"Whether you think you can or you can`t Either way you are right."

May 10, 2013

Para Chicas աքսեսուարներ իմ բլոգում: ( մաս 4)

Մեծ տարբերություն կա դպրոց գնալ որպես աշակերտ, երբ քեզ սպասում են ուսուցիչներդ, ովքեր վստահ են, որ դու ոչինչ չգիտես, (կամ, լավագույն դեպում, քիչ բան գիտես), եւ դպրոց գնալ որպես ուսուցչուհի, երբ քեզ սպասում են աշակերտներդ, ովքեր վստահ են, որ դու ամեն ինչ գիտես:
ԱՄԵՆ ԻՆՉ!! ))))
Զարմանում եմ նույնիսկ,մեկ վայրկյանում որտեղի՞ց են նրանք գտնում այդքան հարցեր. մեկը մյուսից անկանխատեսելի, մեկը մյուսից տարբեր: )))) Հիշու՞մ եք Հախվերդյանն էր երգում. <<Ես փորձում եմ գտնել պատասխաններ ու ստանում, ու ստանում նոր հարցեր>>: ))))
Չգիտեմ՝ ավարտելուց հետո ինչպես ամեն ինչ կստացվի, բայց հիմա՝ առավոտյան դպրոց շտապելը, երբ ամեն կերպ փորձում եմ չուշանալ , դասամիջոցների աղմուկն ու դասերից հետո տիրող անսպասելի լռությունը, աշակերտներիս թարսուշիտակ հարցերն ինձ անսահման դուր են գալիս:))))
Հիմա ես ավելի շատ եմ հագնում վերնաշապիկներ, շրջազգստներ. ինչ որ սահմաններ կան, որ դպրոցում չարժե անցնել:
Իսկ կերպարները, ոչ միայն դպրոցում, առհասարակ, յուրաքանչյուր տեղ առավել հետաքրքիր կարելի է դարձնել աքսեսուարների միջոցով: Այսօր էլ ուզում եմ ներկայացնել Para Chicas ընկերության հետ արված մեր հաջորդ շարքը: Ես ընտրել եմ սպիտակ վերնաշապիկ, կարմիր կիսաշրջազգեստ եւ ոսկեգույն աքսեսուարներ:Կարմիրի եւ ոսկեգունի համադրությունն ինձ շատ է դուր գալիս: Ընդհանրապես, Para Chicas-ն ինձ ամեն անգամ հիացնում է: Դուք ի՞նչ կասեք:)))



             Para Chicas աքսեսուարները կարող եք ձեռք բերել գրելով  ShagaBlog  եւ Para Chicas  ֆեյսբուքյան էջերին: 
                                                                         

10 comments:

  1. Shaga jan, amen angam qez naeln el inc e hiacnum, shat em sirum qo vojy:

    ReplyDelete
  2. Es abadok em uzum, aseciq abadokner klini shutov, spasum em anhamber!!!

    ReplyDelete
    Replies
    1. Jisht es Ani jan xostacel ei))) hajord erku poster@ henc abadoknerov klini))))

      Delete
  3. Lilit Apresyan5/10/2013 1:18 PM

    Hajuyqov kardum em, apres

    ReplyDelete
  4. Gay jan, es arajin angam em tesnum aydqan sirun usucchuhi!!

    ReplyDelete
  5. Es el em blog uzum, ov kogni bacem??????? help plz

    ReplyDelete
    Replies
    1. Varduhi jan, blogspotum shabloner kan, voronc ognutyamb karox es heshtutyamb bacel.

      Delete

Related Posts Plugin for WordPress, Blogger...