"Whether you think you can or you can`t Either way you are right."

Aug 17, 2014

Հեծանիվ քշելու տրամադրություն

Առաջին բանը, որ ինձ դուր եկավ հեծանիվներն էին, ավելի ճիշտ հեծանիվ քշելու համար նախատեսված ճանապարհները: Հեծանիվ Երևանում էլ կարելի է քշել, բայց մեկ դու ես մարդկանց խանգարում, մեկ մարդիկ՝ քեզ, վտանգ կա, որ կընկնես մեքենայի տակ կամ էլ՝ ինչ որ փոսի մեջ: Չէ, ես չեմ բողոքում, բայց եթե հնարավոր լիներ յուրաքանչյուր երկրից որևէ ինձ դուր եկած բան հետս բերել, ապա այս դեպքում դա կլիներ հեծանվուղին: Հեծանիվների համար նախատեսված ճանապարհն իսկապես շատ գեղեցիկ էր, այն ասես բաժանում էր ծովը քաղաքից՝ մի կողմում ծովն էր իր անսահմանությամբ, գեղեցկությամբ մյուս կողմում քաղաքը ՝ բարձր, նորակառույց շենքերով, սրճարաններով, բազմաթիվ լճերով: Հեծանիվ հեշտությամբ կարելի էր գտնել...նախ տեղի բնակիչներն էին ընդամենը երկու երեք դոլարով առաջարկում, հետո էլ կարելի էր քաղաքի կենտրոնից քարտ վերցնել ու որքան ուզում ես , երբ ուզում ես քշել: Հեծանվուղին երբեք դատարկ չէր լինում, օրվա յուրաքանչյուր ժամին, նույնիսկ ամենաշոգ ժամերին, երբ քաղաքը դատարկվում էր, հեծանվուղում կարելի էր տեսնել հեծանվորդների՝ տարբեր ազգությամբ, տարբեր տարիքի մարդիկ, որոնց բոլորին միավորում էր սերը հեծանիվի հանդեպ, հնարավոր է մի քիչ պաթետիկ է հնչում, բայց ես հավատում եմ, որ դա այդպես էր: Ի դեպ , ինչ որ չգրված օրենքով, հեծանվորդներն իրար ժպտում էին, ու ամեն մեկն իր լեզվով բարևում....այսինքն բացի հեծանվուղուց, ես կուզենայի հեծանվորդներին էլ Հայաստան բերել ))))

Հեծանվուղիներ կային քաղաքի բոլոր ծայրերում, այնպես որ քաղաքը կարելի էր բացահայտել հեծանիվ քշելով, ինչն էլ, փաստորեն, մենք անում էինք:


Հ.Գ. Հանգստի մեկնելու համար շատ կարևոր է, որ հագուստն էլ հանգիստ լինի՝ առանց ավելորդությունների՝հարմարավետ կոշիկներ, շորտեր, պարզ, հասարակ բլուզներ, գլխարկներ:  Իմ սիրելի ASOS-ից ես իրոք շատ հարմարավետ հագուստ էի ընտրել, միայն ASOS-ի սպիտակ կեդերով կարելի էր ոչ միայն հեծանիվով, այլև ոտքով ողջ քաղաքը շրջել և չհոգնել: 

Բոլորիդ մաղթում եմ ամառային անմոռանալի տպավորություններ, շնորհակալ եմ, որ կարդում եք:

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...