Մեր պատուհանից հրաշալի տեսարան էր դեպի ծով: Ամեն առավոտ ես արթնանում էի արևածագից առաջ, լուռ, որպեսզի ոչ մեկի չարթնացնեմ, սուրճ էի պատրաստում ու դուրս գալիս պատշգամբ: Առավոտյան ժամերին, երբ լողափը դատարկ է, ծովն ավելի գեղեցիկ է թվում: Ես երկար կանգնում էի պատշգամբում, ժպտում էի ինձ, ծովին,արևին, որ հայտնվում էր չգիտես որտեղից` արտացոլվելով ծովի մեջ`տպավորություն ստեղծելով, թե գոյություն ունի երկու արև: Ես ինձ բացարձակ երջանիկ էի զգում, միայն այն մտքից, որ շուրջս ամեն ինչ այդքան գեղեցիկ է:
Մանուշակագույն շարֆը`
ASOS
No comments:
Post a Comment