Արդեն երկու օր է` Երևանն ասես կենդանացած լինի: Սիրում եմ քաղաքը սեպտեմբերին: Հատկապես` սեպտեմբերի առաջին օրերը. լիքը ուսանողներ, սիրուն մարդիկ:
Քայլում էի քաղաքում, ժպտում էի ինձ` ճանապարհին հանդիպած բոլոր խանութների ցուցափեղկերում: Տեսնում էի ծանոթ մարդկանց, ամեն մեկն ինչ որ բուհ է ընդունվել, ոգևորված պատմում է, փոխադարձ շնորհավորում ենք, ծիծաղում:
Երևի ոչ մի աշնան այսքան անհամբեր չեմ սպասել... ուզում եմ` այն չհիասթափեցնի ինձ...
Շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, դպրոցականներին....հատկապես դպրոցականներին, չգիտեմ ինչու... կարոտել եմ դպրոցս:
Հ.Գ Ինչ վերաբերում է իմ այսօրվա լook-ին...."փորը բաց" թրենդի մասին արդեն գրել եմ: Սա առաջին հագուստն է , որ ամեն ինչ ինքս եմ արել,նախ որոշեցի ոճը, հետո ընտրեցի կտորը......մի խոսքով, կարեցի և արդյունքից գոհ եմ: Անգամ վզնոցն եմ ինքս պատրաստել : Իսկ կար ժամանակ, երբ ես ինքնուրույն նույնիսկ կոճակ չէի կարողանում ամրացնել: Ասենք, կոճակի հարցում հիմա էլ վստահ չեմ : )
Հիշեցնեմ, որ բլոգում ներկայացված բոլոր հագուստները կարող եք գտնել Shaga Shop օնլայն խանութում:
This comment has been removed by a blog administrator.
ReplyDelete