Շնորհանդեսը քաղաքի լավագույն սրճարաններից մեկում էր, լավ PR էր արվել, հյուրերի թվում շոու բիզնեսի հայտնի դեմքերն էին, բազմաթիվ լրատվամիջոցներ, արտասահմանից հյուրեր, հյուրասիրություն...պետք է խոստովանեմ, որ լավ ժամանակ անկացրի, բայց երգիչն, ամեն դեպքում, չտպավորվեց...
Մի քանի օր անց էլի հրավիրված էի համերգի՝ Ֆորշի համերգին: Անձրևոտ, ցուրտ օր էր, համերգը բացօթյա դահլիճում էր, ասենք ինչ դահլիճ, հեծանիվ քշելու հրապարակ էր՝ չոր, կեղտոտ աթոռներով, կծկվել նստել էինք, մինչև համերգը սկսվեր,,
Համերգից դուրս եկա ժպտալով ( չնայած Ֆորշի երկրպագուն էլ չեմ), մոռացել էի, որ ցուրտ է, որ անձրև է... Ամբողջ դահլիճը նրա հետ երգում էր...
Համերգից հետո համեմատում էի, չնայած, հնարավոր է, համեմատելը սխալ է... Իսկապես արվեստի մարդկանց չի խանգարում, ո՛չ անձրևը ոչ վատ պայմանները, նրանք կարող են ուղղակի փողոցում երգել ու տպավորիչ լինել..
Ու այստեղ բոլոր PR միջոցներն անզոր են:
Ես սիրում եմ արվեստով ապրող, շնչող բոլոր մարդկանց:
Կոշիկները՝ Aldo
Շրջազգեստը՝ Asos
Վերնաշապիկը՝ Asos
Լուսանկարիչ` Շող Փահլևանյան
No comments:
Post a Comment