"Whether you think you can or you can`t Either way you are right."

Aug 7, 2013

Բարև ծով

Իմ ամենատպավորիչ ծովային հանգիստը եղել է մի քանի տարի առաջ, երբ ես առաջին անգամ, առանց ծնողներիս, մեկնեցի ծով : Երևան վերադառնալու վերջին օրը, գիշերով, ընկերուհուս հետ որոշեցինք իջնել լողափ: Լողափում գիշերը բոլորովին այլ է: Ոչ մի ձայն, կատարյալ լռություն, որ անսովոր է, հատկապես, կեսօրի աղմուկի  համեմատ: Լսվում է միայն ալիքների ձայնը. մթության մեջ  ալիքները չես տեսնում, բայց ձայնը լսում ես: Կատարյալ խաղաղություն: Ջրի մեջ արտացոլվում են աստղերը, ընդհանուր անդորրը երբեմն խախտում է որևէ թռչունի ձայն, բայց նա էլ որքան անսպաելի հայտնվում, նույնքան անսպասելի էլ լռում է: Նայում էինք մթության մեջ: Հրաշալի զգացողություն էր, անսահմանության մեջ յուրաքանչյուրս տեսնում էր այն, ինչ ուզում էր: Ես լսում էի ինչ որ տեղից եկող մեղեդու ձայն , հնարավոր է չկար, բայց ես շատ էի ուզում, որ երաժշտություն լիներ, ցածր, հազիվ լսելի, հեռվից եկող: Հիշում եմ` երկար կանգնեցինք, հետո ողջ գիշեր զրուցում էինք, այդպիսի պահերին մարդիկ առավել անկեղծ են լինում: 
Այս տարի գիշերով լողափում չեղանք, բայց հրաշալի ափ էինք ընտրել. քիչ մարդ կար ու խաղաղ էր: Հիմա էլ, լուսանկարներին նայելիս, ժպտում եմ:  Տաք, բարի հիշողություններ են մնացել:



Հ.Գ. Եթե նոր եք պատրաստվում հանգստի մեկնել, առաջարկում եմ հանգստի համար նախատեսված բոլոր պարագաներն ընտրել «ASOS»  կայքից: «ASOS»-ում լողազգեստների,պայուսակների, գլխարկների մեծ հավաքածու կա: Հիշեցնեմ, որ առաքումն անվճար է աշխարհի ողջ տարածքում:
Հրաշալի ամառային հանգիստ եմ մաղթում և շնորհակալ եմ, որ կարդում եք:

4 comments:

  1. siruner,Gayushs,shat sirun er ev gracy ev nkarnerd

    ReplyDelete
  2. Uzei arcakurd vercnem u mi tex gnam\ \

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...