Ես նոր եմ վերադարձել Գյումրիից...ոչ մի գրամ չէի զարմանա,եթե հանկարծ փողոցում հանդիպեի Իսահակյանին, կամ Գյումրու հրապարակի բացօթյա սրճարանում տեսնեի Շիրազին...իմ երեւակայության մեջ, ես գնում էի մի քաղաք, որտեղ դեռ նկարահանում են " Մեր մանկության տանգոն" եւ որտեղ , այն հայտնի բակում, դեռ տանգո են պարում))...նեղ, փոքրիկ փողոցներով ուզում էի քայլել մինչեւ առավոտ,ուզում էի եւս մեկ անգամ անցնեի Գյումրու հին թաղամասերով,մտնեի Մհեր Մկրտչյանի տուն,ողջունեյի...ուզում էի հարմարավետ,փոքրիկ սրճարանից անաղմուկ հետեւի ինչպես է այդ քաղաքը քնում, քաղաք, որտեղ ես ինձ լավ եմ զգում....
Շիրազի տունը
Իսահակյանի տունը
Հիշում եք տակառիկը "01.99"ֆիլմից))
Կամոդը "Մեր մանկության տանգոն"ֆիլմից))
Վաղուց էի ուզում տեսնել Գյումրին...մեծ բան չէ,մեքենայով 40րոպե, բայց ես անընդհատ ձգձգում էի....փոքր բաներ կան, որոնք ուզում ենք անել ու չենք անում....իզուր...հաճախ այդ փոքր բաներից ավելի մեծ հաճույք ես ստանում....քան, ասենք "աշխարհը փրկելու" քո ամբիցիոզ պլաններից: )))))
Հաճելի երեկո բոլորիս~~
No comments:
Post a Comment