Ես ուրախ եմ, որ իմ կյանում կան այդպիսի մարդիկ ու այսօր նրանցից մեկի համար կարևոր օր է:
Ես անչափ երջանիկ եմ, որ իմ օրվա մեծ մասն անցում է մարդու հետ, ով անսահման դրական է, ում հետ հետաքրքիր է, կարող ենք անդադար խոսել ու չձանձրանալ, միասին միայն մեզ հասկանալի ու կարևոր ծրագրեր մտածել, ու ոչ միայն մտածել, նաև իրականացնել, կարող ենք անընդհատ ծիծաղել, հաճախ անգամ առանց պատճառ, ուղղակի որովհետև լավ տրամադրություն ունենք, երիտասարդ ենք, ուրախ ենք, ուղղակի սիրում ենք կյանքն ու ամեն ինչ, ինչ մեզ շրջապատում է: Հարկ եղած դեպքում կարող ենք նաև լաց լինել,միասին դա այնքան էլ ողբերգական չի լինում:
Ես ուզում եմ իմ ամբողջ ջերմությունը դնել այս գրառման մեջ, ես վաղուց այսքան անկեծ post չեմ արել:
Իմ բարձրահասակ, շիկահեր , անչափ գեղեցիկ Լուսինե, շնորհավորում եմ: Ես ուզում եմ որ դու երջանիկ լինես, միշտ այնպես անհոգ ու անկեղծ ժպտաս, ինչպես այս լուսանկարներում ես:
Շրջազգեստը՝ ASOS
Վերարկուն՝ ASOS
No comments:
Post a Comment