Մի պահ մտածեցի, որ ինձ ինչ–որ «վադալասկա» շոու է սպասվում, քանի որ գրեթե բոլոր աղջիկները վադալասկաներով էին` սև, մոխրագույն գույներով, աղջկական ոչ մի բան` ականջող, թևնոց, անգամ քայլում էին մի տեսակ ծանր, անիմաստ բոթասներով` թըմփ, թըմփ, թըմփ: Լուրջ, կենտրոնացած ներս մտան, գլխով բարևեցին, իմ կողմ մի անբարեացկամ հայացք նետեցին ու նստեցին իրենց տեղերում... Ա~յ, քեզ կանանց իրավունքների պաշտպաններ... Ես շտապ հանեցի ամենասիրելի վարդագույն ականջողերս, որոնք այդ պահին, ինձ անտեղի ու անհեթեթ թվացին: «Նրանց պետք է անհապաղ գեղեցկության սրահ տանել»,- մտածեցի ես, երբ տեսա կողքիս նստած աղջկա եղունգները. կարմիր լաքը տեղ-տեղ թափվել էր, իսկ ճկույթին` ընդհանրպես չկար... էհե~յ... հանեցի ականջակալներս, որտեղ Maroon–ը արդեն երրորդ անգամ երգում էր «This love» երգը, որպեսզի ի վերջո հասկանայի` ինչի համար էինք հավաքվել: Սկսվեց զեկուցումը, և, ինչպես զարմացած ժամանակ ռուսերենիս դասատուն էր ասում. «Елки-палки»: Պարզվեց, որ ես ոչ միայն չպետք է դժգոհեմ, որ մեր 100 հոգանոց կուրսում մենք ունենք ընդամենը մեկ տղա, այլ պետք է երջանիկ լինեմ, որ այդ «հրեշներից» մեզ մոտ քիչ կան: Կեղտոտ, գլխին կպած մազերով մի աղջիկ ոգևորված կարդում էր` այդ «հրեշները» միայն ծեծում են, բռնաբարում, ստորացնում... նա պահանջում էր հավասարություն, իրավունքների պաշտպանություն, չգիտեմ էլ ինչ... Ճիշտ կլիներ ուղղակի վեր կենալ ու ասել. «Այստեղ գալու ու հիմարություններով զբաղվելու փոխարեն, նախ լվանայիր մազերդ», հետո նայելով այդ թափթփված, չխնամված, մռայլ դեմքերով աղջիկներին շարունակել. «Հանե´ք Ձեր անիմաստ բոթասները, գեղեցիկ քայլել սովորե´ք, մի քիչ երկար կանգնեք հայելու առաջ, իրար տեսնելուց ժպտացե´ք, մի լավ բան ասե´ք»: Օրինակ` «զգեստդ գեղեցիկ է»... Նախ պետք է «զգեստ հագնել», այո´, զգեստ հագեք, մի քիչ կանացի ու նուրբ եղե´ք ու վստահ եմ` Ձեր իրավունքները ոտնահարող չի լինի` այդ «հրեշները» իրենք ուրախությամբ կպաշտպանեն դրանք, հա´, մի բան էլ, հանե´ք վերջապես Ձեր հիմար վադալասկաները: Ճիշտ կլիներ, բայց չասացի. չէր բացառվում, որ «ճառիցս» հետո այդ 30–35 – ը համախմբված, միահամուռ ուժերով ոտնահարեին իմ բոլոր իրավունքները...Պայուսակս վերձրեցի ու դուրս եկա... Մեքենայի դուռը Դուք բացեք, որ տղաները նստեն, սրճարանում վերցրեք նրանց պիջակը, ճանապարհը զիջեք, որ անցնեն, հյութ լցրեք նրանց բաժակը, ծաղիկներ նվիրեք... հավասարություն եք չէ՞ ուզում, հավասարության մի տարբերակ էլ սա է... Էհեեյ~,տղամարդկանց նման կանայք, կանանց նման տղամարդիկ... Կարգին անձրև էր գալիս... սիրածս ֆիլմի հերոսուհիներից մեկին պատկերացրեցի, ով գեղեցիկ զգեստով, որ թրջվել ու կպել է մարմնին, ոտաբոբիկ, կոշիկները ձեռքին բռնած քայլում է անձրևի տակ ու ժպտում է. գեղեցիկ է, նուրբ, կանացի... տեսնողն ուզում է միայն սիրել, պաշտպանել, կողքին լինել:
yerevan fashion blog, street fashion,shaga blog
mood
Subscribe to:
Post Comments (Atom)
laaaaaaavn er,spaneeeeeeeec
ReplyDelete))))shat shnorhakal em
Deletelriv hamadzayn em!
ReplyDelete)))
Deleteտղամարդկանց նման կանայք, կանանց նման տղամարդիկ)
ReplyDeleteka nman ban :)))
Deletees nyutn urish tex em kardacel, u lav tpavorvel er, pastoren duq eeq grel, inc dur ekav, tpavorich e!
ReplyDeleteshnorhakal em shat Anna:)))
Delete