Բայց, այս տարի, ինձ "քնից արթնացրեց" ոչ թե արևն ու տաք եղանակը, այլ մի հեռախոսազանգ:
Գոյություն ունի ընկերություն, որի հետ ես շատ էի ուզում աշխատել, դա բլոգերների հետ աշխատող ամենամեծ միջազգային ընկերություններից է և բլոգը բացելու առաջին օրից ես նրանց նամակ էի գրում: Ես այնքան հաճախ էի գրում, որ, անգամ, կասկածում էի, որ դրանք տեղ են հասնում, որովհետև միայն այն պատճառով, որ այլևս իրենց չձանձրացնեմ, նրանք պետք է պատասխանեին ինձ:
Բայց...իմ նամակներն անպատասխան էին մնում ...Ի վերջո ես դադարեցի գրել: Դա չի նշանակում "հույսը կորցնել", ես, ընդհանրապես, երբեք հույսս չեմ կորցնում: Ես դադարեցի գրել, բայց գիտեի, որ մի օր, մի շատ լավ օր, թեկուզ երկու տարի անց, ինձ անպայման պատասխանելու են:)))
Եվ այո՛, ինձ զանգահարեցին: Չեմ կարող նկարագրել իմ ուրախությունը:
Ես հերթական անգամ համոզվեցի , երբ ինչ որ բան իսկապես շատ ես ուզում, երբ ցանկությունդ բարի է, այն անպայման իրականանում է:
Իսկ ընկերության հետ իմ համագործակցության մասին կպատմեմ հաջորդ post-ում:))
Ջինսն ու բլուզը՝ Asos
No comments:
Post a Comment