"Whether you think you can or you can`t Either way you are right."

Aug 15, 2013

Mood.Երևի փոխեմ աշխատանքի գնալու ճանապարհը

Ամեն օր, աշխատանքի գնալիս,տեսնում եմ "Վերջին ուսուցիչը" ներկայացման պաստառը: Պատանի հանդիսատեսի թատրոնի պատին է փակցված...
Ամեն օր ուշադիր նայում եմ: Չեմ կարդում ովքեր են խաղում..
Դպրոցում երազում էի Մարիի դերը խաղալ... Վարդգես Պետրոսյանի "Վերջին ուսուցիչը" վեպի հերոսուհին է.. Մա-րի..
Կարծում եմ` նման ենք: Օրինակ հիմա, պետք է գրեի ջինսե շորտերի մասին, բայց, չգիտես ինչու, տխրում եմ, ու գրում ներկայացման մասին, որտեղ ես չկամ...
Այդ Մարին էլ անհասկանալի բաներ էր անում, իր  կյանքում ոչ մի բան մեկը մյուսի հետ կապված չէր.. բայց հետաքրքիր էր, ինչ-որ շատ հետաքրքիր..
Իսկ ջինսե շորտերը լավ բան են ու սիրուն բան: Ես սիրում  եմ: 
Կար ժամանակ, երբ կանայք երկար, լայն զգեստներ էին հագնում ,դեռ տակից էլ `մի քանի զգեստ, հետո աստիճանաբար հանեցին, հետո` մինի, հետո`տաբատներ,տաբատներն էլ աստիճանաբար  կարճացան, հիմա` կարճ, շատ կարճ շորտեր: 
Հետո ինչ է լինելու`չգիտեմ...իսկապես չգիտեմ...ասենք, ինձ թքած, ես ուզում եմ Մարիի դերը խաղալ: 
Երևի  փոխեմ աշխատանքի գնալու ճանապարհը:
Հ.Գ. Ինչ վերաբերում է շորտերին, հրաշալի ջինսե շորտեր կարող եք ընտրել  ASOS-օնլայն խանութում:

1 comment:

  1. MariIIIIIIIIIII8/15/2013 6:57 AM

    hmm..Gayushs chqnax es,girqy chem kardacel,bayc Mari anuny durs ekav looooooooooooool, hexinakn el canot chi ((

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...