Ես երբեք առանձնապես հետաքրքրված չեմ եղել ֆուտբոլով, բացի Հայաստանի հավաքականի մի քանի խաղերից, ֆուտբոլ գրեթե չեմ նայել: Այս տարի այնպես ստացվեց, որ ես, աշխատանքի բերումով, պետք է հետևեի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, գոնե պետք է տեղյակ լինեի՝ որ թիմը հաղթեց, ովքեր դարձան գոլերի հեղինակ, խաղի որ րոպեին և այլն: Այս տեղեկատվությունը կարելի է իմանալ առանց խաղը դիտելու՝յուրաքնչյուր կայքից, բայց...ես բաց չեմ թողնում ոչ մի հանդիպում: Առաջին մի քանի խաղը դիտելուց հետո ես այնպես տարվեցի, որ հիմա, երբ մեկ-երկու օր դադարներ են լինում, ինձ թվում է ինչ որ բան պակասում է: Ի դեպ, ես երկրպագում եմ Բրազիլիայի հավաքականին, չնայած Չիլիի հետ խաղում ես ինչ որ երկակի զգացողություն ունեցա, ուզում էի երկու թիմերն էլ դուրս գային քառորդ եզրափակիչ)))))
No comments:
Post a Comment