"Whether you think you can or you can`t Either way you are right."

Jun 13, 2013

Para Chicas աքսեսուարներ իմ բլոգում: ( մաս 5)

Երբ Dolce&Gabbana 12/13 ցուցադրության ժամանակ տեսա ծաղիկները գլխին քայլող մոդելների,մտքովս էլ չանցավ, որ այն մասսայական կդառնա: Որ կսիրվի, ենթադրում էի, բայց որ կտեղափոխվի փողոց, որ առօրյա կյանքում,անգամ ջինսե տաբատների հետ կտեսնենք մեծ, բազմերանգ ծաղիկներով աբադոկներ կրող աղջիկների .....մմմ.... մտածում էի ՝ այս աքսեսուարը կարմիր գորգի, ամսագրերի շապիկների, ինչ-որ հատուկ միջոցառումների ու ֆոտոշարքերի համար է:
Հետո ես նայեցի Lana Del Rey - Born to die երգի տեսահոլովակը...ծաղիկներով աբադոկն այնտեղ աննկարագրելի գեղեցիկ էր, հեքիաթային...նուրբ սպիտակ զգեստի հետ..
Ես սխալվում էի, ես հասկացա. ոչ մի հատուկ առիթ էլ պետք չէ!!!!!...մյուս կողմից` յուրաքանչուր օր էլ կարող է շատ հատուկ լինել. ի՞նչ իմանաս առավոտյան տանից դուրս գալիս,ի՞նչ անակնկալ է օրը պատրաստել եւ որտե՞ղ կհայտնվես երեկոյան))
Ինձ առօրյայում հաճախ կարելի է տեսնել ծաղիկներից աբադոկով, այդպես մի տեսակ հեքիաթից ես քեզ զգում, մի տեսակ ոչ երկրային:
Աբադոկների համար շնորհակալություն եմ հայտնում Para Chicas ընկերությանը:








            Para Chicas աքսեսուարները կարող եք ձեռք բերել գրելով ShagaBlog եւ Para Chicas ֆեյսբուքյան էջերին:

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...