Դեռ նախորդ տարի, երբ տեսա D&G-ի աշուն-ձմեռ ցուցադրությունը, միանգամից տպավորվեցին աբադոկով ու մեծ ականջօղերով քայլող մոդելները: Ճիշտն է, համացանցում կարծիքներ կարդացի, որ զարդերը ''too much'' էին.կամ աբադոկը պետք է լիներ, կամ ականջօղը , բայց ես համաձայն չէի. ցուցադրությունը վերածվել էր հեքիաթի, տպավորություն էր, թե հայտնվել ես հեքիաթային թագավորությունում և մոդելները թագավորությունում ապրող կանայք են' մեծ, շքեղ զարդերով: Ականջօղի և աբադոկի համադրությունը նույնիսկ հասարակ հագուստին արքայական շքեղություն էր հաղորդում , ես իրոք հիացած էի...ու չեմ կարող նկարագրել ուրախությունս, երբ մի քանի օր առաջ Para Chikas ընկերության, ինձ ուղարկած փաթեթում, գտա այս աբադոկն ու ականջօղը:
Para Chikas-ի աքսեսուարներին իմ բլոգին հետևողներն արդեն ծանոթ են իմ նախորդ գրառումներից'
այստեղ և
այստեղ ու ես ուրախ եմ, որ նրանց հետ իմ համագործակցությունը շարունակվում է:
Ուզում եմ բոլորիս կյանքում հեքիաթը միշտ առկա լինի, մեր էության ինչ որ մի մասով միշտ ապրենք հեքիաթում ու այո', ինչպես հեքիաթներում, մեր կյանքում էլ դրականը, բարին միշտ հաղթող լինեն:
Զարդերը կարող եք պատվիրել գրելով ինչպես Para Chikas, այնպես էլ Shaga Blog ֆեյսբուքյան էջերին, ի դեպ բլոգի էջով պատվիրելու դեպքում կունենաք 10% զեղչ:
Աբադոկն ու ականջօղերը ParaChikas
Gaaaay no comment!!
ReplyDelete