"Whether you think you can or you can`t Either way you are right."

Sep 23, 2013

Keep Calm and Blog On!! Նոր բնակիչ իմ բլոգում` CERNO!

Ողջույն~~ Չնայած բլոգում վաղուց գրառում չեմ արել, բայց երբեք դեռ այսքան շատ բլոգիս մասին չէի խոսել :)

Պարզվում է` օգոստոսի 31-ը բլոգերների օրն է: Այն առաջին անգամ նշվել է 2005 թվականին: Oրն ընտրելիս հաշվի է առնվել «31.08»-ի նմանությունը «BLOG» բառին:

Այս մասին ես ոչինչ չգիտեի, աշխատանքի վայրում էի, երբ ինձ զանգահարեց «Առավոտ երիտասարդական»-ի լրագրող Նազենի Բաղդասարյանն ու առաջարկեց օրվա հետ կապված նյութ պատրաստել : Բլոգերների օրվա հետ կապված ինձ շնորհավորեցին նաև Operativ.am-ի խմբագությունից: 

Պետք է ասեմ, որ հարցազրույց տալն այնքան էլ հեշտ բան չէ, ասենք, հարցազրույց դեռ ոչինչ, ամեն ինչ սկսվում է դրանից հետո, երբ մտածում ես. "Տեսնես հիմար բաներ շա՞տ եմ ասել":))) Մի խոսքով, շնորհակալ եմ երկու կայքերին էլ :)
Եթե հետաքրքիր է,  հարցազրույցները կարող եք կարդալ  այստեղ`http://www.aravot.am/2013/09/08/383387//

և այստեղ` http://operativ.am/?p=35964  :  
      
Ուզում եմ գրել նաև Fashion Yan բլոգի մասին, ես չգիտեմ ով է  այն վարում, բայց ինձ շատ է ուրախացնում,որ բացի նորաձևության վերաբերող նյութերից, այդ բլոգն աչքի է ընկնում գրագետ, կիրթ խոսքով: Այն թերևս եզակի  նորաձևության բլոգներից է, որտեղ գրում են հայատառ և կիրթ:  Ես մեծ հաճույքով համաձայնեցի զրուցել Fashion Yan-ի հետ: Իսկ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ` http://fashionyan.wordpress.com/2013/09/19/shaga/ :

 Եվ ամենակարևորի մասին, իմ բլոգում նոր բնակիչ է հայտնվել: Բլոգի Աջ կողմում դուք կտեսնեք  CERNO Luxury Leather Goods-ը` (սպիտակ ձիուկի  գլուխը):
 CERNO-ն իտալական  ընկերություն է, որն առաջարկում է բարձրորակ կաշվե պայուսակներ և գոտիներ:  Այն մասնագիտացված է կոկորդիլոսի, օձի, ջայլամի և մի շարք այլ էկզոտիկ կենդանիների կաշվի մշակմամաբ և արտադրությաբ: Ինձ հատկապես հիացրեց, որ  CERNO-ի ողջ արտադրանքը ձեռքի աշխատանք է ու լիովին համապատասխանում է իր կարգախոսին`"Յուրօրինակ շքեղության խորհրդանիշ": Ես շատ հպարտ եմ, այն ներկայացնել իմ բլոգում: Իսկ ձեզ, սիրելի' ընթերցողներ, առաջարկում եմ այցելել և ծանոթանալ   CERNO ընկերության հետ:  Դրա համար անհրաժեշտ է սեղմել աջ կողմում`CERNO-ի բանների վրա: Իսկ ցանկության դեպքում կարող եք նաև օնլայն պատվիրել:


Լավ օր եմ մաղթում, շնորհակալ եմ, որ կարդում եք:

2 comments:

  1. Petqa asem, es hianum em qezanov! apres Gay!!!

    ReplyDelete
  2. Wow! shnorhavor

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...