"Whether you think you can or you can`t Either way you are right."

Aug 24, 2013

Shaga Shop օնլայն խանութ

Ողջույն, ես երկար չմտածեցի իմ ինտերնետ-խանութի անունը որոշելիս. իմ կարծիքով Shaga Shop լավ է հնչում:
 Մի քանի տարի առաջ, ես  հրավեր ստացա մասնակցելու մի նկարչուհու ցուցահանդեսին  ու, թեպետ, քննությունների ամենաթեժ շրջանն էր, ես հրավերը չմերժեցի, որովհետև նկարչուհու անունը լավ էր հնչում` Սոֆի Հանյան: Հետո պարզվեց, որ նկարները նույնպես լավն էին: 
Կամ, համացանցում, ծանոթացա մի աղջկա հետ, ով պարզապես հնչեղ անուն ուներ`Նանե Արծրունի: Հետո պարզվեց, որ ինքը նաև հետաքրքիր մարդ է:
Հնարավոր է անհեթեթություն է ասածս, բայց ինձ միշտ հետաքրքրում են հնչեղ անուններով մարդիկ, կազմակերպությունները: Պատկերացրեք գովազդային հոլովակ ու դրված ձայնով դերասանը կարդում է. "Shaga Shop շուտով... բլյա բլյա բլյա բլյա...")))))))))) 
Ասածս ինչ է, մի քանի պայմանավորվածությունների արդյունքում, այն ամենը, ինչ կտեսնեք Shaga  բլոգում արդեն հնարավոր կլինի ձեռք բերել Shaga Shop օնլայն խանութում: 
 Սա crossroad.com կայքի առաջարկն էր, որ ես ուրախությամբ ընդունեցի:
 Հագուստը կարվելու է բացառապես մեկ օրինակով և կոնկրետ պատվիրատուի համար, իսկ աքսեսուարները հենդ մեյդ են, այսինքն ձեր օրինակից էլ ոչ ոք չի ունենա: 
Հաճելի գնումներ եմ մաղթում բոլորիդ,շնորհակալ եմ, որ կարդում եք:
  

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...